ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանն անուղղակի կերպով կարող է վերածվել կոնֆլիկտային գոտու, հակառակ դեպքում Արևմուտքի համար կարևոր դերակատար չի կարող լինել. Իսագուլյան 02/16/2023 19:00 | ԼՐԱՀՈՍ
Կառավարության հերթական նիստում խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածները որևէ կերպ մեկնաբանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ՝ խաղաղության պայմանագրում արված երկկողմ առաջարկությունները որտեղ և ում ձեռամբ են հաստատվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նա կասկածներ ունի, որ խաղաղության պայմանագրի փոփոխություններն ու առաջարկները ոչ թե Հայաստանում և Բաքվում են վավերացնում, այլ ասենք՝ Լոնդոնում, Փարիզում Պրահայում, Վաշինգտոնում, Ադրբեջանի դեպքում՝ Անկարայում, Պակիստանում, Իսրայելում։
«Չգիտեմ՝ որոշումը որտե՞ղ է կայացվում և ո՞վ է կայացնում։ Արդյո՞ք երկու երկրների ղեկավարները, որոնք աշխատում են այդ փաստաթղթի վրա իրենք են որոշում կայացնողը, թե իրենց համար դրանք կայացվում են ու ուղարկում են այդ որոշումներն՝ ի կատարումն, այնքան պարզ չէ.... հիմա ի՞նչ՝ կարծում եք՝ շատ հարցեր Արմեն Գրիգորյա՞նն է որոշում կայացնում, կամ Արարատ Միրզոյա՞նը»,- նշեց Իսագուլյանը։
Նրա կարծիքով՝ խնդիրը պետք է դիտարկել ամբողջության մեջ, այդ թվում՝ ԵՄ դիտորդների տարածաշրջանային առաքելության համատեքստում։ Իսագուլյանը մտավախություն ունի, որ ԵՄ-ն երկու տարի անց, երբ ռուսական խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետը լրանա, ռուսական բազաների հարցը Հայաստանում կդառնա խնդրո առարկա։
«Շատ խնդիրներ կան, օրինակ, ինչո՞ւ են ԵՄ դիտորդները տարածաշրջան եկան 2 ամսով, հետո միանգամից 2 տարով, ի՞նչ նպատակ կա, վերջը խաղաղապահներին այստեղից պետք է հանեն, թե ոչ։ 2 ուղղություններով էլ՝ և՛ Բաքվի ուղղությամբ, և Երևանի ուղղությամբ Արևմուտքն այդ աշխատանքը տանո՞ւմ է, թե՞ ոչ, կոորդինացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Միայն համակցության մեջ կարելի է այս ամենը հասկանալ»,- ընդգծում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Հայաստանն անուղղակի կերպով կարող է վերածվել կոնֆլիկտային գոտու, հակառակ դեպքում մեր երկիրը որպես սուբյեկտ առաջիկա հարյուրամյակում Արևմուտքի համար կարևոր դերակատար չի կարող լինել։ Մյուս կողմից՝ Հայաստանին 4 կողմից սպառնում է թուրքական շրջափակումը։ Արևմուտքի ու Թուրքիայի նպատակն է թուրքական աշխարհ ստեղծել, որը կպատերազմի Ռուսաստանի, Չինաստանի ու Պարսկաստանի հետ, ու ամենևին էլ պատահական չէ, որ այդքան խոսվում է Սյունիքի մասին։
«Հայաստանը Իրանին է շատ պետք, դրա համար էլ Իրանն ասում է՝ թույլ չի տա ոչ մի փոփոխություն, Ռուսաստանին է պետք, որը վերջին պահին մտավ, գոնե Ղարաբաղի վերջին կտորը պահեց, Չինաստանին է պետք, այդ նույն թուրքական խնդիրը Չինաստանն ունի, Հնդկաստանին է պետք, որովհետև Պակիստան-Հնդկաստան լուրջ հակամարտություն կա։ Խնդիրներ կան, որ պետք է կարողանանք նստել այդ բոլորը ընդհանրական քննարկել, բայց չի ստացվում համախմբվել»,- նկատեց Իսագուլյանը։
Համախմբվել չի հաջողվում, որովհետև Հայաստանը (այս դեպքում իշխանությունը), իրեն չի կարողանում դրսևորել որպես միավոր, որը հստակ գիտի՝ ով է իր դաշնակիցը, ում շահերի հետ է իր շահերն համընկնում։ Այսպես շարունակվելու դեպքում, ըստ Իսագուլյանի, Հայաստանը որպես պետություն վերանալու է, իսկ այդ ամենի ֆոնին խաղաղության պայմանագրերն ու մյուս բոլոր խոսակցությունները երկրորդական են դառնում։ Եթե հայ ժողովուրդը ուզում է պետություն ունենալ, պետք է Ղարաբաղյան շարժման օրինակով հապճեպ ու սեղմ ժամկետներում համախմբվի ու առաջնահերթ փոխի ՀՀ ներքաղաքական իրավիճակը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 16-ի նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցել ադրբեջանական կողմին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից