ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իր բոլոր բացասական կողմերով հանդերձ՝ շրջափակումը նաև դրական հետևանքներ է ունենալու․ արցախաբնակ 02/14/2023 20:40 | ԼՐԱՀՈՍ
65 օր է՝ Րիթան ու Շիրազն Արցախ՝ տուն վերադառնալ չեն կարողանում։ Շրջափակումից մի քանի օր առաջ անձնական գործերով երիտասարդ ամուսինները Երևան էին եկել։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ տունդարձի ճանապարհը կարող է փակվել։
«Ես, ամուսինս ու բալիկս հիմա Աբովյանում ենք՝ հայրական տանս, բայց շատ ծանոթներ ունենք, որոնք անելանելի դրության մեջ էին հայտնվել, քանի որ մնալու տեղ չունեին ու ստիպված հյուրանոցներում էին մնում։ Շատ վատ վիճակում են հատկապես այն մարդիկ, որոնք աշխատում են ու, եկել, մնացել են շրջափակման այս կողմում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Րիթան։
Որ ճանապարհը վաղ թե ուշ կբացվի, իսկ իրենք էլ կվերադառնան տուն, մեր զրուցակիցը չի կասկածում․ մտահոգություններն Արցախի ապագայի հետ են կապված։
«Հավատացեք, որ այնտեղ ոչ մեկը սնունդը, նյութականն առաջնային չի համարում։ Մարդիկ սննդի պակասից չեն բողոքում։ Որ զանգում եմ Արցախում գտնվող մեր բարեկամներին, ընկերներին, ոչ մեկը չի խոսում ուտելիքից, այս կամ այն ապրանքի բացակայությունից, բոլորը միայն մի մտագոհություն են նշում, թե ինչ է լինելու Արցախի ապագան։ Ամեն օր գլուխները բարձին դնելիս՝ մարդիկ մտածում են՝ իսկ ի՞նչ է լինելու Արցախի հետ․ դա է միակ մտահոգությունը»,-ասում է Րիթան։
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Արցախ տեղափոխված ու այնտեղ ընտանիք կազմած մեր զրուցակիցը շեշտում է՝ իր երազանքը՝ ապրել Արցախում, անփոփոխ է մնում, ավելին՝ երազում է, որ որդին՝ Վալերին ևս ապրի ու արարի այնտեղ։
«Արցախը կարող ենք պահել այնտեղ ապրելով, աշխատելով։ Պետք է խոստովանենք, որ վերջին շրջանում մի տեսակ ծուլացել էինք, իսկ այս շրջափակումը սթափեցնող ազդեցություն է ունեցել։ Վստահ եմ, որ այն, չնայած իր բոլոր բացասական կողմերին, նաև դրական հետևանքներ է ունենալու։ Շատ էի նեղվել, թե ինչու Արցախում պետք է բանջարեղենի խնդիր լինի։ Մենք հիմա Ստեփանակերտում ենք ապրում, բայց կիսուրս անգամ քաղաքում հողամաս է գտել, որպեսզի մշակի, որ մյուս անգամ թշնամին չկարողանա մեզ նեղել։ Իրոք, շրջափակումը լուրջ դրդապատճառ է դառնալու, որ Արցախում գյուղատնտեսությունը մեծ տեմպերով զարգանա, տարբեր արտադրություններ հիմնվեն»,-վստահեցնում է Րիթան։
Շրջափակման հետևանքով ամենախոցելի վիճակում, մեր զրուցակցի խոսքով, Արցախում ապրող երեխաներն են հայտնվել․ բացի այն, որ անհրաժեշտ վիտամինային սնունդը չկա, նաև դեղորայքի ու առողջապահական ծառայությունների հասանելիության խնդիր կա։ Այդուհանդերձ, Րիթան շեշտում է՝ մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքները դրանից էլ այդքան չեն նեղվում։ Բոլորը մեկ մարդու պես պատրաստ են այդ զրկանքները տանել՝ միան թե վստահ լինեն, որ Արցախի վաղվա օրը լավ է լինելու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ