ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է կանխենք այդ հավանական հակահայկական փաստաթղթի ստորագրումը. Վանեցյան 02/20/2023 14:28 | ԼՐԱՀՈՍ
Միայն խելագարը կարող է դեմ լինել խաղաղությանը և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ միաժամանակ նշելով, որ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ գին պետք է վճարել այդ խաղաղության պայմանագրի դիմաց։
«Արդյոք այդ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո լինելու է Հայաստան, լինելու է Արցախ և կարողանալու են հայրերն ապրել իրենց հայրենիքում՝ անկախ, ինքնիշխան և անվտանգ»,- նշել է Վանեցյանը։
Ըստ նրա, շատ կարևոր է ֆիքսել մի փաստ, այն է՝ Հայաստանն ասում է, որ արդեն մշակել է խաղաղության պայմանագրի իր տարբերակը և փոխանցել Ադրբեջանին։ «Հիմա հարց եմ տալիս՝ ինչ է գրված այդ պայմանագրում։ Որևէ մեկս դրա մասին չգիտենք, բայց մենք փաստացի ականատես ենք եղել, որ այսօրվա իշխանություն կոչվածը մշտապես հակահայկական թղթեր են ստորագրել, մշտապես հակահայկական քայլեր են արել, մշտապես անգամ չեն պահպանել փաստաթղթերում գրվածը, այլ ասել են՝ նաև ունենք բանավոր պայմանավորվածություններ, որի արդյունքում հանձնել են տարածքներ»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը ու նշել, որ ոչ թե դեմ է խաղաղության պայմանագրին, այլ հակառակը՝ կողմ, բայց խաղաղության պայմանագրի կետերը պետք է իմանալ, դրանք պետք է հանրայնացնեն, թող հանրայնացնեն և դրա մասին հետո խոսենք։
Արթուր Վանեցյանը վստահեցրել է, որ ինքն ու իր գործընկերները, հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը թույլ չեն տա ստորագրել մի փաստաթուղթ, որը կվտանգի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ապագան։
Նրա խոսքով, ղարաբաղյան խնդիրը Հայաստանում փորձում են հետին պլան մղել, սակայն հայերի ճնշող մեծամասնությունը չի մոռացել եւ մեծ նշանակություն է տալիս դրան։
«Երկար տարիներ աշխատելով ազգային անվտանգության մարմիններում՝ ես միշտ ասել եմ, որ ինձ համար առաջնահերթ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, Ղարաբաղի, որը ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ է»,- հավելեց նա։
Վանեցյանը վստահություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը բախվել է այնպիսի վտանգի, որը երբեք չի եղել․ ոչ Ղարաբաղյան շարժման սկզբում, ոչ էլ վերջին 30 տարիների ընթացքում նման իրավիճակ չի եղել։
Նա նշեց, որ այսօր վտանգի տակ է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Հայաստանը։ «1991 թվականի ձմռանը Լեռնային Ղարաբաղը նույնպես շրջափակման մեջ էր, եւ թվում էր, թե ամեն ինչ կորած է, բայց հայերը ընդհանուր ջանքերով հասան հաղթանակի։
Դա տեղի ունեցավ ինքնավստահության պատճառով։ Այսօր այդ վստահությունը պակասում է, վստահություն չկա նաեւ նրանց հանդեպ, ովքեր որոշում են կայացնում։ Այսօր վիճակն ավելի վատ է, քան 90-ականներին, քանի որ չկա միասնականություն»,- ընդգծեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Նա հիմնական մեղավոր անվանեց Հայաստանի իշխանություններին՝ հիշեցնելով, որ նման իրավիճակի է հանգեցրել Նիկոլ Փաշինյանի հետեւողական քաղաքականությունը։ «Այսպես կոչված խաղաղության գինը վճարելու են ոչ թե իշխանությունները, այլ ողջ հայ ժողովուրդը։ Ուստի անթույլատրելի է ժողովրդի մեջքի հետեւում որեւէ փաստաթուղթ ստորագրել»,- եզրափակեց Արթուր Վանեցյանը։
«Մենք իշխանություն չենք, մենք զինված խումբ չենք, մենք ահաբեկչական խումբ չենք, որ փորձենք այդ կերպ կանխել, այսինքն՝ պետք է խոսենք, հանրությանը ներկայացնենք այն վտանգները, որոնք կարող են վրա հասնել և փորձենք բոլորս կանխել այդ հավանական հակահայկական փաստաթղթի ստորագրումը»,- ընդգծել է ԱԱԾ նախկին ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից