ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինձ դասեր տալու, սենտիմենտալ զեղումներով հայտարարություններ անելու փոխարեն Ձեր աշխատանքով փարատեք հանրության մոտ առկա կասկածանքները. Նորիկյանն արձագանքել է ՔԿ-ին 02/17/2023 12:31 | Մեկնաբանություն
Հորդորում եմ զերծ մնալ նման սրտաճմլիկ հայտարարություններ տարածելուց, ավելորդ լարվածություն ստեղծելուց, տուժող կողմի առաջ բարիկադներ կառուցելուց և Ձեր նկատմամբ ավելի մեծ անվստահություն ձևավորելուց։ Նման հայտարարությամբ հանդես է եկել կացարանի հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։
«Արձագանքելով ՀՀ քննչական կոմիտեի կողմից այսօր տարածված հայտարարությանը, որը վերաբերում է Ազատ գյուղի տարածքում գտնվող զինվորական կացարանում 15 զինվորների մահվան գործին, հարկ եմ համարում ընդգծել հետևյալը․
Ինձ դասեր տալու, սենտիմենտալ զեղումներով ու սիրողական մակարդակով հայտարարություններ անելու փոխարեն Ձեր աշխատանքով փարատեք հանրության մոտ առկա կասկածանքները, քննության առարկա դարձրեք հնարավոր բոլոր վարկածները, այդ թվում՝ Ձեր բնորոշմամբ, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններն ու ասեկոսեները։
Եթե Ձեր պնդմամբ, տուժող կողմի հայտարարությունները որևէ աղերս չունեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, այլ ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր կողմից արված բոլոր հայտարությունների հիմքում առկա են փաստական տվյալներ, միաժամանակ՝ բխում են գործի վերաբերյալ տուժողների դիրքորոշումից և համաձայնեցված են նրանց հետ, հետևաբար՝ չեն կարող հետապնդել զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու նպատակ։
Բացի այդ, իմ կողմից հրապարակայնորեն աված պնդումների հիմքում դրված են իրավասու պաշտոնատար անձանց կողմից դեպքի վերաբերյալ հայտնած տեղեկությունները, ինչպես նաև դեպքի վայրում գտնվելու ընթացքում իրականացված ուսումնասիրությունները, որոնք այս փուլում բավարար են նման պնդումներ կատարելու համար։
Ինչ վերաբերում է տուժողների կողմից առաջ քաշված վարկածին կամ հնարավոր այլ վարկածներին, ապա վարույթն իրականացնող մարմինը ոչ թե պետք է քամահրական վերաբերմունք դրսևորի նման վարքագծի նկատմամբ և փորձ անի հանրությանը «Պարտադրել» հավատալու ՀՀ կառավարության նիստում հրապարակված պաշտոնական վարկածին, այլ պարտավոր է քննության առարկա դարձնել հնարավոր բոլոր վարկածները։
Մեկ անգամ ևս պնդում ենք, որ տուժող կողմը չի հավատում պաշտոնական վարկածին և պահանջում է իրականացնել անկողմնակալ ու օբյեկտիվ քննություն՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Տվյալ դեպքում ինքս եմ հորդորում Ձեզ՝ զերծ մնալ նման սրտաճմլիկ հայտարարություններ տարածելուց, ավելորդ լարվածություն ստեղծելուց, տուժող կողմի առաջ բարիկադներ կառուցելուց և Ձեր նկատմամբ ավելի մեծ անվստահություն ձևավորելուց։
Իրավասու բոլոր մարմինները պարտավոր են իրենց լիազորությունների շրջանակներում անել առավելագույնը՝ այս գործում ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշվում է փաստաբանի հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ