ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգը զրկել երազանքից․․․ 02/18/2023 12:41 | Վերլուծություններ
Արցախյան ազատագրական պայքարի ազդարարը, կոչնակ հնչեցնողը Արցախն էր և Արցախցին։ Հայոց պատմական հայրենիքը ազատագրելու՝ 90-ականների ֆիդայական պայքարով սկսված և բանակաշինության հուն մտած ու կանոնավոր բանակի հիմքերը դնող նորանկախ Հայաստանը, ապա նաև՝ ազատ Արցախն իր պաշտպանության բանակով ազգային երազանքի սկիզբն էին, ազարբայջան սարքովի պետության սանձազերծած պատերազմում՝ Հայրենիք շինվածքը ամրացնող և փայլուն հաղթանակների բերկրանքը մեզ պարգևող․․․
Ծանր ժամանակներ էին, բայց հաղթահարում էինք սիրով, Արցախից ստացվող հաղթական լուրերով․․․
Ազգային «Մենք»-ի զարթոնք ապրեցինք, որ կրկին Արցախից և Արցախով էր․․․
Հիմա Արցախը բզկտված է, արյամբ ազատագրված Շուշիում թշնամին է այսօր սելֆիներ անում։ Բերդաքաղաքը՝ նվաճված չէ, ետնամուտքից է մտել թշնամին, մուտքի դուռն ու դարպասը՝ բացել են, գիշերով, ծածուկ քաղաք մտցրել․․․ Որքան էլ հոխորտան, ներքուստ իրենցը չեն համարում, ինչպես 1000 ու մի եկեղեցիների անզուգական Անի բերդաքաղաքը․․․ուր 100 տարուց ավելի ամայի լռությունն է․․․Քրդերն ասում են՝ 100 տարի, ավելին անցնի՝ ձերն է, իրենք /թուրքերը/ էլ գիտեն․․․
Անիում՝ թուրքն է, Շուշիում՝ ազերի-թուրքը․․․ Ճերմակ, ասեղնագործ քաղաք Շուշիում, որ 30 տարի մեր երազանքի Անին էր նաև․․․
Այսօր տնտեսական ահագին աճի մասին բարձր պրոֆեսիոնալի հետ հարցազրույց էի լսում։ Թվում է՝ պիտի միայն ուրախանալ, քանի որ նման աննախադեպ աճ չենք ունեցել։
Բայց․․․այդ աննախադեպ տնտեսական աճը ի՞նչ կարո՞ղ է տալ երազանքից զրկված, մոլորված ազգին․․․ թո՛ղ տնտեսական զուսպ աճ ունենայինք, բայց յուրաքանչյուր հայի հոգում երազանք լիներ անթեղված։
Տնտեսական աճ կոչվածը պարզվում է, այսօր որքան էլ պատահաբար է, իրերի բերումով, հարևան երկրից ներհոսած, բայց կա և կլինի։
Իսկ, երազանքը․․․ամեն օր խլվում է։
ՈՒ՞ր մնաց ազգային երազանքը, «տեսնեմ Անին ու նոր մեռնեմը» հաստատապես չի կարող հայի երազանքը լինել։ Բայց հիմա հենց այդ է, որ իբրև երազանք փաթաթում են հայության պարանոցին, թե՝ այլևս հեշտորեն, դյուրին կերպով, նորոգ կամուրջներով ու սահուն ճանապարհներով կարող եք տեսնել Անին, հետո՝ կամ՝ կմեռնեք, կամ․․․ Սա ի՞նչ է, աներազ՝ իրականություն, թե՞ սպիտակ ջարդ․․․
Ազերի-թուրքն էլ մի կողմից Բերձորի ճանապարհն է փակել, անկոտրում արցախցուն կոտրել է ուզում։ Մյուս կողմից՝Հայաստանում է նոր ձվադրման գործընթաց սկսել․ վերադարձի ծրագիր է մոգոնել։ Ազերիների այդ երազանքի մասին ԱԺ ամբիոնից բարձր մակարդակով է հնչել։
Հայաստանի ներկա իշխանությունը թուրքադրբեջանական եղբայրությանը երազելի իրականություն պարգևեց, հայությանը զրկելով արյամբ ազատագրված հող ու հայրենիքից, հազարավոր արու զավակներից, երազանքից․․․
2008-ի ֆուտբոլային դիվանագիտության շրջանում, երբ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ էր, բոլոր քննարկումներից վեր էր Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը։ Այն ժամանակ նույնիսկ շատերն այն կարծիքին էին, թե՝ մինչև 100-ամյակ Թուրքիան կընդունի Ցեղասպանությունը, հարաբերություններ կփոխվեն, Թուրքիան կփոխվի։ Բնականաբար, միամտություն էր փոփոխություն սպասելը, սակայն այն իրավիճակը, որ այսօր է, թուրքական կողմից՝ Ցեղասպանության իսպառ մերժում, հայկական կողմից՝ նրանց բոլոր նախապայմանների կատարման ջերմեռանդություն՝ հանուն ինչ-որ տնտեսական աճի․․․ ուղղակի նվաստացուցիչ է։
Ազգը երազանքից զրկելու գործընթացը շարունակվում է՝ ոմն-մեկը «սառույցների երկրում» է մոռանում Երկիր Նաիրին՝ որպես երազ հեռավոր։ Իսկ այդ մեկի կողակիցը արդեն քանի տարի թշնամու երազանքներն է ի կատար ածում՝ հային փորձելով զրկել իր ազգային երազանքից․․․
Չի լինելու...Լեռն Արարատ՝ վկա...
Մեր աչքի առաջ կայսրությունները կործանվում են, և այսօր նաև այդ ժամանակն է։
Ա․Ե․
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել