Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելն արդյունավետ միջոց չէ՝ դատական իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար. Արթուր Ստեփանյան 02/20/2023   20:07  |  ԼՐԱՀՈՍ

Եթե դատավորին պատժում ենք դատական ակտը ուշ տալու համար, որտեղ չկա միտում, դիտավորություն, մոտիվացիա, շահագրգռվածություն, ապա քաղաքացու մոտ ի՞նչ է փոխվելու, բացի այն, որ կտեսնի Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեցին: Վաղը, եթե գնամ աշխատանքի, ավելի լավ եմ աշխատելու՞: Այս մասին ԲԴԽ-ում նիստի ընթացքում ասաց դատավոր Արթուր Ստեփանյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանի նկատմամբ ԲԴԽ-ն ավելի վաղ նկատողություն էր հայտարարել՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։ Դատավորին վերագրվում էր դատավարական ժամկետի խախտում, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես՝ դատական ակտն ուշացումով է կողմին տրամադրվել։ Կարգապահական տույժից կարճ ժամանակ անց ՀՀ արդարադատության նախարարությունը կրկին միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել մեկ այլ գործով ենթադրաբար թույլ տրված դատավարական ժամկետների խախտման համար: Նշենք, որ ժամկետների խախտումները դատական համակարգում զանգվածային բնույթ են կրում, քանի որ դատավորները գերծանրաբեռնված են, նրանցից յուրաքանչուրի վարույթում հազարավոր գործեր են գտնվում ու այդ մասին բազմիցս բարձրաձայնել են, բայց խնդիրը կարգավորելու փոխարեն գործադիրը որոշել է ընտրողաբար պատժել դատավորներին՝ թիրախավորելով հատկապես նրանց, որոնք ունեն անհամեմատ բարձր վարկանիշ ու չեն գտնվում գործադիրի հսկողության ներքո։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդում այսօր կայացել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության քննությունը: Այն ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը՝ պնդելով, թե աշխատանքային վեճի վերաբերյալ գործի քննությունը և լուծումը դատավորի կողմից իրականացվել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 8 ամիս անց, գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակվել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան մեկ տարի անց, իսկ դատական ակտը ռրամադրվել է՝ սահմանված ժամկետից ավելի քան մեկ տարի անց:

Ենթադրյալ խախտումը, ըստ նախարարության, դատավորը թույլ է տվել կոպիտ անփութությամբ: Դատավոր Արթուր Ստեփանյանը, ներկայացնելով միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը, մի քանի հանգամանք մատնանշեց՝ արձանագրելով, որ իրեն վերագրվող ենթադրյալ խախտումն ունի օբյեկտիվ պատճառներ, որոնցից առաջինը բոլորին քաջ հայտնի գերծանրաբեռնվածության խնդիրն է: Թեև օրենսդրական կարգավորումների համաձայն՝ աշխատանքային վեճերը պետք է քննվեն եռամսյա ժամկետներում, բայց պրակտիկայում գրեթե հնարավոր չէ, եռամսյա ժամկետներում ավարտել գործի քննությունը և դատական ակտ կայացնել, քանի որ ծանրաբեռնվածությունից զատ՝ օրենսդրական կարգավորումների համաձայն, եթե պատասխանողը կամ դատավարության որևէ մասնակից պատշաճ ծանուցված չի լինում, օրենսդիրը ծանուցման այլ տարբերակ է սահմանում, ինչը ևս ժամանակատար է:

Դատավորն ընդունեց, որ հայցադիմումը վարույթ է ընդունել նշված ժամանակ և գործի քննությունն ավարտել 11 ամիս անց, սակայն համաձայն չէ այն մոտեցման հետ, թե գործի քննությունը տևել է 18 ամիս, ինքը գտնում է, որ գործի քննությունն ավարտվել է 11 ամիս անց, երբ հայտարարել է գործի քննությունն ավարտված և նշանակել դատական ակտի հրապարակման օր: Դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում չհրապարակելու պայմաններում արդեն ընդհատվել է ողջամիտ ժամկետի խախտման փաստը, սկսել է հոսել դատական ակտը ուշ տրամադրելու խախտումը, հակառակ դեպքում ստացվում է, որ նույն ժամանակահատվածի համար դատավորին վերագրվում է և՛ գործի քննության տևողության խախտումը, թե՛ դատական ակտը ուշ տրամադրելու խախտումը, այսինքն, նույն արարքի համար երկու պատասխանատվությունը, ինչը դատավորի դիտարկմամբ, չի բխում օրենսդրության պահանջներից: Բացի այդ, դատավորն այդ 11 ամսվա ընթացքում շուրջ երեք ամիս գտնվել է անաշխատունակության մեջ՝ արձակուրդում, մասնակցել է նաև վերապատրաստման: Ինչ վերաբերում է գործի քննության ձգձգումներին, նիստերի հետաձգումներին, Ստեփանյանը հայտնեց, որ դատավորները երկընտրանքի առաջ են կանգնած, մի կողմից պետք է ապահովել արդար դատաքննության տարր հանդիսացող ողջամիտ ժամկետները, մյուս կողմից՝ արդար դատաքննության տարր հանդիսացող զենքերի հավասարության սկզբունքը, ինքը փորձել է ապահովել կողմերի հիմնարար իրավունքները: Արթուր Ստեփանյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ նույն ժամանակահատվածում նույն հիմքով կարգապահական խախտման համար իրեն արդեն կարգապահական պատասխանատվության ենթարկել են, հետևաբար, գտնում է, որ տվյալ դեպքում որևէ կարգապահական պատասխանատվության բացասական արդյունքով ելքը չի ծառայի իր նպատակին, ինչն ամրագրված է նաև Դատական օրենսգրքի սահմանադրական օրենքով: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հարցրեց՝ արդյո՞ք դատավորն ընդունում է, որ խախտում է թույլ տվել, ինչին արձագանքելով Ստեփանյանը նշեց, որ փաստ է՝ գործը քննվել է 11 ամսում, դատական ակտը հրապարակվել է դատական իշխանության կայքում նշանակված օրվանից մեկ տարի անց:

«Դուք՝ որպես դատավոր, ինչպես նշեցիք, տքնաջան աշխատում եք՝ օրեր, շաբաթներ շարունակ, հանրությունը հետևում և դժգոհություններ են լինում, որ ուշացումները երբեմն չափազանց երկար են տևում, դրա համար ուզում եմ, որ Ձեր ներկայությունը լինի բավարարում նաև այն քաղաքացու կամ քաղաքացիների, որոնք տուժել են այդ ուշացման իմաստով: Ուզում եմ հատուկ շեշտվի, որ դատավորն ընդունում է այդ ուշացումը, ցավով է ընդունում, ինչպես՝ մենք ենք ընդունում, որ համակարգային խնդիրներ կան, որ պետք է լուծենք: Ուզում էի ևս մեկ անգամ հաստատվեր, որ սա նաև բարոյական բավարարում է մեր բոլոր քաղաքացիների, որ դատական համակարգը կույր կամ խուլ չէ իրենց այդ դժգոհությանը» ,- ասաց Անդրեասյանը, ինչին արձագանքելով Արթուր Ստեփանյանն ասաց, որ բնական է, որ մարդը դժգոհում է, երբ կենսական նշանակության դատական ակտը ուշացվում է: Արթուր Ստեփանյանն ընդգծեց՝ ինքը փորձել է անել ամեն ինչ, բայց ստացվել է այնպես, ինչպես՝ ստացվել է, ինքը ուշացումների դիտավորություն, մոտիվացիա չի ունեցել, ինքը աշխատել է, փորձել իրականացնել որակյալ արդարադատություն:

Կարեն Անդրեասյանը, շարունակելով հարցադրումները, նշեց, որ նույ ժամանակահատվածում եղած ուշացման համար դատավորն արդեն պատասխանատվության ենթարկվել է, բայց արդյոք տվյալ գործով քաղաքացին, որը տուժել է ուշացումից, չպետք է ստանա առանձին փոխհատուցում, ինչին արձագանքելով Ստեփանյանը նկատեց՝ ենթադրյալ պատիժն ունի նպատակ, որոնցից մեկն այն է, որ ենթադրյալ արարքը չպետք է շարունակվի, բայց այնպես չէ, որ նախկինում պետք է իրեն պատժեին, նոր հասկանար, որ ուշացնել չի կարելի, դա պարզ է, պարզապես այդպես է ստացվել:

«Լավ, եթե դատավորին պատժում ենք դատական ակտը ուշ տալու համար, որտեղ չկա միտում, դիտավորություն, մոտիվացիա, շահագրգռվածություն, քաղաքացու մոտ ի՞նչ է փոխվելու, բացի այն, որ կտեսնի Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեցին: Վաղը, որ գնամ աշխատանքի, եթե գնամ, ավելի լավ եմ աշխատելու»,- նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ նախորդ երեք ամսվա ընթացքում շուրջ 1000 կատարողական թերթ են տվել, մի քանի հազար դատական ակտ է կայացվել, սակայն դրան նախորդող ժամանակահատվածում էլ է այդպես աշխատել, այնպես չէ, որ պետք է տույժ տան, որ հասկանա, որ պետք է ավելի արագ աշխատել, նույն տեմպով աշխատում է, համակարգային խնդիր է:

Կարեն Անդրեասյանն արձագանքեց՝ նշելով, թե դատավորին պատասխանատվության ենթարկելը հաստատ չի ենթադրում դատավորին պատժելու կամ ինչ-որ բան ցույց տալու ցանկություն, բայց կա քաղաքացիների բավարարման հարց, արդյո՞ք այս գործընթացները նաև նպատակ չունեն քաղաքացիների մոտ վերականգնելու վստահությունը՝ դատական համակարգի նկատմամբ:

Դատական ակտերի ուշացմամբ տրամադրումը՝ որպես հանրության վստահության նվազման խնդրի թեզը բարձրացրեց նաև ԱՆ ներկայացուցիչը՝ եզրափակիչ ելույթում: Նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի խոսքով՝ դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման խնդիր կա:

«Մեր գնահատմամբ՝ այն դեպքերում, երբ ողջամիտ չափից ավելի երկար խախտումներ է կատարվում գործի քննության և լուծման, ինչպես նաև՝ դատական ակտի տրամադրումը, պետք է ԲԴԽ կողմից համապատասխան որոշումների կայացմամբ ազդակ հղել դատական համակարգին, որ չպետք է շատ դեպքերում դատարանների ծանրաբեռնվածությունը որպես առիթ կամ պատրվակ օգտագործել ,դատական ակտերը հնարավոր ժամկետներում կայացնելուց էլ ավելի ուշացումներով կայացնելու համար»,- նշեց Սուջյանը՝ հավելելով, որ խնդիրը համակարգային բնույթ չի կրում, ԲԴԽ-ի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումն ուղղակի ազդեցություն է ունենալու դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության վերականգնման հարցում:

Նախարարության ներկայացուցչի դիտարկմանն արձագանքելով՝ դատավորն իր եզրափակիչ ելույթում ընդգծեց, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելն արդյունավետ միջոց չէ դատական իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, դրա համար պետք են շատ ավելի կոմպլեքս միջոցներ, ոչ թե՝ պատասխանատվության ենթարկելը: Ինչ վերաբերում է պնդմանը, թե ծանրաբեռնվածությունը համակարգային բնույթ չունի, դատավորն արձանագրեց, որ բոլոր դատավորները Խորհրդում բարձրաձայնում են այդ խնդրի մասին, հետևաբար, դրանով արդեն ամեն ինչ ասված է: Լսելով կողմերին՝ ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին, ժամը՝ 11։05-ին:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:07 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍՍխալ է մոտեցումը, թե Վենետիկի հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին, որ ԲԴԽ ներսում ստեղծվի պալատ. Ղազարյան (տեսանյութ)
14:24 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍՄինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող 14 դատավորից միայն 2-ը կշարունակի պաշտոնավարել. ԲԴԽ
20:29 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն պետք է առաջնորդվի միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու հրամայականով. ՍԴ-ն կարճել է նախկին դատավոր Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը
20:18 08/02/2023  |  ԼՐԱՀՈՍԼիազորությունները կասեցված դատավորները տեղափոխվել են դատավորների ռեզերվ, նրանց լիազորությունները չեն դադարեցվել. ԲԴԽ պարզաբանումը
12:16 08/02/2023  |  ԼՐԱՀՈՍԲարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ լիազորությունները կասեցված 6 դատավորի լիազորությունները դադարեցվել են
11:27 27/01/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչական դատարանի դատավորների շարքերը համալրվեցին 14 ապագա դատավորներով. ԲԴԽ
14:41 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԴիտավորությու՞ն, թե՞ անփութություն ԲԴԽ-ի կողմից
10:30 24/01/2023  |  ՄամուլԲԴԽ երկու դատավորները կլքեն իրենց պաշտոնները. «ժողովուրդ»
20:01 12/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀունվարի 16-ին Դատավորների ընդհանուր ժողովը կընտրի ԲԴԽ դատավոր անդամի. Թեկնածուն՝ դատավոր Քրիստինե Մկոյանն է
18:02 30/12/2022  |  ԼՐԱՀՈՍ«Մացոյականությունը մասամբ մերժվում է, ինչը ինքնին դրական միտում է». Արթուր Ղամբարյան

Արխիվ

[]