ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում երեք սցենար կարող է լինել. տարակուսած սպասում են. «Ժողովուրդ» 02/16/2023 10:17 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արայիկ Հարությունյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծն իսկական աժիոտաժ է առաջացրել Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտում:
«Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները հայտնեցին, որ Արցախում գրեթե բոլորը տարակուսած են Հարությունյանի այսչափ շտապողականությունից, վստահ են՝ նա հենց այնպես նման քայլի չէր գնա առանց քաղաքական դրդապատճառների, բայց թե ինչ է կատարվում իրականում, դեռ չեն կարողանում հասկանալ:
Այսպիսով, Արցախի նախագահի առաջարկած փոփոխությունը իրենից ենթադրում է հետեւյալը. ֆորսմաժորային իրավիճակներում, այն է՝ երբ օրինակ նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտոնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին։ Ընդգծենք, որ սա չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին, Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ընտրելու է ժողովուրդը:
Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ էլ դեռեւս 2022թ.-ին մշակել էին նաեւ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները միասին, որը, սակայն, դեռ խորհրդարան չի ներկայացվել: Արցախի ԱԺ խմբակցությունների հեղինակած այս նախագծով եւս, ի թիվս Սահմանադրական մի շարք բարեփոխումների, նախատեսվում էր նաեւ խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություն տալը:
Արայիկ Հարությունյանը, չգիտես՝ ինչու, առաջ է ընկել, այդ փաթեթից առանձնացրել է նախագահի ընտրություններին առնչվող այս դրույթը եւ արագացված կերպով այն ներկայացրել է խորհրդարանին:
Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը նախ պետք է ուղարկվի Արցախի գերագույն դատարան, որի հաստատմանն արժանանալուց հետո այն նորից պետք է վերադառնա Արցախի ԱԺ՝ Պետաիրավական հանձնաժողով։
Եթե ԱՀ գերագույն դատարանը չհաստատի նախագիծը, այն կճանաչվի հակասահմանադրական եւ դուրս կգա շրջանառությունից
Գերագույն դատարանում եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում հաստատվելուց հետո միայն նախագիծը կմտնի լիագումար նիստերի օրակարգ:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր):
Հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանի՝ «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ»-ն խորհրդարանում ունի 16 պատգամավոր՝ ստացվում է, որ նախագիծը անցկացնելու համար անհրաժեշտ կլինի հավելյալ 4 ձայն։
Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի թիմակիցները՝ «Միասնական Հայաստան» խմբակցության պատգամավորները, անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն Հարությունյանին եւ կապահովեն անհրաժեշտ ձայներ նախագիծն անցկացնելու համար:
Այսպիսով, նախագիծն արդեն ընդունվելուց հետո ֆորսմաժորային իրավիճակներում Արցախ ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա առաջադրելու նախագահի իր թեկնածուին, իսկ նախագահը խորհրդարանում կընտրվի կրկին պատգամավորների 2/3-ի ձայներով:
Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
Արցախում բոլորն այն համոզմանն են, որ Արայիկ Հարությունյանը նման նախաձեռնություն է սկսել Նիկոլ Փաշինյանի պատվերով:
Այնտեղի քաղաքական դաշտում մի քանի սցենարներ են շրջանառվում՝ սրա հետ կապված՝ առաջին՝ Հարությունյանը անվտանգային գերլարված իրավիճակում քաղաքական նման նախաձեռնություն է սկսել, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի կարեւոր հարցերից, իսկ Փաշինյանն էլ կարողանա Լաչինի հարցը լուծել այնպես, ինչպես իրեն ձեռնտու է:
Շրջանառվող երկրորդ սցենարն էլ հետեւյալն է. Արայիկ Հարությունյանը փորձելու է օգտագործել իր հրաժարականի թեման Ռուբեն Վարդանյանի վրա ճնշում գործադրելու եւ վերջինիս պաշտոնանկությանը հասնելու համար: Ինչպես հիշում ենք, նախագահի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններ կային նաեւ հունվարի 14-ին ու 15-ին, երբ Հարությունյանի ու Վարդանյանի կոնֆլիկտը հրապարակային դաշտ դուրս եկավ:
Այն ժամանակ, սակայն, շատերը այդ հնարավոր որոշումը որակեցին որպես անպատասխանատու, քանի որ առկա պայմաններում Արցախում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը դժվար է պատկերացնել: Խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություններով օժտելը հրաժարականի սպառնալիքը ավելի իրատեսական է դարձնում: Արայիկ Հարությունյանը կարող է իրոք հրաժարական տալ, սակայն Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող իր խմբակցության միջոցով նախագահի պաշտոնում ընտրել իր լոյալ թիմակիցներից մեկին` պահպանելով իշխանական որոշակի լծակներ:
Հավանական է նաեւ, որ Հարությունյանը իրոք հակված է հեռանալ քաղաքականությունից եւ այս փոփոխության միջոցով ցանկանում է այդ որոշումը կյանքի կոչելու համար սահմանադրական մեխանիզմ ստեղծել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 16․02․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ