ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության ամենաթողությունը և իրավասուների իներտ վերաբերմունքը. ոստիկանությունում ծեծի ենթարկված փաստաբանների ներկայացուցիչ 02/14/2023 15:43 | Մեկնաբանություն
Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում ոստիկանների կողմից ծեծի ենթարկված փաստաբանների ներկայացուցիչ Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անհասկանալի գնահատելով ՀՀ գլխավոր դատախազության իներտ վերաբերմունքը թե՛ անչափահասների նկատմամբ կատարված խոշտանգման «գործի» քննությանը, թե՛ իրավաբանական օգնության հասած փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության դրվագին։
«Ոստիկանության ամենաթողությունը և իրավասուների իներտ վերաբերմունքը
Տուժող ճանաչված փաստաբանների շահերի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Անանյանս, մեղմ ասած, անհասկանալի եմ համարում ՀՀ գլխավոր դատախազության իներտ վերաբերմունքը թե՛ անչափահասների նկատմամբ կատարված խոշտանգման «գործի» քննությանը, թե՛ իրավաբանական օգնության հասած փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության դրվագին, մասնավորապես.
1. Անչափահասներին անմարդկային ձևով խոշտանգել են 08.02.2023 թվականին ժամը 16:30-ից սկսած: Խոշտանգումները եղել են բերման ենթարկված չորս ուսանողների հանդեպ, նրանց նկատմամբ կիրառվել է տարբեր տեսակի բռնություններ՝ ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելու եղանակով: Նրանց ծնողներին հնարավորություն է տրվել մեծ դժվարությամբ տեսնել երեխաներին միայն քննիչների աշխասենյակներում՝ շուրջ հինգ ու կես ժամ անց: Ձերբակալված անչափահասներին ուղեկցող օպեր-լիազորների կողմից ծնողների նկատմամբ դրսևորվել է ագրեսիվ վերաբերմունք և սպառնալիքներ, երբ վերջիններս իրենց զայրույթն են արտահայտել երեխաներին խոշտանգված տեսնելու ժամանակ:
2. Ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) խոշտանգման վերաբերյալ իրազեկման թերթիկները քննչական մարմնում ստացվել են նույն օրը, իսկ հաջորդ օրվանից սկսած անչափահասների կողմից տրվել է պատշաճ հաղորդում խոշտանգման վերաբերյալ. այսօր 5-6-րդ օրն է ինչ ՀՀ քննչական կոմիտեն որևէ քննություն չի ձեռնարկել, չի հարցաքննել ո՛չ երեխաներին, ո՛չ ծնողներին և ո՛չ էլ որևէ քննչական գործողություն է կատարել խոշտանգման վերաբերյալ ապացույցների ձեռքբերման կամ պահպանմանն ուղղությամբ:
3. Ոչ բավարար եմ համարում մասնագիտական պարտականությունները կատարելիս փաստաբանների նկատմամբ բռնության դրվագով կիրառված քրեադատավարական ներգործության եղանակները, միջոցները և ինտենսիվությունը, մինչ օրս քրեադատավարական որևէ հարկադրանքի միջոց չի ձեռնարկվել ակնհայտ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, վերջիններս շարունակում են պաշտոնավարել հանցագործության դեպքի վայր հանդիսացող ոստիկանության էրեբունու բաժնի շենքում, ամենօրյա շփումների մեջ են նույն շենքում տեղակայված քննչական բաժնի գործով պոտենցիալ վկա քննիչների հետ և սա հատկապես այն պայմաններում, որ քրեական վարույթով առկա են տվյալներ, որ փորձեր են արդեն իսկ կատարվել գործի քննությանը խոչընդոտելու վերաբերյալ:
4. Անընդունելի եմ համարում ՀՀ գլխավոր դատախազության վերաբերմունքը մասնագիտական պարտականությունները կատարելիս փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության հանցադեպը, որպես արտառոց չդիտարկելը, կարծես տեղի ունեցածն առնվազն վերջին 20 տարվա ընթացքում միակը և բացառիկը չէ որպես այդպիսին: Դատախազությունն անտեսում է, որ հրատապ և անհամարժեք քրեաիրավական միջոցներ չկիրառելու դեպքում վտանգվում և խաթարվում են արդարադատության շահերի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունները, էական ռիսկեր կուտակվում նմանատիպ դեպքերի կրկնման համար, վտանգվում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնության պատշաճ մատուցման գործընթացը, որի առաջին և ուղղակի շահառուն ՀՀ քաղաքացին է կամ ՀՀ-ում բնակվող ցանկացած այլ անձ:
5. Հատկանշական է, որ փաստաբանների մասնագիտական պարտականությունների բերումով քննչական բաժնում հայտնվելու, այնտեղ մարմնական վնասվածքներ ստանալու պայմաններում փաստաբանների նկատմամբ կատարված հանցագործության ապացուցված լինելու շեմը խիստ նվազ է. պետք չէ փնտրել մեծաքանակ կամ «շատ» ծանրակշիռ ապացույցներ, հանցատեսակը հենց ինքն է ողջամտորեն հուշում նման դեպքերում «մեծաքանակ» կամ այսպես ասած «ցանկալի» ապացույցներ ձեռք բերելն առաջացնելու է դժվարություններ, հաշվի առնելով, որ դեպքի վայրում փաստաբանը (կամ այլ ֆիզիկական անձը) «օտար է յուրայինների մեջ»: Հետևաբար` առկա տեսանելի մարմնական վնասվածքների առկայությունը և այդպիսիք ստացած անձանց պնդումներն առնվազն քննության սկզբնական փուլում հիմք են առավել խիստ և արդյունավետ քրեադատավարական միջոցառումների կիրառման համար, հակառակի պարագայում պետությունը թույլ կտա ՄԻԵ կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, ինչպես փաստաբանների, այնպես էլ մինչ այդ խոշտանգված անչափահասների նկատմամբ:
6. Անընդունելի է դատախազության անտարբեր վերաբերմունքը սույն դեպքի հանցադեպի կոծկմանն ուղղված ոստիկանության «ջանքերի» վերաբերյալ, քանի որ 09.02.2023 թվականին՝ ժամը 20:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն փաստաբան Հրանտ Անանյանի կողմից տրված հստակ ահազանգը մակագրվել էր պարեկային ծառայությանը, ով իրավասություն չուներ այդ հարցով որևէ գործողություններ կատարելու, բացի այդ նույն օրը՝ ժամը 21:15 սահմաններում պարզվեց, որ պարեկներին նույնիսկ թույլ չեն տվել մուտք գործել ոստիկանության էրեբունու շենք, իսկ դրանից հետո տվյալ հաղորդումը մատնվել է անգործության, չի պահպանվել դեպքի վայրը և առաջացրել այլ հետևանքներ ևս:
7. Վերոնշյալի համատեքստում պատահական չէ, որ անգամ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը միջոցներ չի ձեռնարկել ոստիկանների լիազորությունների կասեցման ուղղությամբ, այլև նախաձեռնված քրեական վարույթի առկայության պայմաններում դեպքի վերաբերյալ հասարակությանը հրամցրել է գնահատականներ, որի էությունը կարելի է բնութագրել է՝ «ոստիկաններն ինչ արել են, լավ են արել»՝ չսպասելով անգամ քրեական վարույթի ավարտին:
Հետգրություն – թե՛ անչափահասների, և թե՛ փաստաբանների մարմնական վնասվածքները ֆիքսված են լուսանկաներով և բժշկական փաստաթղթերով, անհասկանալի է ինչին են սպասում իրավապահները…»,- գրել է Անանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը