ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տվյալ գույքի համար երբևէ 18 մլն դրամ չի վերցվել. գլխավոր դատախազը զբաղված էր մանիպուլյացիայով. փաստաբան 02/21/2023 13:36 | Քաղաքական
Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթի շրջանակներում ենթադրյալ փողերի լվացմանն իբրև օժանդակելու հատկանիշներով այսօր մեղադրանք է առաջադրվել նաև Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Էդգար Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում արձանագրեց, որ օժանդակությունը և արարքը նույն ձևաչափով են պատիժ կրում, ուստի, հասկանալի չէ, թե ինչու են Գրիգորի Խաչատուրովին ներկայացրել կալանքի:
«Եթե օրենքը նույն արարքի հետ կապված տարբեր անձանց վերաբերյալ տարբեր դրսևորումներ է ունենում, մենք կարծում ենք նաև, որ այստեղ խտրական վերաբերմունք կա Գրիգորի Խաչատուրովի հետ կապված: Այսինքն՝ խնդիրը ոչ թե ինչ որ ենթադրյալ գործարքն է, ենթադրյալ ինչ-որ քողարկումներ իրականացնելն է, որն այս գործով բացակայում է, այլ՝ Գրիգորի Խաչատուրովի անձն է, որ ամեն կերպ ցանկանում են կալանքի հասնել, ինչը համոզված եմ, որ դատարանը թույլ չի տա, քանի որ իրավական առումով փողերի լվացման հոդվածն այս պարագայում ներառելն այս հանցակազմի մեջ, մեղադրանք ներկայացնելն աբսուրդ չէ, աբսուրդից այլ բնորոշումներ ունի, որը եթերային չէ»,- նշեց Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է՝ ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։
Պողոսյանն ընդգծեց, որ նշված տարածքը 90-ականների կեսերից երբեք որպես զորամաս չի ծառայել, ՀՀ-ում ՊՆ հատկացված բոլոր տարածքները, բոլոր ենթակառուցվածքները հատուկ նշանակության հողամասերի տակ են ընդգրկված եղել, դրանից հետո դրանք իրավական հիմք ստացել են 2005թ, ինչից հետո որպես զորամաս երբեք չեն եղել: Նրա խոսքով՝ տարածքների օտարելիության պայմաններ նախատեսում է օրենքը, առկա են մի շարք հիմնավորումներ, թե որ պայմաններում տվյալ տարածքները կարող են օտարվել:
Բացի այդ, պաշտպանն ընդգծեց, որ տվյալ գույքի համար 18 միլիոն դրամ գրավ վերցնելը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է:
«Գլխավոր դատախազն ԱԺ-ում զբաղված էր մանիպուլյացիաներով: Տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել. 2016 թվականի օգոստոսի 12-ին Գրիգորի Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ բնակարանը ձեռք բերելու ժամանակ կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, որի պայմաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ, հետո բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, Խաչատուրովն իր ընկերոջը՝ Էդգար Արշակյանին խնդրել է լրացուցիչ գրավով օգնել ու, քանի որ այդ տարածքն այդ պահին Արշակյանը օգտագործելիս չի եղել, տարածքը որպես լրացուցիչ գրավ գրավադրվել է բանկում, սակայն գումարային առումով վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել, այսինքն՝ կոնկրետ այդ տարածքի համար ոչ մի դրամ վարկ չի ստացվել»,- մանրամասնեց Միհրան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ