Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

27+1. Ինչպես հայ փրկարարների խմբի «անհայտ» անդամը կյանքեր փրկեց Թուրքիայում 02/16/2023   16:11  |  ԼՐԱՀՈՍ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7․7 մագնիտուդով հզոր երկրաշարժից ժամեր անց հայ փրկարարների խումբն արդեն Թուրքիայի ճանապարհին էր՝ օգնելու աղետից ամենատուժած շրջաններից մեկին՝ Ադըյամանին։ 

Վերջին մոտ հարյուր տարվա ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժից տուժեց ավելի քան 13 մլն մարդ, փլուզվեցին հարյուրավոր շենքեր, հազարավոր մարդիկ մնացին փլատակներում։ 

Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների համար այս օրերին Ադըյաման ու աղետից տուժած մյուս շրջաններ ժամանած փրկարարների աշխատանքը վերջին հույսն էր՝ գտնելու փլատակներում մնացած ընկերոջը կամ հարազատին։ 

Թեպետ պաշտոնապես հայտարարվել էր, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկում 27 փրկարարից բաղկացած խումբ, սակայն պաշտոնական այս վիճակագրությունից դուրս էր մնացել խմբի կարևոր անդամներից մեկը՝ չորքոտանի փրկարար Ջեկը։ Պարզվեց, որ շուրջ 8 տարվա փրկարարական աշխատանքի փորձ ունեցող Ջեկն իսկական հեղինակություն էր դարձել միջազգային փրկարարների շրջանում։ 

«Ջեկը շատ լավ է աշխատել, հարմարվել է տեղանքին։ Չի եղել որևէ խնդիր, որն առաջադրված լիներ և չիրականացվեր։ Անգամ եղել է դեպք, որ Պակիստանից այստեղ եկած փրկարարները դիմել են մեր հրամանատարությանը՝ Ջեկի օգնության խնդրանքով։ Բնականաբար, մենք ընդառաջել ենք, և նրանք Ջեկի միջոցով կարողացել են մեկ անձի ողջ դուրս բերել փլատակներից»,- պատմեց փրկարարական խմբի անդամ Օնիկ Վարդանյանը՝ նշելով, որ Ջեկն առաջին անգամ է մասնակցում նման լայնածավալ փրկարարաորոնողական աշխատանքների։ 

Այն, որ շունը կարճ ժամանակում դառնում է բոլորի սիրելին, ինքներս համոզվեցինք հայ փրկարարներին այցելելուց րոպեներ անց, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց, դիվանագետ Սերդար Քըլըչը, ով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ադըյամանում այցելելու էր եկել հայ փրկարարներին, մոտեցավ շանն ու սկսեց շոյել նրա գլուխը, խաղալ նրա հետ։ «Շատ լավն է»,- պտտվեց ու ասաց մեզ Քըլըչը, ապա սիրով լուսանկարվեց Ջեկի հետ, ում շնորհիվ հայ փրկարարներն Ադըյամանում ընդհանուր առմամբ երկու ողջ մարդու են դուրս բերել փլատակներից։

Իսկ քաղաքում, առհասարակ, փլատակների կարող էիր հանդիպել ամեն քայլափոխի։ Այստեղ ամեն կանգուն երկու շենքի կողքին մեկը կամ ամբողջությամբ փլուզված էր, կամ գտնվում էր կիսաքանդ վիճակում, կամ թեքված էր այնպես, որ անգամ ամենափոքր նոր ցնցումը պատճառ կդառնար դրա ամբողջական փլուզման։ Ուրվական այդ շինություններից դուրս՝ փողոցներում տեղադրված էին վրաններ, որտեղ զրոյին մոտ ջերմաստիճանում այսօր ապրում են հազարավոր մարդիկ։ 

«Մենք փրկարարներ ենք, եթե մեր օգնության կարիքը կա, ապա պետք է լինենք այստեղ»,- ասում է Հայաստանից ժամանած փրկարար խմբի պետ, կապիտան Վահե Գևորգյանը՝ խոսելով այն մասին, թե որքանով էր հեշտ կամ դժվար ծառայություն իրականացնել մի երկրում, որի հետ Հայաստանն ունի պատմականորեն չլուծված ու ցավոտ հարցեր։ «Իհարկե, կան որոշակի հոգեբանական պահեր, բայց աշխատում ենք զսպել դրանք։ Շատ են եղել դեպքեր, երբ Թուրքիայի քաղաքացիները՝ թուրքեր ու քրդեր, եկել են և իրենց շնորհակալությունն են հայտնել մեզ այստեղ գալու ու օգնելու համար։ Եղել են նաև Թուրքիայի քաղաքացի հայեր, ովքեր ևս եկել ու իրենց երախտիքի խոսքն են ասել մեզ»,- նշում է Գևորգյանը՝ պատմելով, որ այս օրերին հաջողությամբ համագործակցել են ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ երկրներից այստեղ ժամանած օտարերկրյա փրկարարների հետ։

Լեռնափրկարար դեսանտ, ավագ ենթասպա Աղասի Ավետիսյանը վստահեցնում է, որ միջազգային որակավորում ունեցող հայ փրկարարների թիմը պատրաստ է կատարել իր առջև դրված ցանկացած հանձնարարություն։ Իհարկե, աշխատանքի ընթացքում խնդիրներ ևս կային, բայց դրանց հաղթահարումն անհնար չէր։ 

«Մեր աշխատանքների իրականացումը բարդ էր նրանով, որ չէինք տիրապետում լեզվին [հեղ. - թուրքերենին], որ կարողանայինք ազատ շփվել, հասկանալ, թե ինչ են ուզում թուրք գործընկերները, ինչպիսին է փլատակների կառուցվածքը և այլն։ Բայց մեր առջև կատարված խնդիրները կատարել ենք գերազանց և անհամբեր ենք վերադառնալ Հայաստան»,- ասաց ավագ ենթասպա Ավետիսյանը։

Փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում պաշտոնական տվյալներով զոհերի թիվն արդեն գերազանցում է 36 հազարը, վիրավորների թիվը ավելի քան 100 հազար է։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:02 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍԳիշերը հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը. ԱԳՆ խոսնակ
13:16 13/02/2023  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը հարված է նաև Ադրբեջանին. հարմար պահ է ստեղծվել՝ վերականգնելու ռազմական, դիվանագիտական դիրքերը․ Արմեն Այվազյան
20:41 11/02/2023  |  Միջազգային լրահոսԵրկրաշարժից տուժած շուրջ 1 մլն 100 հազար մարդ Թուրքիայի հյուրանոցներում ու հանրակացարաններում են ապաստանել․ բուհերն անցնում են հեռավար ռեժիմի
18:41 11/02/2023  |  Միջազգային լրահոսԹուրքիայում զոհերի թիվը հատել է 21 000-ի սահմանը․ որոշ քաղաքներում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են
16:07 11/02/2023  |  ԼՐԱՀՈՍՀայ փրկարարները Թուրքիայում փլատակների տակից հանում են 8-ամյա աղջկան
14:27 11/02/2023  |  Միջազգային լրահոսԹուրք եղբայրներին օգնության մեկնած ադրբեջանցի փրկարարները՝ ժպիտը դեմքներին, փլատակներից դուրս բերված կնոջը ստիպում են ողջունել Ալիևին (տեսանյութ)
13:52 11/02/2023  |  ՄեկնաբանությունԵս միշտ կհիշեմ հայաստանցիների կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը. Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին և Վահան Կոստանյանին
11:02 11/02/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կրկին հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային. ԱԳՆ
12:20 10/02/2023  |  Միջազգային լրահոսԵնթադրվում է, որ Անթաքիայի ուղղափառ համայնքից փլատակների տակ է մնացել շուրջ 100 մարդ. Ակօս
11:44 10/02/2023  |  Միջազգային լրահոսԹուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 18 000-ը

Արխիվ

[]