ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այդ ընտանիքներից շատերն ուղղակի այլ բան, քան տարածքը չլքել չեն ուզում. Մանուչարյան 02/17/2023 19:30 | ԼՐԱՀՈՍ
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկացել են համագործակցել տարածքային սոցիալական աշխատակիցների հետ և կարիքների գնահատման համաձայնություն են տվել, ըստ անհրաժեշտության, նրանց տեղում աջակցություն է առաջարկվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի նախկին շենքի բնակիչներին կացարաններով ապահովելու խնդրին։
Ըստ նախարարության՝ փետրվարի 17-ի տվյալներով՝ ժամանակավոր կացարաններով ապահովվել է 8 ընտանիք։ Նրանց սենյակներ են հատկացվել ՀՀ պետական գույքի կոմիտեի տրամադրած հանրակացարաններում։ Թե ինչպիսի պայմաններում են գտնվում ժամանակավոր կացարանները, ապահովված են տարրական կենցաղային պայմաններով, սանհանգույցով, թե ոչ՝ Մանուչարյանը դժվարանում է ասել, հորդորում է պետգույքի կոմիտե դիմել։
«Ովքեր մոտեցել և ունեցել են կեցության վայրի անհրաժեշտություն, մեր աշխատակիցներն իրենց ուղղորդել են այն հաստատություն, որը նախատեսված է եղել այդ նպատակով»,- ասաց մամուլի քարտուղարը։
Շենքերում ապրող մյուս բնակիչների կարիքները կամ դեռ չեն գնահատվել, կամ բնակիչներն իրենք են հրաժարվել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կամ իրենց այցելած սոցիալական աշխատողների հետ համագործակցել և պահանջվող փաստաթղթեր ներկայացնել, որոնք անհրաժեշտ են քաղաքացիների նույնականացման համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղարի խոսքով՝ եթե քաղաքացին չի տրամադրում իր տվյալները, նախարարությունը չի կարող նույնականացնել վերջինիս տվյալները և հասկանալ՝ ինքն ունի կացարանի կարիք, թե ոչ։ Մանուչարյանի խոսքով՝ այդպիսիք գերակշիռ մեծամասնություն են կազմում։
«Այդ ընտանիքներից շատերն ուղղակի այլ բան, քան տարածքը չլքել չեն ուզում։ Նախարարությունը երեկ չէ, որ սկսել է կարիքները գնահատել, դեռևս այն ժամանակ, երբ քաղաքացիներին ծանուցվել է, որ իրենք տարածքից դուրս են գալու, միասնական սոցիալական ծառայության գործընկերներն այդ ժամանակվանից սկսել են աշխատել կարիք գնահատելու համար, բայց քաղաքացիների կողմից չի եղել համագործակցություն։ Քաղաքացիների կարիքները գնահատելուց հետո միայն նախարարությունը կկարողանա իրենց որևէ կերպ կեցության և գիշերակացի վայր առաջարկել»,- նշեց Մանուչարյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիտարկում է նաև վարձավճարի փոխհատուցման տարբերակը, որն այս պահին քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ երեկ՝ ոստիկանական մեծաթիվ ուժերը բիրտ ուժի կիրառմամբ բնակարաններից դուրս են բերել ՀՀ ՊՆ նախկին շենքի բնակիչներին և թույլ չեն տալիս նրանց մուտք գործել շենքի տարածք. կառավարության որոշմամբ՝ ՊՆ նախկին վարչական շենքն ամրացվել է Պետական եկամուտների կոմիտեին։ Նախատեսվում է այն դարձնել արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ