ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործադիր իշխանությունն իր առջև քաղաքական ծրագիր է դրել՝ դադարեցնելու որոշակի թվով դատավորների լիազորություններ. Ղազարյան (տեսանյութ) 02/15/2023 21:51 | ԼՐԱՀՈՍ
Արդեն երևույթ ունենք Հայաստանում, որ գործադիր իշխանությունն իր առջև քաղաքական ծրագիր է դրել՝ դադարեցնելու որոշակի թվով դատավորների լիազորություններ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները հայտնելու համար։ Ընդ որում, դատավորի դիտարկումները վերաբերում էին համակարգային խնդիրներին, ինչպիսին՝ դատարանների ծանրաբեռնվածությունն է, որի պատճառով տուժում է արդարադատությունը ու դատավորները հաճախ չեն հասցնում անգամ դատական ակտերը ժամկետների սահմանում տրամադրել։
Արա Ղազարյանն ընդգծում է՝ կարծիք հայտնելու իրավունք ունեն բոլոր, այդ թվում՝ դատավորները, դատավորներն ունեն նաև որոշակի հարցեր քննադատելու և հանրային նշանակության խնդիրներ բարձրացնելու իրավունք, բայց դատավորների նկատմամբ հարուցվող վարույթներն այնքան շատ են, հատկապես, այնքան շատ են այդ վարույթները հարուցվում հատկապես ՀՀ արդարադատության նախարարության կողմից, որ առանձին գործերը պետք է դիտարկել արդեն որպես երևույթ։
«Արդեն երևույթ ունենք Հայաստանում, որ գործադիր իշխանությունն իր առջև քաղաքական ծրագիր է դրել՝ դադարեցնելու որոշակի թվով դատավորների լիազորություններ։ Արդեն երկրորդական է, թե ինչ պատճառով։ Եթե քրեաիրավական պատճառ լիներ, քրեական գործ կհարուցվեր, բայց այստեղ գործ ունենք էթիկայի կամ վարվելակերպի նորմերի հետ։ Արդեն կոլապսի է մոտենում դատական համակարգը, եթե 10 տարի առաջ դատավորներն ահազանգում էին, որ 35-40 գործ են ստանում, ապա այժմ 120 գործ են ստանում, ինչը ենթադրում է, որ պետք է 120 վճիռ կայացնի։ Եթե դատարաններն աշխատում են ծանրաբեռնված, դա առաջին հերթին վնասում է արդար դատաքննության իրավունքը։ Հիմա դատավորը բարձրաձայնել է խնդիր։ Վարույթի ընթացքում որպես գնահատողական հատկանիշ պետք է անպայման հաշվի առնել, թե դատավորն ինչ նպատակ էր հետապնդում, երբ հնչեցրել էր կարծիք»,- նշեց Արա Ղազարյանը՝ հավելելով, որ երբ խաղատախտակին դրված է արտահայտվելու ազատությունը, այն էլ՝ այնպիսի մասնագիտական խմբի կողմից, ինչպիսին դատավորներն են, որն իշխանության առանձին ճյուղ է և հաշվի առնելով վերջին երեք տարվա իրադարձությունները՝ գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ, առանձին պաշտոնատար անձանց հայտարարությունները և այլն. «Ամբողջ կոնտեքստը պետք է ԲԴԽ-ում քննվի։ Եթե միայն կենտրոնանալու են բառի իմաստի վրա, այսինքն՝ բառն ինքն իր մեջ՝ առանց դնելու դա համատեքստում, հաշվի առնելու համար, թե ինչ դրդապատճառ ուներ դատավորը, որ նման կարծիք արտահայտեց՝ հասկանալով, որ արդեն ունի խիստ նկատողություն, լրջորեն վնասելու է նրա կարիերան, ինչի համար նա տարիներ է դրել, ջանքեր, նպատակներ, ինչ-որ տեղ զոհողությունների գնացել։ Գաղտնիք չէ, որ դատավորները վաղուց շաբաթ-կիրակի չունեն, արձակուրդ են գնում, որ կարողանան դատական ակտ գրել»։
Բացի այդ, Ղազարյանի դիտարկմամբ՝ նման հարցերը քննարկելուց զատ պետք է նաև քննարկեն, թե այս դատական ակտն ինչ ազդեցություն է ունենալու դատական համակարգի վրա, փաստաբանն արդեն կաշկանդվածություն նկատել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից