ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լաչինի շուրջ վերջին օրերի զարգացումները ոգևորիչ են. Տոյվո Կլաար. «Ազատություն» 02/26/2023 14:53 | ԼՐԱՀՈՍ
Մենք տեսել ենք որոշակի հուսադրող զարգացումներ վերջին մի քանի օրերին, եւ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի և՛ ապրանքների, և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես դա եղել է նախկինում։ Այս մասին «Ազատություն» ԵԿ հետ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Մասնավորապես, անդրադառնալով դիտարկմանը, որ փաստացի անգամ Հաագայի դատարանի որոշումը չստիպեց Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, Կլաարը նշել է. «Դե, վերջին մի քանի օրերին որոշակի հետաքրքիր զարգացումներ եմ տեսնում։ Եվ հիմա ստացվեցին էլեկտրաէներգիայի և գազի վերականգնման մասին հաղորդումները։ Եվ այդ համատեքստում ես լիահույս եմ, որ գուցե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Եվրամիությունը հետևողական հանդես է եկել իրավիճակի ապաշրջափակման օգտին: Մենք տարբեր շփումներ ենք ունեցել և՛ կուլիսներում, և՛ հրապարակային։ Եվ ընդհանրապես, մենք հաստատ համոզված ենք, որ կարևորն այն է, որ Ղարաբաղի բնակչությունը, տեղի հայերը կարողանան իրենց ապահով զգալ այն վայրում, որտեղ ապրում են, և դրա համար կարևոր է, որ իրական երկխոսություն մեկնարկի Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Եվ դա է առաջ գնալու ճանապարհը՝ մարդկանց ներգրավելու, վստահություն ներշնչելու, որ ապագայի համար ապահով զգան այն վայրում, որտեղ ապրում են»։
Դիտարկմանը, որ Երևանը միջազգային գործընկերներից ակնկալում է ավելի գործուն միջոցներ, ճնշում Բաքվի վրա, արդյո՞ք նա դիտարկում է պատժամիջոցների հնարավորությունը, Կլաարը փաստացի խուսանավել է՝ ըստ այդմ, հաստատելով, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավորություն չի դիտարկվում: Նշված հարցադրմանը պատասխանելով՝ Կլաարն ասել է. «Կրկին, կարծում եմ, որ մենք տեսել ենք որոշակի հուսադրող զարգացումներ վերջին մի քանի օրերին։ Եվ ես հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի և՛ ապրանքների, և մարդկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես դա եղել է նախկինում։ Այդ համատեքստում կրկին ամենակարևորն է, որ բնակչությունը զգա, որ կարող է ապահով ապրել այն վայրերում, որտեղ նրանք ապրել են տասնամյակներ, դարեր շարունակ, և որ ցանկացած այլ խնդիր, նաև օրինական մտահոգություններ, քննարկվեն բանակցային սեղանի շուրջ»:
Նշենք, որ Հաագայի դատարանը փետրվարի 22-ին որոշում էր կայացրել ՝բավարարելով Հայաստանի պահանջները՝ Ադրբեջանի դեմ ժամանակավորապես միջոցներ կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանի որոշումից օրեր անց Լաչինի միանցքի ապաշրջափակման հարցում որևէ դրական տեղաշարժ չկա և պարզ չէ, թե կոնկրետ ինչն է հուսադրել արևմուտքին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ