ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբևէ պատասխանատվություն չկրածը հիմա՞ է պատասխանատվություն կրելու. «Փաստ» 02/18/2023 10:33 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցումը «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ քպական առաջնորդի համար, կարելի է ասել, թևակոխել է ավարտական փուլ: Դա ուղղակիորեն բխում է քպական կառավարության վերջին նիստում՝ փետրվարի 16ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից: Խնայելով թերթի օգտակար տարածքն ու ընթերցողի նյարդերը՝ հոգեվիճակով հանդերձ, այստեղ մեջբերենք միայն մեկ էական հատված (իսկ ովքեր շարունակում են հմայախոսության նման մրմնջալ «սաղ նախկիններն են ջեբը գցել», «չեմ հավատում, որր նա նման բան ասած լինի» և այլն, կարող են օրինական կարգով ներթափանցել ՀՀ կառավարության կայք և անձամբ համոզվել).
«...Ինչպես նախկինում բազմից ասել եմ, ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»: Այ, այստեղ, ինչպես նախօրեին աշխատանքից ազատված մի պաշտոնյա կասեր՝ ստո՛պ: Նիկոլ Փաշինյան և... պատասխանատվությո՞ւն: Այստեղ արդեն ոչ թե՝ «հարց կա՛», այլ հարցերի մի ամբողջ շարան: Ցավոք, հիմնականում՝ հռետորական: Թվարկենք ընդամենը 3-ը: Նիկոլ Փաշինյանը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, հրահրեց ու նախաձեռնեց իշխող կուսակցության հարձակումը դատական իշխանության մարմինների վրա: Նա պատասխանատվություն կրե՞լ է դրա համար: Ո՛չ: Նիկոլ Փաշինյանը, լինելով Հայաստանի կողմից բանակցողը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, անպատասխանատու հայտարարություններով («Արցախը Հայաստան է, և վերջ» և այլն) վերջնական փակուղի է մտցրել բանակցային գործընթացը, գործնականում լեգիտիմացրել է ադրբեջանաթուրքական տանդեմի՝ պատերազմական գործողությունների դիմելու մշտական մղումները:
Պատասխանատվություն կրե՞լ է դրա համար Նիկոլ Փաշինյանը: Ո՛չ: Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն կրե՞լ է պատերազմի, դրանով հայկական զույգ պետությունների գոյությունը վերացման ռեալ վտանգի մեջ դնելու և համակողմանի աղետի, հազարավոր զոհերի, ահռելի տարածքային կորուստների համար: Ո՛չ: Ու հիմա՞ է պատասխանատվություն կրելու: Նա, առհասարակ, ի՞նչ է հասկանում՝ ասելով «պատասխանատվություն կրել»: Հնարավո՞ր է, որ նրա պատկերացրած «պատասխանատվություն կրելն» ԱԺ ամբիոնից (կամ լայվի մոնիտորից) չքմեղացած «դեմք անելը» կամ աչքերը դեսուդեն ոլորելն ու ձեռքերը տարածելն է՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի», «դե, էդպես էինք ասում, որ մեզ դավաճան չասեն» ու նման արտահայտությունների զուգահեռմամբ: Պարզ է մեկ բան. եթե Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար հայտարարում է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել, ուրեմն, մտադիր է ստորագրել այնպիսի մի փաստաթուղթ, որի համեմատ նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլ յացիոն բնույթի հայտարարությունը կարող է անմեղ մի բան թվալ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 18․02․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ