ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անհավանականը»՝ ակնհայտ. ի՞նչ էր հերքվում այդպես ջանասիրաբար. «Փաստ» 02/25/2023 07:38 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստը», անդրադառնալով Արցախի իշխանության վերնախավում ակնհայտ դիտարկվող խմորումներին, օրեր առաջ գրել էր, որ նախապատրաստվում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, ավելին՝ նրա դեմ Արցախում ձևավորվել է յուրօրինակ «կոալիցիա»՝ այսպես ասած՝ «սորոսական շրջանակները ներկայացնող մի խումբ անձանց» և Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի մասնակցությամբ: Հիմնվելով մեր աղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա՝ նշել էինք, որ այդ «կոալիցիան» պատրաստվում է Արցախի նախագահի ընտրություններին և թեկնածու է տեսնում գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:
Հետագայում մամուլում նաև գրվեց, որ նա «սկզբից» պետնախարար է նշանակվելու: Դե, որպես ստարտ: Այս հրապարակումներին հաջորդել էր Գուրգեն Ներսիսյանի խայտառակ, առնվազն պաշտոնյային ոչ հարիր բառապաշարով արձագանքը, որով նա կտրականապես հերքում էր, թե՝ նման բան չկա, թե՝ ինքը «սորոսական շրջանակների» հետ կապ չունի, թե՝ ինչ գրված է, իրականությանը չի համապատասխանում:
Մի խոսքով, ըստ Գուրգեն Ներսիսյանի, այն ինչ գրվել էր, «նիվեռայատնի պեն ա», այն է՝ անհնարին բան է, իր դեմ արշավ է կազմակերպված, չուզողների դավեր են և այլն, և այդպես շարունակ: Բայց այդ կտրուկ հերքումներից ընդամենը մի քանի օր անց վրա հասավ իրականությունը և ցույց տվեց, թե ով ինչին չի համապատասխանում, և հերքումը քանի գրոշ արժե: Ընդգծենք՝ ընդամենը օրեր անց: Բոլորը տեսան, որ Արայիկ Հարությունյանը ա) պաշտոնանկ արեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին, բ) գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին առաջարկեց զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը: Նիվեռայատնի պեն ա՞...
Էլ ի՞նչ ասել Գուրգեն Ներսիսյանին, որ մի քանի օր առաջ «Ֆեմիդայի արևով» երդվում էր, թե նման բան չկա, ինքը կապ չունի, ինքը ապաքաղաքական անձ է: Առաջին. սովորեք հաղորդակցվել մամուլի, լրագրողների հետ ու արտահայտվելիս չափներդ ճանաչեք: Երկրորդ. ձեզ հաշիվ տվեք, որ եթե հերքում եք մի բան, որն անխուսափելիորեն կատարվում է, ապա դրանով զրոյացնում եք ձեր նաև մնացյալ պնդումները, այդ թվում՝ «սորոսականների» կամ այլազան «կոալիցիաների» հետ կապ չունենալու մասին հավաստիացումները: Երրորդ. այսուհետ ձեր ամեն մի հայտարարություն ինքնաբերաբար դառնում է եռակի կասկածելի և անվստահելի:
Մի խոսքով, ամենևին դժվար չի կանխատեսել, թե ինչ դրսևորումներ կլինեն, երբ նման բառապաշարով, մամուլի հետ աշխատելու տարրական «մշակույթ» չունեցող, նույնիսկ ակնհայտը, այն ամենը, ինչի մասին ողջ Արցախն է խոսում, հերքելու մարմաջով տառապող անձնավորությունը հայտնվի շատ ավելի բարձր պետական պաշտոնում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25․02․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ