ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպիսի ազդեցություն ունի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բաժանված ընտանիքների վրա. Open Democracy-ն՝ Արտակ Բեգլարյանի ընտանիքի մասին 02/18/2023 13:53 | ԼՐԱՀՈՍ
Քանի որ Ադրբեջանը 68-րդ օրն է շարունակում է Ղարաբաղի շրջափակումը, Արտակ Բեգլարյանը չի կարող հանդիպել կնոջն ու դուստրերին:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է Open Democracy միջազգային լրատվամիջոցը՝ Արտակ Բեգլարյանի ընտանիքի օրինակով ներկայացնելով շրջափակման հետևանքով բաժանված ընտանիքների խնդիրները:
Ինչո՞ւ ադրբեջանցիները չեն հասկանում, որ մենք ուզում ենք դու տուն գաս, որ քեզ գրկենք»,- չորսամյա Նանեն հարցրել է իր հորը՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանին:
Դեկտեմբերի 12-ից ի վեր ադրբեջանցիները, ովքեր պնդում են, որ էկոակտիվիստ են, իրենց կառավարության աջակցությամբ փակել են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝Հայաստանին և աշխարհին միացնող միակ ճանապարհը:
Ադրբեջանը խաթարել է նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ թողնելով 120,000 հայերի, այդ թվում՝ 30,000 երեխաների շրջափակման մեջ: Սննդի, վառելիքի և բժշկական պարագաների պակասը գնալով խորանում է։
Բեգլարյանը դեկտեմբերի սկզբին մեկնել է Երևան՝ մի քանի օր հետո տուն վերադառնալու մտադրությամբ։ Բայց շրջափակումը, որն արդեն տևում է ավելի քան երկու ամիս, բաժանեց նրան իր ընտանիքից՝ թողնելով կնոջը իրենց երկու փոքր դուստրերի հետ մենակ:
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի իրենց փոքրիկ բնակարանում Արմինե Վարդանյանը՝ Բեգլարյանի կինը, շտապում է ավարտել լվացքն ու տնային այլ գործերը՝ նախքան հոսանքն անջատելը, և այդ ընթացքում փորձում է մեկուկես տարեկան դստերը՝ Արփիին քնեցնել։
Շրջափակման առաջին օրերին Արմինեն քննադատում էր մայրերին, ովքեր խուճապի մատնված մանկական սնունդ և տակդիրներ էին գնում։ Այժմ, նա ասում է,որ նրանք խելամիտ են վարվել, քանի որ տակդիրների պակասը զգացվում է խանութներում: Նա կրծքով է կերակրում Արփիին, բայց դժվարությունների է բախվում Նանեի համար անհրաժեշտ սնունդ գտնելու հարցում։
Նանեն ամեն օր յոգուրտ է խնդրում, բայց մայրիկը խանութներում չի գտնում:
«Իհարկե, տխուր է, երբ չես կարողանում գտնել երեխայիդ ուզած ամենահասարակ բանը»,- ասաց Արմինեն։
Ինչպես Արցախի 5,500 երեխաներ, Նանեն նույնպես չի կարողանում մանկապարտեզ հաճախել։ Դպրոցներն ու մանկապարտեզները փակվել են սննդի պակասի և ջեռուցման խնդիրների ու էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով:
Պայքարող երեխաներ
Բեգլարյանի գնահատմամբ՝ շրջափակման հետևանքով իրենց ընտանիքներից բաժանվել են ավելի քան 3,000 անձինք, այդ թվում՝ շուրջ 400 երեխա։
Երեխաների համար, ովքեր հիշում են 2020 թվականի պատերազմը, որոնցից հազարավորները կորցրել են ծնողներին կամ մերձավոր ազգականներին, շրջափակումը կրկին անվտանգային մտավախություններ է առաջացրել։ Վերջին պատերազմի ժամանակ Նանեն երկուսուկես տարեկան էր։ Ամենաշատը նա հիշում է ծնողներից բաժանվելը, երբ նրան ուղարկեցին Երևան՝ տատիկի մոտ մնալու՝ ռմբակոծություններից փրկվելու համար:
«Նրա համար բավականին դժվար էր,- հիշում է Բեգլարյանը:- Նա ինձ այդ ժամանակվանից հիշում է միայն համացանցով՝ հեռվից»։ Բեգլարյանն ասաց, որ այս «թվային ազգակցական կապը» խնդիր է այն երեխաների համար, ովքեր երկար ժամանակ բաժանված են ընտանիքից։ «Դա փոխում է ծնողների և երեխաների հարաբերությունները»:
«Կախված տարիքից՝ երեխաները կարող են զգալ շփոթություն, անհանգստություն, վախ և տարրական ապահովության զգացման բացակայություն,- բացատրում է ստեփանակերտցի հոգեբան Ռուզաննա Մկրտչյանը։- Ավելի փոքր երեխաները կարող են դժվարությամբ մեկնաբանել ծնողի հանկարծակի բացակայությունը: Նրանք կարող են նույնիսկ գնալ այնքան հեռու, որ իրենք իրենց մեղադրեն և կարծեն, որ սարսափելի սխալ բան են արել, ինչը նրանց ծնողներին ստիպել է այլևս չտեսնել իրենց»։
2020 թվականի պատերազմի ժամանակ Բեգլարյանը, ով այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանն էր, ակտիվ դեր խաղաց միջազգային իրազեկվածության բարձրացման և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու գործում՝ հաճախ հայտնվելով միջազգային լրահոսում։
«Կինս ինձ ասաց, որ մի օր Նանեն ինձ տեսել է հեռուստացույցով և սկսել է լաց լինել՝ ասելով. «Հայրիկ, հերիք է ուրիշների հետ խոսես, նայիր ինձ»,- ասաց նա։
Այժմ, երբ ընտանիքը կրկին բաժանվել է, նրանք կրկին տեսազանգերի միջոցով են շփվում, թեև Բեգլարյանը տեսողության խնդիրներ ունի։ Երբ նա վեց տարեկան էր, բակում խաղալիս ընկերներից մեկը չպայթած ական գտավ և մուրճով պայթեցրեց այն, ինչի հետևանքով նա կորցրեց տեսողությունը:
«Երբեմն Նանեն ինձ բոյկոտում է,- ասաց Բեգլարյանը,- նա չի ուզում խոսել ինձ հետ: Բայց որոշակի ժամանակ անց նորից զանգում է ու հարցնում․ «Ինչպե՞ս է ստացվում, որ Ձմեռ պապը կարող է Ամանորին գալ, բայց դու չես կարող»... Կրկին դժվար էր բացատրել»,- ասաց նա։
Վերադառնալով ընտանիք ու հայրենիք
Հունվարի 17-ին ռուս խաղաղապահները օգնել են մի խումբ երեխաների վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Դեռահասները Երևան էին մեկնել Մանկական Եվրատեսիլ մրցույթի համար, սակայն շրջափակման պատճառով բաժանվել էին իրենց ընտանիքներից։ Ճանապարհի արգելապատնեշի մոտ ադրբեջանցի գործակալները մտել են նրանց ավտոբուսը և սկսել բղավել նրանց վրա և անհանգստացնել նրանց, ինչի հետևանքով մեկ երեխա ուշաթափվել է: Ռուս խաղաղապահներն ի վերջո հեռացրել են ադրբեջանցիներին:
«Մենք առաջնային ենք համարում անչափահաս երեխաներ ունեցող ծնողների, հաշմանդամություն ունեցող և հատուկ կարիքներով անձանց վերամիավորումը: Մինչ այժմ մենք այդ նպատակով տեղափոխել ենք ավելի քան 200 մարդ»,- openDemocracy-ին ասաց Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը։
Ճգնաժամը քիչ ուշադրություն է գրավել միջազգային լրատվամիջոցներում։ Թեև ԱՄՆ-ը, ԵՄ-ն և միջազգային կառույցները, ինչպիսին ՄԱԿ-ն է, կոչ են արել Ադրբեջանին վերաբացել Լաչինի միջանցքը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ ճանապարհը, սակայն իրական առաջընթաց չի գրանցվել:
Բեգլարյանը մեկ շաբաթ շարունակ շուրջօրյա նստացույց է արել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ և իր պահանջներն ու առաջարկները ներկայացրել ՄԱԿ-ի պաշտոնյաներին։
Բայց Արմինեն թերահավատ է. «Եթե որևէ գործողություն չկա, ապա կոչերն արժեք չունեն,- ասաց նա։- Ինչու՞ կարելի է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ Ադրբեջանի դեմ՝ ոչ»:
Չնայած դժվարություններին և սպասվող անորոշությանը, զույգը վճռական է մնալ Լեռնային Ղարաբաղում։ 2020 թվականի պատերազմի ավարտին, այդքան երիտասարդ զինվորների կորստից և առկա անորոշություններից հետո, նրանք որոշեցին երկրորդ երեխան ունենալ։
«Ես միշտ ասում եմ, որ իմ երեխաներն են իմ ժառանգությունը: Հայրենիքի հանդեպ մեր պատասխանատվությունը փոխանցում ենք սերունդներին,- ասաց Վարդանյանը։- Սա իմ պայքարի ձևն է»,- ավելացրեց նա:
«Դա մեր հայրենիքն է»,- ասաց Բեգլարյանը։ Նա Նանեի հասակակիցն էր, երբ կորցրեց հորը Ադրբեջանի հետ առաջին պատերազմում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո: Շրջափակման հոգեբանական ծանր ապրումներից մեկն էլ նրա համար այն էր, որ նա չկարողացավ այցելել հոր գերեզմանին՝ նրա զոհվելու 30-րդ տարելիցի առթիվ:
Երբ Նանեն վերջին անգամ հարցրել է, թե ինչու են ադրբեջանցիները խանգարում իրեն գրկել, նա ասել է, որ չանհանգստանա, լուծում կգտնեն, որ շուտով տուն վերադառնա՝ երկու երեխաներին էլ գրկելու։
«Ես փորձում եմ երեխաներիս ցույց տալ, որ չեմ ստում նրանց։ Ես անում եմ հնարավորինս՝ մյուս պայքարողների հետ միասին»,- ասաց նա։
Նա ուժ է գտնում նաև հոր հիշատակի մեջ։ «Վստահ եմ, որ հայրս, ի թիվս բազմաթիվ զոհված ազատամարտիկների, պայքարում էր, որ ինձ ու հազարավոր այլ երեխաների ապրելու հնարավորություն տրվի: Նա կցանկանար երջանիկ տեսնել հաջորդ սերնդին: Ես էլ իմ հերթին եմ անում ամեն ինչ այդ նպատակով իմ և ուրիշների երեխաների համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից