ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս փաստաթղթերում դրված է այն բազան, որը կարող է հիմք ծառայել Արցախի ինքնիշխանության կայացման համար. Լևոն Գևորգյան 02/24/2023 12:16 | Քաղաքական
Տարածքային վեճերն անխուսափելիորեն կապված են պատմական անցյալի հետ: Այս մասին «Արցախի միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը:
Գևորգյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործ ունենք մի հակառակորդի հետ, որն ամենօրյա կտրվածքով ներգրավված է նարատիվների կառուցման և նարատիվների աղավաղման գործընթացի մեջ: Նրա խոսքով՝ հակառակորդն անխուսափելիորեն զբաղվում է թե՛ պատմությունների կեղծմամբ, թե՛ անցյալի հետ կապված որոշակի դրվագների բարձրաձայնմամբ և ստեղծում է իրավական կեղծ պահանջատիրություն՝ հենվելով անցյալի վրա:
«1918 թվականի մայիսն այն դրվագն է Արցախյան հակամարտության սկիզբը, որովհետև մենք ունենք երկու անկախության հռչակագրեր, որոնք անխուսափելիորեն հակասում են մեկը մյուսին: Ադրբեջանի անկախության հռչակագիր, որը հայտարարում է Ադրբեջանի սուվերենությունը Անդրկովկասի փոխարքայության հարավային և արևելյան շրջանների նկատմամբ, և Հայաստանի անկախության հռչակագիր, որը հայտարարում է Հայաստանի ինքնիշխանությունը հայկական շրջանների նկատմամբ: Շատ կարևոր է հասկանալ, որ ադրբեջանական ընկալմամբ Անդրկովկասի փոխարքայության հարավային և արևելյան շրջաններ ասելով ի նկատի է ունեցվում՝ Ելիզավետպոլի նահանգն ամբողջությամբ, այսինքն, Սյունիք, Արցախ, Գանձակ և բնականաբար Բաքվի գավառը, ինչպես նաև՝ Նախիջևանը »,- նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ այս փաստաթուղթը ինկորպորացված է Ադրբեջանի Սահմանադրության մեջ և երբ խոսում ենք խաղաղության դարաշրջանի կերտման, խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, պետք է քաջ գիտակցենք, որ գործ ունենք մի պետության հետ, որն իր սահմանադրական ռեժիմի մակարդակում հերքում է Հայաստանի՝ այսօրվա անգամ՝ 29 հազար քառակուսի կմ կոնցեպտը:
«1919 թվականի հունվարին Բաքվում տեղակայված անգլիական զինված ուժերը ադրբեջանցի Խոսրով բեկ Սուլթանովին նշանակում են Արցախի և Սյունիքի ժամանակավոր ադնիմիստրատոր, առաջին փաստաթուղթը, որը հղում է Հայաստանի ԱԳ նախարար Սիրական Տիգրանյանի ձեռամբ ստորագրված, դա բողոքի նոտան էր, որտեղ նշվում էր, որ Միացյալ Թագավորության կողմից այս գործողությունը գնահատվում է որպես Հայաստանի տարածքային ինքիշխանության ոտնահարում: Սրան հաջորդում է կարևոր հանդիպում Երեւանի տարածքում անգլիական զինված ուժերի և հայկական կողմի մասնակցությամբ, որտեղ անգլիական կողմը բացահայտ ասում է, որ սա միայն ժամանակավոր լուծում է, և դա իր հիմքում ունի բացառապես միայն հումանիտար նկատառում: Ըստ անգլիական կողմի՝ հումանիտար նկատառումն այն էր, որ պարզապես դեպի Արցախ պարենի մատակարարումը Բաքվից օպերատիվ կերպով ավելի հեշտ էր իրականացնել»,- նշեց նա՝ հայտնելով, որ հայկական կողմն առարկություններն է ներկայացրել այդ մասով:
Մյուս կարևոր փաստաթուղթը, որը հիշեցրեց Գևորգյանը, վերաբերում է Շուշիի 1919 թվականի օգոստոսի 12-ի ժամանակավոր համաձայնագրին, երբ Շուշիի մոտակայքում գտնվող մի շարք հայկական գյուղերում թուրքական և ադրբեջանական հրոսակախմբերի կողմից իրականացվում են ջարդեր, Շուշիի տեղական հայկական խորհուրդը ստիպված է լինում ադրբեջանական կողմի հետ ստորագրել Շուշիի ժամանակավոր հայտարարությունը, որտեղ ճանաչվում է Խոսրով բեկ Սուլթանովի ժամանակավոր ադնիմիստրացիան, ընդուպ մինչեւ Փարիզի խաղաղության վեհաժողովում 2 պետությունների միջև սահմանագծի հստակեցումը: Նրա խոսքով՝ տիտղոսակիր պետությունը չի կարող ինքնին լինել ժամանակավոր ադնիմիստրատոր իրեն իսկ պատկանող տարածքի, Փարիզի վեհաժողովում ընդունվում է Սևրի պայմանագիրը, որն այդպես էլ չի վավերացվում, խնդիրը մնում է առկախված:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ