ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թաթոյան» հիմնադրամը և Արցախի ՄԻՊ-ը ներկայացնում են ապացույցներ՝ հաստատող Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» ուղիղ կապն Ադրբեջանի իշխանության հետ 02/22/2023 17:29 | ԼՐԱՀՈՍ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակում են համատեղ անգլերեն զեկույց՝ բացահայտելով Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստների» թշնամանքը Հայաստանի ու Արցախի նկատմամբ, նրանց ատելության իրական մոտիվացիան ու
Ադրբեջանի իշխանությունների կողմից ուղարկված լինելը, ինչպես նաև այն, որ նրանք երբևէ առնչություն չեն ունեցել շրջակա միջավայրի հարցերի հետ:
Զեկույցում շարադրված են հետևություններ, որոնք հիմնված են հենց այդ նույն զեկույցում տեղ գտած ապացույցների (լուսանկարներ, տեսանյութեր, վկայություններ) վրա:
Մասնավորապես, համատեղ զեկույցի հիմնական հատվածները հետևյալն են․
1. Ճանապարհը փակելու առաջին օրերին այդ տարածք են բերվել Շուշիում աշխատող Թուրքիայի ու Ադրբեջանի վարձկան աշխատողներ, ինչպես նաև ադրբեջանական զինվորականներ և անվտանգության աշխատողներ:
Պատահական չէ, որ սկզբում ծածանվել է նաև Թուրքիայի դրոշը, որը քիչ անց հեռացվել է, որպեսզի այդ փաստը չհրապարակվի (համապատասխան տեսանյութի վրա հղումն արված է զեկույցում): Դրանից հետ, Ադրբեջանի իշխանությունները բերել են մարդկանց, որոնք պաշտոնապես ներկայացվել են՝ որպես հասարակական ու լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն իրականում նրանք նույնպես ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից, պետության ստեղծած հիմնադրամներից, իսկ առանձին դեպքերում ՀԿ-ները գործունեություն են ծավալում արտասահմանյան ֆինանսավորմամբ:
Առկա են նաև պետության վերահսկողության ներքո գտնվող լրատվական կազմակերպություններ: Նախկինում մեր կողմից արդեն իսկ հրապարակվել էին որոշակի տվյալներ https://tatoyanfoundation.org/ovkher-en-irakanum-arcax-hayastan-tchan/ )
2.Ադրբեջաներենով մանրամասն ուսումնասիրության առարկա են դարձել այս ամիսների ընթացքում «էկոակտիվիստների» կենսագրությունները և պարզվել է, որ նրանք երբևէ կապ չեն ունեցել շրջակա միջավայրի խնդիրների հետ և որ իրականում նրանք, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ, հետապնդում են քաղաքական նպատակներ (ադրբեջանական անցակետերի հիմնում և այլն):
3.Սոցիալական մեդիայում «էկոակտիվիստների» էջերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք հայերի նկատմամբ քարոզում են ատելություն, թնշամանք, բռնություն, նրանց շարքերում կան «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական ահաբեկչական կազմակերպության համախոհներ ու գաղափարների տարածողներ: Նրանցից որոշները նախկին զինվորականներ են:
Այս մարդիկ իրենց էջերում հրապարակել են սպանված ու խոշտանգված հայ զինծառայողների մարմինների նկարներ՝ այդ կերպ ցույց տալով իրենց հրճվանքն ու ոգևորությունը։
Առկա են անգամ նկարներ, որտեղ ադրբեջանական զինծառայող է հայի գլուխ ձեռքին՝ գլխատելուց հետո:
4. Զեկույցը նաև հիմնավորում է, որ առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության այս գործակալ անձինք չէին կարող հայտնվել Արցախում և առավել ևս փորձեին ճանապարհ փակել:
5.Զեկույցում առկա են անգամ օտարերկրացիների վկայություններ, որոնց ադրբեջանական իշխանությունները, որպես տուրսիտ, տարել են 44-օրյա պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Այդ մարդիկ, սակայն, հայտնվելով ճանապարհը փակած հատվածում՝ ևս ընդգծում են, որ ադրբեջանական «էկոակտիվիստների» ակցիան իրականում կապ չունի բնապահպանական հարցերի հետ:
Ըստ նրանց՝ բնապահպանական հարցերն այստեղ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք են: Ավելին, օտարեկրացի տուրիստներն են անգամ խոսում ադրբեջանական կառավարության վերահսկողության ներքո գտնվող մեդիայի կամ լրատվամիջոցների մասին (ապացույցները տեղադրված են զեկույցում)։
Այս համատեղ զեկույցի կազմման ողջ ընթացքում վերլուծված ապացույցների, այդ ապացույցների ստուգման, նոր փաստերի ձեռքբերման հարցում կարևոր աջակցություն է ցուցաբերել Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը (Գուրգեն Ներսիսյան):
Զեկույցի իրավական վերլուծությունների հարցում կարևոր աջակցություն են ցուցաբերել միջազգային փաստաբաններ Գարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնեանը:
Փաստերի ձեռքբերման ու վերլուծության հարցերում կարևոր աջակցություն է ցուցաբերել միջազգային հետաքննող լրագրող Լինդսի Սնելը:
Մեր շնորհակալությունն ենք հայտնում գործընկերներին այս կարևոր աջակցության համար:
Զեկույցը կուղարկվի միջազգային կազմակերպություններին։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ