ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետությունն ուժեղ է, եթե ընտանիքներն ամուր են․ մեզ ոչ միայն շատ, այլև կրթված ու ճիշտ դաստիարակված երեխաներ են պետք․ չորս տղաների մայրն Արցախում ապրելու անխախտ որոշում ունի 02/24/2023 17:58 | Կյանքն՝ Արցախում
Շրջափակված Արցախում չորս որդիների հետ Նախշուն Ավագյանը պատերազմի օրերին ծնված փոքրիկ բիզնեսն է զարգացնում։ Կյանքի ճանապարհի փակ լինելը շատ է վնասում գործին․ հումք գրեթե չկա Արցախում, բայց հինգերորդ զավակի պես բազմազավակ մայրը փայփայում է նաև «Նախշ» ձեռագործ աշխատանքների արտադրությունը։
«Պատերազմի օրերին դեռ երեք տղա ունեի․ չորրորդը ծնվել է պատերազմից հետո։ Երևան էի եկել իրենց հետ, ընտանիքիս մյուս անդամները մինչև հոկտեմբերի վերջը Ստեփանակերտում էին։ Անզորությունից չգիտեի՝ ինչ անել, ու սկսեցի կամավորական աշխատանքներ կատարել։ Որտեղ օգնելու բան կար, տղաներիս հետ գնում էի։ Այդպես ստացա նաև տոնավաճառներին մասնակցելու հրավեր, ընդունեցի սիրով ու այնպես ստացվեց, որ ու մինչև Ստեփանակերտ վերադառնալս ձեռքիս աշխատանքների վաճառքից հավաքված գումարով կարի մեքենա առա։ Ստեփանակերտ վերադարձա աշխատանքային կարևոր այդ գործիքով ու այստեղ շարունակեցի փոքրիկ բիզնեսս»,-«Փաստինֆո»-ին պատմում է երիտասարդ ձեռներեցը։
Մեր զրուցակիցը խոստովանում է՝ երեխաների հետ դժվար է տան պայմաններում աշխատել, բայց անհնար ոչինչ չկա։ Ցանկացած դժվարության հաղթահարելի լինելու մեջ շրջափակման երկուսուկես ամիսներին Նախշունը լիովին համոզվել է։
«Ես լիահույս եմ, որ լավ է լինելու։ Քանի այստեղ ենք, ապրում ենք Արցախում, պետք է որ լավ լինի։ Պետությունն ուժեղ է իր քաղաքացիներով, եթե մենք մեր ընտանիքներում ամուր լինենք, չկոտրվենք ու ճիշտ դաստիարակենք մեր երեխաներին, որոնք մեր երկրի վաղվա օրն են կերտելու, հաստատ, լավ կլինի։ Ինքս բազմազավակ ընտանիքում եմ մեծացել, բայց երբեք չեմ մտածել, որ կարող է ինքս չորս տղա ունենամ։ Պատերազմից հետ հատկապես լիովին գիտակցեցի, թե որքան կարևոր է, որ Արցախում շատ բալիկներ ծնվեն։ Իհարկե, միայն թվով բան չի որոշվում․ երեխաներին լավ կրթություն ու դաստիարակություն պետք է տալ»,-ասում է Նախշունը։
Շրջափակման առաջ բերած կարևորագույն խնդիրներից մեկը, որի մասին մեր զրուցակիցը ցավով է նշում, կրթական գործընթացի խաթարումն է։ Կիսատ-պռատ դասի գնալով՝ երեխաները չեն կարողանում ստանալ բավարար գիտելիք, մյուս կողմից էլ՝ այլընտրանք չկա․ ձմռան պայմաններում առանց ջեռուցան դասասենյակներւմ նստել հնարավոր չէ, մանկապարտեզներում՝ առավելևս։ Ոչ ջեռուցումն է հնարավոր լինում նորմալ կազմակերպել, ոչ էլ՝ սնունդը։
«Կտրոններով նոր-նոր կարողանում ենք քիչ քանակությամբ միրգ, բանջարեղեն ձեռք բերել։ Բայց շատ սահմանափակ է քանակը, բացի այդ, մսամթերքն էլ է շատ քիչ։ Երեխաներին չես կարողանում բացատրել, որ այսինչ բանը չկա, մի ուզի։ Դիմանում ենք, պինդ ենք, այնպես չի, թե չենք դիմանում, ուղղակի ցավալի է, որ շրջափակումից 10 օր անց պարզվեց՝ կարտոֆիլ չկա Արցախում։ Նման բան չպետք է լիներ։ Առաջին բանը, որ պետք է անել հիմա, գյուղատնտեսությանը զարկ տալն է»,-ասում է Նախշունն ու ավելացնում՝ բարի նախանձով բոլորս պետք է վարակվենք, ձգտենք մի բան ավել ստեղծել, որ Արցախի վաղվա օրն ավելի պայծառ ու կայուն բացվի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ