ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարևոր չէ, թե ինչ եք այժմ բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀ բնակչության ավելի քան 90%-ը համարում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Մամիջանյան 02/19/2023 21:41 | ԼՐԱՀՈՍ
Կարևոր չէ, թե ինչ եք դուք այժմ բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ըստ հարցումների Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան 90%-ն է համարում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով կոմիտեի նիստի ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Տիկին նախագահող, հավատացեք, որ սոցիալական խնդիրները չունեն ազգություն կամ տարածքային ծագում: Խորին հարգանքով այլ հակամարտություններից բոլոր տուժածների իրավունքների նկատմամբ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ ևս ունեն իրենց իրավունքների հանդեպ հարգանքի դրսևորման իրավունք։
Նախ ցանկանում եմ արձագանքել ադրբեջանական պատվիրակության հայտարարությանը։ Մենք միակը չենք, ով հայտարարում է Լաչինի միջանցքի շրջափակված լինելու մասին։ Այդ մասին է հայտարարում Եվրոպական պառլամենտը, նույնն են հայտարարում ԵԽԽՎ պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը և այլ միջազգային կառույցներ։ Այնպես որ, երբ դուք մեղադրում եք մեզ ճշմարտությունը չասելու մեջ, զուգահեռաբար ճշմարտությունը չասելու մեջ եք մեղադրում նաև Եվրոպական պառլամենտը և այլ միջազգային կազմակերպություններին։
Այս գործելաոճի մեջ որևէ բան զարմանալի կամ առանձնահատուկ չէ. տարիներ շարունակ Ադրբեջանի դիվանագիտության ձեռագիրն է եղել պատանդներ պահելը։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմից մինչև օրս Բաքուն որպես պատանդ դեռևս պահում է 30-ից ավելի հայ ռազմագերիների, և ես ներկայացնում եմ միայն պաշտոնական թվերը, իսկ այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես են Արցախում պատանդառել 120.000 մարդկանց՝ Ադրբեջանի համար դիվանագիտական կռվաններ ստեղծելու նպատակով։ Սա է իրենց դիվանագիտության ոճը։
Հաջորդ կետը, որով ցանկանում եմ կիսվել, վերաբերում է Բաքու փորձագետի այցին։ Ես իրապես զարմացած եմ, քանի որ տարիներ շարունակ մարդկանց, ում ազգանունն ավարտվում էր «յան»-ով, անկախ նրանից, թե որ երկրի անձնագիրն ունեին՝ լիներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, թե եվրոպական, արգելված էր այցելել Ադրբեջան, և այս փաստն ապացուցող բազմաթիվ դեպքեր կան։
Ցանկանում եմ պարզաբանել և միաժամանակ կրկնել իմ միջազգային գործընկերների համար՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զորքեր չկան, և դրա մասին հայտարարվել է բազմիցս։
Խոսվեց խաղաղության պայմանագրի կամ խաղաղություն կնքելու շուրջ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների և տարածքային ամբողջականության փոխճանաչման մասին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չի եղել և չէ։ Այն ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ ծագած հակամարտություն է: Ես վստահ եմ, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կամ խաղաղություն կնքելու շուրջ տարվող բանակցությունները պետք է իրականացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտարարություններում առկա հիմնարար սկզբունքների հիման վրա: Թերևս այս սրահում կարևոր է նաև նշել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքնված CEPA համաձայնագրում, որն իր հերթին վավերացվել է ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից նշված են այդ նույն երեք հիմնարար սկզբունքները: Ուստի կարծում եմ, որ ձեր օրենսդիր մարմինների, խորհրդարանների որոշումները կարևոր պիտի լինեն ձեզ համար։
Կարևոր չէ, թե ինչ եք դուք այժմ բանակցում Նիկոլ Փաշինյանի հետ, ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ըստ հարցումների Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան 90%-ն է համարում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այնպես որ դրա մասին միայն իմ գործընկեր Արթուր Խաչատրյանը չէ հայտարարում, այլ Հայաստանի բնակչության ավելի քան 90%-ը։
Չցանկանալով ավելի ծանրաբեռնել ձեզ հերքելով այն ամենը ինչի մասին խոսում էր ադրբեջանական պատվիրակությունը, նշեմ, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում ունի ծանր սոցիալական հետևանքներ և վերածվում է հումանիտար աղետի։
Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ իմ կողմից օգտագորված եզրույթների ճնշող մեծամասնությունը վերցված են Եվրոպական պառլամենտի կողմից ընդունված բանաձևից։
Շնորհակալություն»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից