ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրեցօր ավելի եմ համոզվում, որ այստեղ ապրողները չեն կոտրվում, պինդ են․ նրանցից սովորում եմ ավելի ուժեղ լինել․ Գրիգոր Էլիզբարյանը՝ Արցախից 02/16/2023 19:42 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղում Գրիգոր Էլիզբարյանին շատերն են ճանաչում․ 2021 թ․ սեպտեմբերից «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով գյուղ գործուղված երիտասարդին սոսեցիները գրկաբաց են ընդունել։ Պատանիներին Գրիգորը կյանքի հմտություններ է սովորեցնում, օգնում՝ կողմնորոշվել մեդիադաշտի քաոսի մեջ, կուլ չգնալ մանիպուլյացիաներին, զարգացնել քննադատական մտածողությունը և այլն։ Այլ կերպ ասած՝ սովորեցնում է այն, ինչ աշակերտները դպրոցում չեն սովորում, բայց դրանց հետ կյանքում ամեն քայլափոխի առնչվում են։
«Աշխատում եմ, հիմնականում, 7-8-րդ դասարանների աշակերտների հետ։ Դաս-քննարկումներ ենք ունենում երկարօրյայի շրջանակում, այսինքն՝ ծրագիրը կազմում եմ ինքս, ու սկսում ենք քննարկել։ Ի զարմանս ինձ՝ որոշ թեմաների շուրջ, օրինակ՝ «ո՞վ է առաջնորդը․ ի՞նչ հատկանիշներ պիտի ունենա նա», «ինչպիսի՞ն պիտի լինի հայ մարդը», «ո՞վ է հեղինակությունը» և այսպես շարունակ, բավականին ակտիվ և հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել։ Իրոք, աշակերտների արտահայտած մտքերն ինձ զարմացրել են, քանի որ նրանք իրենց տարիքի համեմատ՝ բավականին հասուն են մտածում»,- «Փաստինֆո»-ին պատմում է Գրիգորը։
Ոչ ստանդարտ, բայց կիրառական թեմաների շուրջ Գրիգորի հետ քննարկումներ արդեն երկու ամիս է, ինչ գրեթե չեն լինում, ավելի ճիշտ՝ մեկ-մեկ, այն էլ՝ մի քանի րոպե են տևում։ Շրջափակումը երեխաներին նաև երկարօրյային հաճախելու հնարավորությունից է զրկել․ չկա սնունդ, գազ, հոսանքը՝ մեկ կա, մեկ՝ չկա․․․ Տնտեսված վառելափայտով դասասենյակները մի կերպ տաքացնում, դասապրոցեսն են փորձում առաջ տանել։
«Համեմատաբար ոչ շատ ցուրտ օրերին աշակերտների հետ մի քանի րոպեով հանդիպում ենք, որևէ հարց ենք քննարկում։ Այդպես գոնե շփումը փորձում ենք պահել, մինչև տեսնենք ինչ է լինում»,-ասում է Գրիգորը։
Արցախի հետ մեր զրուցակցի սերտ կապի հիմքը դրվել է ավելի քան տաս տարի առաջ, երբ նա դեռ ուսանող էր։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Արցախ մեկնելու որոշումն ինքն է կայացրել, կոնկրետ վայրը՝ համայնքը, ընտրել է ծրագիրը։
Գրիգորի ու սոսեցիների մտերմությունը, կարելի է ասել, սկիզբ է առել ծանոթությունից։ Իրենց երեխաներին կրթելու, լուսավորելու համար Հայաստանից Արցախ մեկնած երիտասարդին գյուղում բոլորը փորձում էին ինչ-որ բանով օգտակար լինել։ Շրջափակումը նրանց հարաբերություններն ավելի է սերտացրել, հաղթանակին միայն միասնականությամբ հասնելու համոզմունք էլ՝ է՛լ ավելի ամրապնդել թե՛ գյուղացիների, թե՛ Գրիգորի մոտ։
«Եկածս օրվանից մարդիկ փորձում են ինչ-որ հարցում օգնած լինել։ Դա ավելի ընդգծվեց շրջափակման օրերին․ հարևանները, ուսուցիչներն անընդհատ հետաքրքրվում են՝ ինչի պակաս ունեմ, ինչով կարող են օգնել, ավելին՝ քանի անգամ տարբեր մթերքներ են բերել։ Անգամ ասում են՝ եթե ինչ-որ բանի կարիք ունենաս ու չասես, կնեղանանք։ Մեր հասարկության մեջ թյուր կարծիք կա, այսպես ասած, ղարաբաղցիների մասին։ Ես միշտ ասում եմ, որ արցախցիները շատ սրտաբաց, օգնության հասնող, ձեռք մեկնող մարդիկ են։ Այս տարիների ընթացքում ես շատ ու շատ ջերմ, լավ մարդկանց եմ հանդիպել․ հատուկենտ են այն մարդիկ, ովքեր տարբերակում են դնում ՀՀ-ում և Արցախում ապրողների միջև»,-ասում է Գրիգորն ու ավելացնում՝ հասարակության հետ՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում աշխատանք պետք է տանել պառակմանը նպաստող քարոզին կուլ չգնալու համար։
Մեր զրուցակիցն այն համոզմունքին է, որ արհեստականորեն մտցված ու, ցավոք, ծիլեր տված պառակման դեմ հնարավոր է պայքարել՝ այն էլ արդյունավետ, կրթությամբ ու մեդիագրագիտութամբ։
Ամենևին չթերագնահատելով Հայաստանի որևէ հատվածում ապրող մեր հայրենակիցների տոկոնությունն ու հայրենասիրությունը՝ Գրիգորն ընդգծում է․ «Ինչքան շատ եմ շփվում այստեղ (նկատի ունի Արցախում,-խմբ․), ապրող մարդկանց հետ, այնքան ավելի եմ համոզվում, որ իրենք չեն կոտրվում, պինդ են, երկու ոտքի վրա ամուր կանգնած են։ Այս մարդիկ ինձ ոգևորում են․ ես նրանցից սովորում եմ ավելի ուժեղ լինել։ Մի բան է որևէ շրջանի, հատվածի մարդկանց մասին ուղղակի լսել ուրիշների պատմածներով, մեկ այլ բան, երբ ինքդ շփվում ու զգում ես դա։ Սա հենց հայի տեսակն է, կարծում եմ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ