ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արար» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցեց միջազգային պաշտպանական IDEX & NAVDEX 2023 ցուցահանդեսին 02/23/2023 12:37 | ԼՐԱՀՈՍ
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Արթուր Ալավերդյանը, Իգոր Զարգարյանը և գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը մասնակցեցին Արաբական միացյալ Էմիրություններում փետրվարի 20-ից 24-ը տեղի ունեցող «IDEX & NAVDEX 2023» ցուցահանդեսին և համակողմանի ուսումնասիրեցին սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից միտումները։ Հիմնադրամի ներկայացուցիչները ուշադրությամբ դիտարկեցին ռազմարդյունաբերության մի շարք նորագույն լուծումներն ու բազմաթիվ հանդիպումներ ունեցան ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս ռազմատեխնիկական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է վերաիմաստավորելու հայկական բանակի սպառազինության տեսլականն ու ռազմավարությունը։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, մասնավորապես, նշեց, - «Արար» հիմնադրամը ռազմարդյունաբերության ոլորտում անցած տարիներին ակտիվ ներդրումներ է կատարել, և դրանց մասշտաբը շարունակ աճում է: Երբ տեսնում ես այլ (ներառյալ թշնամական) երկրների ձեռքբերումները, հիմնական զգացողությունն այն է, որ մենք իրավունք չունենք հետ մնալու, խեղճ լինելու, արդյունքում վախենալու՝ ընդհակառակը, պետք է ի մի բերենք մեր ուժերը, օրնիբուն աշխատենք, և ձգտենք մեր գերակա ուղղություններում առնվազն հավասարվել լավագույններին: Պետք է արժանիորեն գնահատել նաև հայկական ընկերություններին, որոնք հետևողական աշխատում են՝ զարգացնելու հայկական ռազմական արդյունաբերությունը և մեր հավաքական մարտական կարողությունները»։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը նշեց, - «Գործնականում անհնար է ամբողջությամբ արտադրել կամ գնել Հայաստանին անհրաժեշտ բոլոր տեսակի զենքեր և տեխնոլոգիաներ։ Բայց միանգամայն վստահ ենք, որ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ասիմետրիկ զինատեսակների վրա։ Այսինքն՝ օրինակ, մշակել տասնյակ հազարավոր դոլարների տեխնոլոգիաներ, որոնք կարող են եթե ոչ ոչնչացնել, ապա գոնե մի քանի միլիոն դոլար արժողությամբ թշնամու անարդյունավետ տեխնիկա դարձնել։ Պարզ ասած, անհրաժեշտ է ներդրումներ կատարել «խելացի տեխնոլոգիաների» մեջ»:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ալավերդյանը նշեց, - «Ցուցահանդեսում մեր տեսածը վկայում է, որ ռազմական տեխնոլոգիաների զարգացումն ընթանում է կանխատեսելի ուղղությամբ։ Հետաքրքրական է, որ քաղաքացիական ոլորտում լայնորեն կիրառվող նորագույն տեխնոլոգիաներն ակտիվորեն կիրառվում են նաև ռազմական ոլորտում։ Մեր երկիրը պետք է բազմապատկի իր ջանքերը նորագույն տեխնոլոգիաների զարգացման և ժամանակակից պաշտպանական արդյունաբերության զարգացման ուղղությամբ, եթե մենք ցանկանում ենք արդյունավետ պաշտպանվել և լինել այս շուկայում մրցակցային խաղացող»։
Ամփոփելով, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը կարևորեց ռազմարդյունաբերության համաշխարհային զարգացման ուղղությունների ուսումնասիրումը, ապագայի սպառազինության հեռանկարների գնահատումն ու հայկական բանակի հնարավորինս համապատասխանեցումը միջազգային առկա մակարդակին։ Վերջինս ընդգծեց, որ անհրաժեշտ է ռազմատեխնիկական զարգացումներին համընթաց քայլել և պատրաստ լինել ոչ թե անցյալի պատերազմական փորձին, այլև ապագայի սպառնալիքներին։
Մեր երկրի համար այս բարդ և խնդրահարույց իրավիճակում «Արար» հիմնադրամը շարունակում է խիստ առաջնահերթ համարել անվտանգության և զարգացման բարենպաստ պայմանների ապահովումը ու նորարարական տեխնոլոգիաների միջոցով պաշտպանական համակարգերի արդիականացումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ