ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճիպոտը ձեռքներիցս գցել ենք, «ոսկե» փայտիկ էլ չունենք, մնում է՝ նոր շարժում ստեղծել. Պողոսյան 02/18/2023 21:54 | ԼՐԱՀՈՍ
Արցախում վիճակը ծայրահեղ ծանր է։ Այն զրկանքները, որոնք այսօր կրում են շրջափակման մեջ գտնվող արցախցիները, դեպրեսիան, ժամանակ առ ժամանակ ընդհատվող դասապրոցեսը, թերսնումն ու մյուս բոլոր դժվարությունները, ծանր հետևանքներ են ունենալու արցախցի մեր հայրենակիցների համար, ինչը Հայաստանի իշխանություններին չի հետաքրքրում։ «Փաստինֆո»-ի տաղավարում նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով արդեն 69 օր շրջափակման մեջ ապրող արցախահայերի խնդիրներին, այն արցախահայերի, որոնք Արցախը պահում են, որ Մայր Հայաստանը ապրի։
Հայաստանի իշխանությունը՝ Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելով, փորձում է աշխարհին ցույց տալ, իբր, մարդասեր է, մինչդեռ Արցախն առավել քան երբևէ այդ հումանիզմի, հոգեբանական աջակցության ու իրեն այդ դժվարին պայքարում միայնակ չթողնելու կարիքն ունի։
«Հումանիզմի կողմնակից էիք, առաջին հերթին ամեն ինչ պետք է անեիք՝ Արցախին օգնություն հասցնեիք, ինչ ճանապարհով ուզում է՝ լինի։ 1992 թվականին ունեցել ենք նման իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունը Արցախի իշխանությունների հետ գործողություններ են արել մինչև շրջափակումը հաղթահարելը։ Այսօր չեն անում, որովհետև չեն ուզում, իրենց պետք է, որ Արցախի թեման ընդհանրապես վերանա հայկական քաղաքական օրակարգից»,- ասաց նա։
Պողոսյանի խոսքով՝ օրվա իշխանություներն ամեն ինչ անում են, որ Արցախն ու «արցախյան գործոնը» հեռացնեն Հայաստանի ներքաղաքական օրակարգից և, իբր, 29.800 քառ. կմ-ի վրա «խաղաղության պայմանագիր» կնքել, այնինչ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ չի շտապում այդ պայմանագիրը կյանքի կոչել, քանի դեռ իր երազանքների ու նպատակների վերջնակետին չի հասել։ Ալիևը բացահայտ հայատարարում է՝ Սյունիքն էլ պետք է վերցնեմ, Սևանն էլ... Եվ, եթե շարունակենք ձեռքներս ծալած նստել ու նոր առաջնորդներ փնտրել, ոչ միայն Արցախը, նաև Հայաստանը կորցնենք։
«Մեր թշնամին թուրքն է և ադրբեջանցիներն են, նույնիսկ այսօրվա իշխանությունն է ասում, որ այդ նույն թուրքը երազում է հայոց պետականության վերացումը։ Մեր պապերն ասել են՝ եթե նույնիսկ շփվես թուրքի հետ, ճիպոտը ձեռքիցդ չգցես, իսկ մենք ճիպոտն ենք գցել, ճիպոտը դա բանակն էր, դա մեր կամքն էր, դա քո այն գաղափարն էր, որ դու միշտ պետք է պատրաստ լինես։ Թուրքի համար խաղաղությունը հայի կողքին գիտեմ՝ որն է՝ երբ հայը կամ գերեզմանում է, կամ շատ հեռու»,- նշեց Պողոսյանը։
Նրա կարծիքով՝ Ալիևը մեր թշնամին է, բայց մեր նկատմամբ շատ ավելի ազնիվ է, քան իշխանությունը։ Թշնամին չի ամաչում իր նպատակների մասին բարձրաձայնել, խաղաղության օրակարգի իր բովանդակությունը ներկայացնել, իսկ ո՞րն է մեր տարբերակը. հարցի պատասխանը անորոշ, օդում կախված է։
«Երբ ասում ենք, թե Հայաստանը կվերանա, շատերին թվում է՝ թե... եթե քարտեզի վրա գրված լինի Հայաստանի Հանրապետություն, բայց տարածքի վրա հայ չապրի, դա վերացում չէ՞։ Սա է խնդիրը, իսկ մենք հոլիվուդյան կինոների սցենար ենք գծում, ինչ-որ խաղաղության օրակարգից խոսում, հոլիվուդի կինոների խաղաղությո՞ւնն եք նկարելու»,- ընդգծեց Պողոսյանը։
Ճիպոտը ձեռքներիցս գցել ենք, «ոսկե» փայտիկ էլ չունենք, որ կարողանանք եղած ճգնաժամը հաղթահարել, մնում է՝ նոր շարժում ստեղծել, առաջնորդներ փնտրելու փոխարեն գործել, անտարբեր չմնալ ու ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու մյուս խոշոր դերակատարների շահերն ի նպաստ մեր երկրի օգտագործել, թե չէ՝ ուրիշները չեն գա, որ մեզ փրկեն։
«Եղածներին փորձում եք պիտակավորել. նոր անունները գալիս են, տեղում ջնջխում եք, իսկապես ուզո՞ւմ եք լուսնից մեկը իջնի, ի՞նչ եք ուզում, որ ուրիշը գնա սաղ հարցերը լուծի՞, դուք էլ տանը նստած ասեք՝ էս ինչ լավ էր։ Իսկապե՞ս առաջնորդ եք ման գալիս, ինչի՞ համար, որ տանը նստեք, մեղքը ուրիշի վրա գցե՞ք... 95 տոկոսն ասում է, որ չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, իսկապե՞ս, ազնի՞վ եք, եթե այո՝ դրա համար գործողություններ են պետք։ Եթե ես ասում եմ՝ ուզում եմ՝ պետք է ինչ-որ գործողություններ անեմ չէ՞, որ դա լինի։ Մեզ մոտ մի իրավիճակ է, որ երբ պետք է ինչ-որ գործողություն անել, 100.000 կամ ավելի քիչ մարդ է դուրս գալիս, որոնց մի մասին նստցնում են, մի մասի մոտ ինչ-որ խնդիրներ են լինում, թեման փակվում, գնում է, բա մնացածը որտե՞ղ են»,- հավելեց Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից