Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները. Աննա Վարդապետյանը տվել է հանձնարարականներ 02/15/2023   10:58

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով եղել է Շիրակի և Լոռու մարզերի դատախազություններում՝ ամփոփելու 2022 թվականի գործունեության արդյունքները: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Գլխավոր դատախազի առաջին կանգառը Շիրակի մարզի դատախազությունում է եղել: Մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, 2022 թվականի գործունեության արդյունքները ներկայացնելիս, անդրադարձ է կատարել մարզում գրանցված հանցավորության վիճակին, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքներին  և դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես, Հանրապետության գլխավոր դատախազին զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը: 2022 թվականին բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 47.5% (2021 թվականի համեմատ՝  բացահայտման ցուցանիշը վատթարացել է 20.2%-ով): Նախորդ տարի Շիրակի մարզում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 439 դեպք՝ 72-ով ավելի 2021 թվականի ցուցանիշից։

2022 թվականին արձանագրվել է սպանության 5 դեպք (2021 թվականի համեմատ՝ դեպքերի աճ կամ նվազում տեղի չի ունեցել):

2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով կատարվել է ինը ուսումնասիրություն, որից չորս ուսումնասիրության առարկա է ավելի քան 150 անշարժ գույք:

2022 թվականի ընթացքում քննվել է 51 կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ վարույթ (2021 թվականին` 112): 2022 թվականին արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 22 դեպք (2021 թվականին՝ 37 դեպք): 2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազության կողմից կոռուպցիոն հանցագործություններով դատարան է ուղարկվել վեց քրեական գործ (վարույթ)՝ 12 անձի վերաբերյալ (2021 թվականին` 24 քրեական գործ (վարույթ)՝ 40 անձի վերաբերյալ):

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կատարվել է 52 ստուգում և ուսումնասիրություն (2021 թվականին` 51), որոնց արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել (2021 թվականին հայտնաբերվել էր 12 խախտում):

2022 թվականի ընթացքում Շիրակի մարզի դատախազությունից դատարան է ուղարկվել 263 քրեական գործ (վարույթ)՝ 298 անձի նկատմամբ (2021 թվականին՝ 243 քրեական գործ (վարույթ)՝ 309 անձի նկատմամբ):

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զեկույցում ներկայացված ուղղությունների և ցուցանիշների կապակցությամբ տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Աննա Վարդապետյանի հաջորդ կանգառը Լոռու մարզի դատախազությունում է եղել, որտեղ մարզի նորանշանակ դատախազ Արմեն Շահբազյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես,  2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով սկսվել է 156 ուսումնասիրություն, հայտնաբերվել է խախտումների 16 փաստ։ 2022 թվականի ընթացքում մեղադրյալին վերագրվող արարքի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման 20 հայց է ներկայացվել դատարան` բռնագանձման գումարի ընդհանուր չափը՝ 91 մլն 909 հազար 109 դրամ:

2022 թվականի ընթացքում ոստիկանության բաժիններում կատարվել է 112 ստուգում և վերստուգում, 254 ուսումնասիրություն և 86 ամփոփում: Արդյունքում՝ հայտնաբերվել է 157 խախտման դեպք, որոնցով դատախազների հանձնարարությունների հիման վրա նախապատրաստվել է 58 նյութ. դրանցից 39-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, 19-ով հարուցվել է քրեական գործ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու հանձնարարական է տվել: Անդրադառնալով Լոռու մարզում առկա բնապահպանական հանցագործություններին, մասնավորապես՝ պետությանն էական վնաս պատճառող  ապօրինի անտառահատումներին՝ Հանրապետության գլխավոր դատախազը հանձնարարել է քննված վարույթների (գործերի) հիման վրա ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ ուղղված այդ հանցատեսակի կանխարգելմանն ու ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարն առավել արդյունավետ դարձնելուն:

Երկու մարզերի դատախազների կողմից ներկացված հաշվետվություններում կարևորվել է Շիրակում և Լոռիում Պարեկային ծառայության գործունեությունը՝ ուղղված հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը:

Գլխավոր դատախազ Վարդապետյանի վերջին կանգառը եղել է Լոռու կայազորի զինվորական դատախազությունում: Հաշվետվության ամփոփմանը ներկա են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալիկ Ցականյանը, ՀՀ ԱԱԾ Լոռու և Տավուշի հակահետախուզության բաժնի պետերը, ՀՀ ՊՆ Վանաձորի, Իջևանի և Բերդի ռազմական ոստիկանության բաժնի պետեր Էդիկ Անդրյանը, Մուրադ Մկրտչյանը և Էդիկ Սարգսյանը, Պաշտպանության նախարարության զինվորական կոմիսար Սամվել Գևորգյանը:

Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանը ներկայացրել է 2022 թվականի ամփոփ հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել զինծառայողի կողմից զորամասում, զինվորական ծառայություն կրելու այլ վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց գործածելու կամ օգտագործած վիճակում ծառայության ներկայանալու դեպքերի քննության և որակման առանձնահատկություններին: Գլխավոր դատախազը Զինվորական դատախազությանը հանձնարարել է ՊՆ ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ համագործակցությամբ վերոնշյալ դեպքերի բացահայտման և քննության ուղղությամբ մշակել փոխգործակցության արդյունավետ ձևաչափ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:31 15/02/2023  |  ՄամուլԱննա Վարդապետյանը կրկին կգա խորհրդարան. «Ժողովուրդ»
10:03 11/02/2023  |  ՄամուլԳլխավոր դատախազի զույգ թիկնապահները նրա հետ մտնում են ֆակուլտետի շենք. «Հրապարակ»
10:45 09/02/2023  |  ՄամուլԳլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենան դատարկ էր. որ մեքենան է սպասարկում տիկնոջը. «Ժողովուրդ»
10:21 09/02/2023  |  ՄամուլԱլեն Սինոյանը «փրկել է» դատախազին. «Հրապարակ»
14:11 08/02/2023  |  ԼՐԱՀՈՍԻնձանց վերդիկտ եք ակնկալում, չեմ պատասխանի այդ հարցին.Վարդապետյան
14:10 08/02/2023  |  ԼՐԱՀՈՍՓորձագետներն առարկել են վաղեմության ժամկետի կիրառմանը. Աննա Վարդապետյան
10:08 08/02/2023  |  ՄամուլՀրահանգվել է չշարունակել խայտառակությունը. Նիստը շարունակել փակ ռեժիմով. «Հրապարակ»
09:59 08/02/2023  |  ՄամուլԱննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում. «Ժողովուրդ»
12:56 07/02/2023  |  ԼՐԱՀՈՍՕտարված զորամասը գտնվում է Նախիջեւանի սահմանին. գլխավոր դատախազը հաստատեց
12:45 07/02/2023  |  ԼՐԱՀՈՍԳրիգորի Խաչատուրովի մասով քննություն ունենք անելու. գլխավոր դատախազի սկանդալային հայտարարությունը

Արխիվ

[]