ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նայեցի ու հասկացա, որ միջին վիճակագրական գերմանացի գյուղացին է սիրում իր երկիրը. Աննա Հակոբյան 02/20/2023 17:34 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր տպավորություններով է կիսվել մյունխենյան իր այցից։ Իր ֆեյսբուքյան էջում Աննա Հակոբյանը գրել է.
«Մյունխենից գնացի Նոյշվանշթայն ամրոցը տեսնելու (կառուցել է բավարական թագավոր Լյուդվիգ 2-րդը, գահակալել է 1861-1901թթ.)։ Մոտ մեկուկես ժամ մեքենայի ճանապարհ էր։
Քաղաքից դուրս գալով՝ մեքենայի պատուհանից նայում էի գերմանական սարերին, դաշտերին, անտառներին ու մտքումս մի հարց էր. տեսնես կամայական գերմանացին այս տեսարաններին նայելիս զգո՞ւմ է նույնը, ինչ որ մենք մեր սարերի, ձորերի, դաշտերի ու անտառների հանդեպ ենք զգում։ Մտածում էի՝ տեսնես իրենց սիրտն է՞լ է թրթռում իրենց հողի, երկրի համար։
Առաջին արձագանքը, որ գիտակցությունս «ուղարկեց» ի պատասխան այս հարցի, այն էր, որ ոչ, իհարկե ոչ, երիցս ոչ։ Բացառված բան է։ Եւ սա նորմալ է։ Ես, որպես միջին վիճակագրական հայ մարդ աճել եմ այն հոգեոր եւ գիտակցական սնունդն ընդունելով, որ մեզ մատուցվում է ծնված օրից՝ տանը, ապա մանկապարտեզում, ապա դպրոցում, ապա համալսարանում, բոլոր ֆիլմերով, բոլոր գրքերի յուրովի մեկնաբանություններով, երգերով, կենացներով, բանաստեղծություններով, առօրյա զրույցներով, հումորներով։
Իսկ դա նրա մասին է, որ աշխարհի ուրիշ ոչ մի ժողովուրդ այնքան հայրենասեր չէ, ինչպես մենք՝ հայերս, ոչ մեկի համար իր հողն ու ջուրը նույնը չէ, ինչ մեզ համար, այդ միայն մենք ենք, որ գիտենք հայրենիքի գինը, մենք ենք, որ գիտենք ինչպես սիրել հայրենիքը, ընդ որում հավասարապես՝ հեռվից էլ, մոտիկից էլ։ Ու առհասարակ երբ մենք ժողովուրդ էինք ու գիտեինք ինչ է հայրենիքը, մնացած բոլոր ժողովուրդները դեռ «ծառից ծառ էին թռչում»։
Բայց սա ընդամենը առաջին, ավտոմատ արձագանքն էր, հիմնված՝ այսպես ասենք, մեր ազգային գոռոզության վրա։
Հաջորդ իսկ պահից ես սկսեցի մեքենայի պատուհանից նկատել միջին վիճակագրական գեմանացի գյուղացու տունը։ Ոնց նկարագրեմ։ Ես ասեմ՝ կինոյի, դուք պատկերացրեք՝ հեքիաթի։ Մաքուր, կոկիկ, գույներով, ծաղիկներով, տարբեր չափերի եւ նշանակության, աչք շոյող աքսեսուարներով՝ էլ արձանիկ, էլ սայլի անիվ, էլ չորացրած բանջարեղեններ, Աստված գիտի, թե էլ ինչեր, փոքրիկ պատուհաններ ու վարագույրներ։ Այգին՝ գծած-մաքուր-հավասար, տան հետնամասը՝ նույնքան մաքուր եւ կոկիկ, որքան դիմացը, ոչ մի ավելորդ թափոն, շինարարական կամ կենցաղայի աղբի ոչ մի հատիկ։ Ցախանոցը՝ անհնարինության աստիճան համաչափ շարած փայտերով, փոքր տրամաչափի փայտերն իրար վրա, մեծերն՝ իրար, իսկական նկար։
Նայեցի հերթով, նայեցի երկար ու հասկացա, որ հենց այդ միջին վիճակագրական գերմանացի գյուղացին է սիրում իր երկիրը։ Նա ոչ միայն իր երկիրն է սիրում, այլ սեփական անձն է սիրում։ Ոչ միայն սիրում է, այլեւ հարգում է ինքն իրեն, իր երկիրը, իր պատմությունը, իր պապերին ու իր ժառանգներին։
Ես չգիտեմ այդ մարդու սիրտը թրթռո՞ւմ է արդյոք իրենց սարերին ու դաշտերին նայելիս, թե՞ ոչ։ Բայց նրա անսահման սերը, սրտի հազարավոր թրթիռները ես տեսա իր տան, իր այգու, իր միջավայրի նկատմամբ նրա վերաբերմունքի ու անհոգնել ջանքի մեջ։ Միջին վիճակագրական գերմանացու տունը հենց Սեր էր։ Հայրեհիքի հանդեպ Սերը։
Իսկ այն ինչ մենք ենք բնորոշում որպես հայրենիքի հանդեպ սեր, ոչ թե սեր է, այլ մի մե՜ծ ու երկա՜ր նվնվոց է։ Ամբարտավան, ինքնահավան, ծիծաղելի նվնվոց»,- գրել է Աննա Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ