ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որևէ ազգի հոգեկերտվածքը հասկանալու համար՝ տե՛ս ո՞վ է տվյալ ազգի հերոսը 02/20/2023 20:50 | Վերլուծություններ
Երբ տարբեր հարթակներում ազարբայջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից է խոսում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը, ամեն անգամ նրան պիտի հիշեցնել 2004 թվականի փետրվարի 19-ի գիշերվա մասին։ Հենց այդ օրն էր, որ Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած Ադրբեջանի զինված ուժերի սպա ռամիլ սաֆարովը, որը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, թաքուն մտավ նույն ծրագրի շրջանակում Հունգարիայում գտնվող Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարեց քնած հայ սպային:
Այսինքն, այսօր խաղաղասիրական տրակտատներ արտասանողի համար պարզ է, չէ՞, որ «հանուն խաղաղության գործընկերությունը» թուրքազերի բորենու համար բառախաղ էր ուղղակի։ Այս բորենին, ազարբայջանում բնականաբար, եզակի չէ։ Դրանում մենք բազմիցս ենք համոզվել։ Դարերի խորքը չգնանք, միայն հիշատակենք ազարբայջանի՝ Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի և այլն, հայերի հանդեպ ցեղասպանությունը 20-րդ դարավերջին, 2016-ի ապրիլյան քառօրյայի և 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում և հրադադարից հետո նրանց վանդալությունները՝ մեր զինվորների և ռազմագերիների, Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակիչների հանդեպ։ Ի վերջո, ազարբայջանցի հրոսակների՝ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկ քաղաքի վրա հարձակման ժամանակ գործած բարբարոսությունները։ Այս բոլորը մեկ բառով է բնորոշվում՝ ցեղասպանություն։ Իսկ ի՞նչ բնորոշում կարելի է տալ «Մուսա լեռան 40 օրը» կրկնապատկած՝ Բերձորի միջանցքն ատամներով փակած ազարբայջանական նորատիպ բորենիներին՝ որ բնապահպան են հորջորջում իրենց։
Արդ, հարց է ծագում՝ ինչու՞է ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողը այսքանից հետո խաղաղասերի դիմակի տակ մտել ու դուրս չի գալիս։ Եվ արդյո՞ք այս խղճուկ դերը կանխավ հորինելով այն ինքն իր համար փրկօղակի չի՞ վերածել։
90-ականներին արցախյան առաջին պատերազմում հայությունը միայնակ և միանշանակ հաղթեց պատերազմը սկսած ազարբայջանին՝ ազատագրելով Հայոց հայրենիքի մի հատվածը։ Արևմտյան հայտնի պետության օգնությամբ կապիտուլյացիոն պարտությունը զինադադարով փոխարինած ազարբայջանը պարտությունից անմիջապես հետո է սկսել պատերազմի պատրաստությունը։ Սկսել է և՛ զինվելով, և՛ ստի ու կեղծիքի տիրաժավորմամբ, տեղեկատվական պատերազմների հրահրմամբ, և, բնականաբար՝ իր քաղաքացիների շրջանում հայության հանդեպ հիվանդագին ատելության և ագրեսիայի քարոզչությամբ։
Պատահական չէ, որ տարբեր ազգերի հոգեկերտվածքը հասկանալու համար հոգեբանները խորհուրդ են տալիս՝ ուսումնասիրել, հետազոտել, նայել տվյալ ազգի հերոսներին։ ՈՒ՞մ է հերոսացրել ազարբայջանցի կոչված ազգը՝ պետական մակարդակով։ Քնած մարդուն սպանած մարդասպան ռամիլ սաֆարովին։
«Բերանն արնոտ մարդակերը էն անբան, հազար դարում հազիվ դառավ մարդասպան»՝ Թումանյանի խոսքերը ճիշտ ազարբայջանցիների մասին է։ Նորմալ ազգը՝ այսօրինակ կերպար ունենար՝ պիտի ամոթահար լիներ աշխարհի առաջ, բայց տեսեք, որ այս ազգի նախագահը սաֆարովին հերոսացնում է՝ այդպիսով իր ազգի մնացած մասին մեսիջ հղելով, թե՝ կենդանական ատելությունը հայերի հանդեպ ողջունելի է, թե ինքը դա ողջունում է և պատրաստ է այսօրինակ արարք կատարած իր ազգի ցանկացած անդամի պարգևատրել ու հերոսացնել։ Ասել է՝ ազարբայջանում պետականորեն բուծվում են հայության հանդեպ ատելությամբ լցված մարդասպաններ։
Ի դեպ, հիշում եմ՝ սաֆարովի գազանաբարո արարքից հետո նրանց էլեկտրոնային լրատվամիջոցներում շատ ցայտուն էր արտացոլվում, որ ազգովի կենդանական հրճվանք են ապրում։ Այսինքն, այսպիսի հանրույթի հետ գործ ունենք։
Հիմա՝ հարց է ծագում, Մյունխենում այս ամենի մասին չի՞ կարող խոսել ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը, երբ Հայաստանն իբրև ագրեսոր է ներկայացնում կրտսերալիևը, թե՞ թույլտվություն չունի։
Մեկ այլ հարց՝ սաֆարովներ բուծող և սաֆարովներին պետականորեն հերոսացնող ազգի հետ խաղաղության դարաշրջան ո՞նց են բացելու, ո՞նց է ՀՀ իշխանությունը պատրաստվում ազարբայջանցիներ ընդունել։ Ի վերջո, հայերը ո՞նց են պատկերացնում իրենց կողք-կողքի կյանքը ազերիների հետ։ Արցախցի հայը չի պատկերացնում այլևս, քանզի սեփական մաշկի վրա զգացել է դրա անհնարինությունը և բազում զրկանքների գնով թեկուզ՝ իր «ոչ»-ն է ասում։ Մեծ հաշվով, Արցախում այս համատեքստում պետական այրերն էլ, պարզ արցախցին էլ նույն կերպ են մտածում։ Հայաստանում ՝ վստահաբար, մեծամասնությունը գիտակցում է, իսկ օրվա իշխանությունը բացառապես իր իշխանությունը երկարաձգելու մասին է մտածում։
Հաղթող լինի, թե պարտվող ազարբայջանը, մեկ է, բարբարոսությունն ու ագրեսիան, հայության հանդեպ ատելությունը նրա բնորոշիչն է, ընդ որում, դա պետականորեն է քարոզվում։ Իսկ Հայաստանում այսօր պետականորեն հակառակ քարոզ է արվում՝ հային դաժանաբար սպանողի, ցեղասպանի հետ խաղաղ ապրելու, դրկից հարևան խաղալու քարոզ․․
Բայց՝ ինչպե՞ս․․․
2006թ. ապրիլին սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս հայտարարել էր սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահ ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երևանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:
Սա՝ ի գիտություն ՀՀ ներկա իշխանության և դիվանագիտության․․․
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ