ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում բուհ ընդունվելու համար պատրաստվում են մոմի լույսի տակ, դասի նստում վերարկուներով, բայց չեն ընկրկում․ Արցախը շրջափակման մեջ է արդեն 73 օր 02/22/2023 22:10 | ԼՐԱՀՈՍ
Շրջափակումը փոխել է Արցախում ապրողների կյանքը բոլոր առումներով։ Մարտունու շրջանի Սոս գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Նորայի գրաֆիկն էլ այս ընթացքում մի քանի անգամ խմբագրվել է։
Երևանի պետական համալսարան ընդունվելու մտադրությունը Նորային դրդել է հայող լեզվից ունեցած գիտելիքներն ամրապնդել Ստեփանակերտում։ Այդ իսկ պատճառով շաբաթական երկու անգամ նա Սոսից Ստեփանակերտ էր գնում, պարապում ու նույն օրն էլ վերադառնում տուն։ Ամեն ինչ հոյակապ էր, քանի դեռ թշնամին չէր փակել Արցախի կյանքի ճանապարհը՝ խիստ նվազեցնելով նաև Արցախի մեր հայրենակիցների տեղաշարժվելու հնարավորությունը։
Տևական ժամանակ է արդեն, ինչ Նորան նույն օրը տուն վերադառնալ չի կարողանում․ վառելիքի սղության, շատ դեպքերում նաև՝ բացակայության պատճառով երթուղի դուրս չեն գալիս վարորդները։ Վերջիններիս պարտադրված պարապուրդն ուղղակիորեն սկսեց ազդել ինչպես շատերի, այնպես էլ Նորայի վրա։
«Նախքան շրջափակումը, ժամը 14։00-ի երթուղայինով գնում էի Ստեփանակերտ, ժամանակին հասնում պարապմունքի ու պարապմունքից հետո անմիջապես հետ գալիս գյուղ։ Հիմա նույն օրը վերադառնալ չի ստացվում․ երթուղային չի լինում։ Ստիպված բարեկամի տուն եմ գնում, այնտեղ գիշերում, հաջորդ օրն առավոտյան վերաադառնում գյուղ ու ուղիղ դասի գնում»,- «Փաստինֆո»-ին պատմում է ապագա ուսանողը։
Երևանի պետական համալսարանում սովորելու մասին Նորան վաղուց էր երազում․ երազանքը նպատակի էր վերածել ու սկսել այն իրագործելու ուղղությամբ տքնաջան աշխատել ուսումնական տարվա սկզբից։ Անկեղծանում է՝ միևնույն ժամանակ, աշխատում է դասերից շատ չբացակայել։
«Հիմա դասաժամերը կարճ ենք անում՝ 30 րոպեանոց։ Փայտով է մեր դպրոցը ջեռուցվում, եթե կարելի է դա ջեռուցում համարել (ժպտում է,-խմբ)։ Այնքան ցուրտ է լինում, որ վերարկուներով ենք նստում։ Դասասենյակները չեն տաքանում, բայց դե դաս պիտի անենք, առանց դա էլ չի լինի»,-ասում է Նորան ու հավելում՝ ամենահետաքրքիրը մոմի լույսի տակ դաս անելն է։
Դասապատրաստման ժամերն էլ են հարմարեցվել հովհարային անջատումների գրաֆիկին։ Նորան կատակում է՝ բլոկադան սովորեցրել է ճկուն լինել․ ամեն ինչ հարմարեցվում է պայմաններին։
Ադրբեջանի կողմից Արցախի արդեն 72 օր շարունակվող շրջափակումը նաև էներգետիկ ճգնաժամ է առաջացրել Արցախում։ Հովհարային անջատումներով էլեկտրաէնեգիայի տեղական պաշարներով մի կերպ գոյատևելու հրամայականը բոլորն են գիտակցում, հետևաբար՝ ոչ մթնից, ոչ էլ ցրտից չեն բողոքում այստեղ։ Ամեն մեկն իր բաժին դժվարությունը շալակած՝ շարժվում է առաջ։
Այդուհանդերձ, թունելի վերջում Նորան լույս տեսնում է, վստահ է, որ Արցախը մայր Հայաստանին կապող ճանապարհը բացվելու է, ինքն էլ իր երազանքի հետևց անպայման գնալու ու հասնելու է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ