ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործ ունենք քողարկված վարույթի հետ, դատական ակտը քննադատելու պատրվակով հետապնդվում է դատավորը՝ գործադիր իշխանության քննադատության համար. Սիրանուշ Սահակյանը՝ Նախշքարյանի նկատմամբ վարույթի մասին 02/21/2023 19:15 | Դատական ռեպորտաժներ
Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված վարույթով փորձ է արվում դատավորին պատժել՝ գործադիր իշխանությանը, հատկապես՝ ԱՆ-ին ուղղված քննադատությունների համար , որը կապված է դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը չլուծելու հետ: Այս մասին ԲԴԽ նիստին ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնելու համար։ Ընդ որում, դատավորի դիտարկումները վերաբերում էին համակարգային խնդիրներին, ինչպիսին՝ դատարանների ծանրաբեռնվածությունն է, որի պատճառով տուժում է արդարադատությունը ու դատավորները հաճախ չեն հասցնում անգամ դատական ակտերը ժամկետների սահմանում տրամադրել։ Մասնավորապես, միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում այսօր կայացել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը: Մինչ միջնորդության բուն քննությանն անցնելը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ հայտնեց՝ հայտարարելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել դատավոր Նախշքարյանի հետ, որի ընթացքում իր կողմից արտահայտած մի շարք տեսակետներ անհնար են դարձնում իր մասնակցությունը այդ կարգապահական վարույթին: Գործի քննությունը շարունակվեց ԲԴԽ տարիքով ամենամեծ անդամ՝ Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ: ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության վարչության պետ Հայկ Սանոյանը ներկայացրեց միջնորդությունը՝ նշելով, որ դատավորն առանձնացրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու որոշմանը կողմ քվեարկած ԲԴԽ անդամներին մնացյալից՝ ընդգծելով հենց նրանց՝ իրենց որոշման հետ ապրելու պարտականությունը:
Սանոյանը հայտնեց, որ դատավորը բացատրություն է ներկայացրել՝ գտնելով, որ բավարար են հիմքերը՝ վարույթը կարճելու մասին, ինչը մերժվել է նախարարի կողմից: Ըստ նախարարության՝ դատավորի կողմից դրսևորված խախտումը եղել է դիտավորությամբ: Հարցուպատասխանի ընթացքում պարզվեց, որ Զարուհի Նախշքարյանի ՝ «Կողմ քվեարկած անձինք, Դուք եք այս որոշման հետ ապրելու, ոչ Փիլոսյանը, այլ՝ Դուք» ձեւակերպմամբ դատավոր Զարուհի Նախշքարյանի դիտարկումը ԱՆ-ն ընդունել է որպես սպառնալիք՝ ուղղված ԲԴԽ անդամներին, ինչի մասին ասաց նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը: Նրա պարզաբանմամբ՝ դատավորը, առանձնացնելով կողմ քվեարկած դատավորներին, ԲԴԽ՝ դեմ քվեարկած երկու անդամների մասին որևէ կարծիք չհայտնելով, իր անհամաձայնությունը հայտնելով կայացված որոշման հետ՝ սպառնալիք է հնչեցրել, այն դեպքում, երբ բոլոր դատավորներն ապրում են իրենց որոշումների հետ: Դատավորի ներկայացուցիչները հարցուպատասխանի ընթացքում բարձրացրին նաև կարգապահական վարույթի հարուցման առիթի օրինականության հարցը, հետաքրքրվելով, թե արդյո՞ք մամուլի քարտուղարն իրավասու է մոնիթորինգ իրականացնելու, ինչ կարգավորումների հիման վրա է դա իրականացվում, ինչին արձագանքելով նախարարության ներկայացուցիչները հայտնեցին ԱՆ նախարարի հրամանի առկայության հարցը, ինչը, ինչպես հետագայում պարզվեց՝ վերաբերում էր ոչ թե մամուլի քարտուղարին, այլ՝ հասարակայնության հետ կապերի վարչությանը, որը հետագայում կազմալուծվել է, իսկ հրամանը՝ ուժը կորցրել: Զարուհի Նախշքարյանը, շարունակելով հարցադրումներ ներկայացնելը, խնդրեց անդրադառնալ բոլոր չորս դրվագ արտահայտությունները և որն է պարսավելի հատվածը, որտեղ է փաստական տվյալը, ինչին արձագանքելով, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ երբ դատավորը նշում է, որ դատական ակտը խնդրահարույց է համաչափության տեսանկյունից, երբ դատավորը նշում է, որ դատավորներն իրենք պետք է ապրեն իրենց որոշման հետ, դրանով արդեն իսկ կասկածի տակլ է դրվում ԲԴԽ դատական ակտը:
«Ձեր ասած երկրորդ դրվագով առհասարակ չկարողացաք նշել այն պարսավելի հատվածը, որը մեղսագրում եք ինձ»,- նշեց դատավորը:
Ինչ վերաբերում է այն դրվագին, որը վերաբերում է «Պետությունն իր պոզիտիվ պարտականությունը չի կատարում, որ դատավորները կանգնեն ԲԴԽ-ի առաջ» արտահայտությանը, դատավորը հետաքրքրվեց՝ «Ճի՞շտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը նեղացել է դատավոր Նախշքարյանից նրա համար, որ դատավոր Նախշքարյանն ասել է՝ արդարադատության նախարար, ինչու՞ չես կատարել պոզիտիվ պարտականությունը՝ որպես լիազոր մարմին»: Նախարարության ներկայացուցիչը, արձագանքելով հարցին, վստահեցրեց, թե ներկայացված միջնորդության հետ կապ չունի:
Հարցուպատասխանի ավարտից հետո դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչները միջնորդություն ներկայացրին՝ գործի վարույթը կարճելու մասին: Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ընդգծեց, որ նախարարությունը չկարողացավ փարատել կասկածն առ այն, որ կարգապահական վարույթը պատվիրակվել է հենց ՀՀ Արդարադատության նախարարի կողմից, այն առնչություն ունի գործադիր իշխանությանը և հատկապես նախարարությանն ուղղված քննադատությունների հետ, իրականության մեջ այս վարույթը փորձ է անում դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու ներքո թաքցնել իրական միտումը, այն է՝ դատավորին պատժելը՝ գործադիր իշխանությանը, հատկապես՝ ԱՆ-ին ուղղված քննադատությունների համար , որը կապված է դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը չլուծելու հետ: Դատավորի ներկայացուցիչը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այս դեպքում ևս դատավորի նկատմամբ վարույթ հարուցվել է ԱՆ-ի կողմից, մինչդեռ, ԱՆ-ի կողմից դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու լիազորությունը համատեղելի չէ դատական իշխանության անկախության հետ: Կարճման միջնորդության հիմքում դատավորի ներկայացուցիչները դրել են վարույթի հարուցման օիրինականության հարցը, մասնավորապես, վարույթի հարուցման առիթը եղել է ԶԼՄ հրապարակումները, որն, ըստ պաշտոնական վարկածի, արձանագրվել են նախարարության մամուլի քարտուղարի կողմից, մինչդեռ, դա որևէ կերպ կարգավորում չունի օրենքով: Սահակյանի խոսքով՝ տպավորություն է, որ նախարարը մամուլի քարտուղարին տվել է բանավոր հանձնարարություն, որը մասնավորեցված է և կոնկրետ անձի է առնչվում,ինչից հետո մամուլի քարտուղարը վերազանցելով օրենսդրությամբ նախատեսված իր լիազորությունների շրջանակները, միջամտելով դատական գործունեությանը , չունենալով զեկուցագիր ներկայացնելու որևէ պարտավորություն, իրականացրել է, ինչի հիման վրա նախարարը հանձնարարել է վերահսկողական վարչությանը ուսումնասիրություններ իրականացնել՝ վարույթի հարուցման հիմքերի առկայության վերաբերյալ: Բացի այդ, դատավորի ներկայացուցիչն արձանագրեց նաև, որ նախարարը չի կարող լինել օբյեկտիվ: Սահակյանի խոսքով՝ գործ ունենք քողարկված վարույթի հետ, դատական ակտը քննադատելու պատրվակով հետապնդվում է դատավորը՝ գործադիր իշխանության քննադատության համար: Նախարարության ներկայացուցիչները առարկեցին միջնորդության դեմ: Խորհուրդը տեղում խորհրդակցելով որոշեց՝ կարճման միջնորդությանն անդրադառնալ վերջնական դատական ակտում:
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց՝ մինչև փետրվարի 22-ը, ժամը՝ 09։30-ը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից