ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի ոչնչացման մեքենան Ալիևը միացրել է, պետք է կարողանանք Արցախը հայկական պահել. քաղաքագետ 02/24/2023 20:17 | Քաղաքական
Այս իշխանությունների քաղաքականության հետևանքով 44-օրյա պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, հիմա էլ փորձում է դիվանագիտական հարթակում ամեն ինչ անել, որ ԼՂ-ն մնա Ադրբեջանի կազմում, ընդ որում առանց որևէ կարգավիճակի, և ահա այս պայմաններում խոսել Արցախի հետագա ճանաչման հեռանկարների մասին, ուղղակի ծաղրանք է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրատեսական Արցախի միջազգային ճանաչումը մի իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունները բաց տեքստով հայտարարում են, որ Արցախից «ձեռքերը լվացել են»։
«Նախևառաջ մենք պետք է կարողանանք Արցախը հայկական պահել, ժամանակ շահել, ուժեղանալ որպես պետություն, դրանից որոշ ժամանակ հետո արդեն կկարողանանք Արցախի խնդիրը բարձրացնել դիվանագիտական հարթակներում և խոսել Արցախի միջազգային ճանաչման մասին։ Այսօր դա ֆանտազիա է, ուտոպիա է, ինքնախաբեություն է, որովհետև այսօր դրված է Արցախի ոչնչացման խնդիրը, մենք պետք է փորձենք փրկել այն ոչնչացումից։ Արցախի ոչնչացման մեքենան Ալիևը միացրել է, Փաշինյանը փաստացի համաձայնել է»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում առանց քաղաքական մեծ փոփոխությունների հնարավոր չէ որևէ բան փոխել ոչ Հայաստանում, ոչ Արցախում։ Ըստ նրա՝ ՀՀ խամաճիկային իշխանությունը բոլորովին այլ տրամաբանության մեջ է ապրում և գործում և որևէ ցանկություն չունի Հայաստանն ուժեղացնելու։ Մնում է՝ հեռացնել նրանց ու լծվել անվտանգության ուժեղացման, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հզորացման գործին։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի Արցախի խնդիրը բարձրացնել դիվանագիտական հարթակներում և խոսել Արցախի ճանաչման մասին։
«Իշխանությունը, ցինիկաբար հայտարարում է՝ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, ինքը իր համար Արցախը համարում է հոգս, որը խանգարում է, որ Հայաստանը դուրս բերի Ռուսաստանի ազդեցությունից և Ադրբեջանի հետ միանա Թուրքիային չի ուզում դրա մասին արտահայտի, որ մարդկանց տրամադրությունը չգցի, բայց այդպես մտածում է։ Եթե Արցախը հայկական չլինի, ապա հաջորդը լինելու է «Զանգեզուրը», հաջորդը լինելու է Հայաստանը։ Այս գիտակցումը ոչ մեկի մոտ չկա, սա է ամենակարևոր խնդիրը։ Մարդը այն ինչ ասել է 30-40 տարի առաջ ինչ մտածել է, այսօր նույն բանը կրկնում է, նույն փաստաբանը վեր է կենում, նույն թեզերով խոսում է, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք, ինքը դա ասել է 10 տարի առաջ, 20 տարի առաջ»,- ընդգծեց Բոզոյանը։
Նրա գնահատմամբ՝ թե հայ ժողովուրդը, թե քաղաքական վերնախավը շատ են սիրում ինքնախաբեությամբ զբաղվել։ Ինչպես 100-150 տարի առաջ, այսօր էլ՝ քաղաքական էլիտաները իրենց խաբելով խաբում են նաև սեփական ժողովրդին։ Այդ մեծ խաբեության հետևանքով ժողովուրդը խճճվում է և ամեն օր տեսնելով նոր կորուստներ ու քաղաքական աղմուկ, ուրիշ ոչինչ, ոչ մի տրամաբանական միտք չի լսում, որովհետև չկա մեկ մարդ, որ ասի՝ հերիք է ժողովրդին խաբեք։ Իսկ խաբված ու խճճված մարդիկ էլ սկսում են հույսեր կապել ինչ-որ մեկի հետ, հետո ստիպված են լինում խորը հիասթափություն ապրել։
Քաղաքագետի կարծիքով՝ այդպես է նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեպքում, որի հեռացումը անհիմն է։ Ակնհայտ է, որ Ալիևն է թելադրում է Հայաստանում և Արցախում քաղաքական զարգացումների և այսպես կոչված խաղաղության օրակարգը։
«Դա պարտադրանքի քաղաքականություն է Հայաստանի նկատմամբ և Վարդանյանի հեռացումը այդ քայլերից մեկն է, բայց միամտություն է կարծել, որ Վարդանյանի հեռացումից հետո Լաչինի միջանցքը նրանք բացելու են, իհարկե չեն բացելու։ Ալիևը պարտադրելու է, որ մինչև վերջ Արցախի պետականությունը կամաց-կամաց կազմաքանդվի և այնտեղի հայությունը հեռանա այնտեղից, ինչպես Շուշիում և Հադրութում։ Սա պարզ ճշմարտություն է, որի մասին ոչ ոք չի էլ ուզում խոսել»,- հավելեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից