ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու Գագիկ Մելքոնյանը չմասնակցեց իր ընկերոջ հարցով քվեարկությանը. «Ժողովուրդ» 02/14/2023 10:13 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է արդեն կայացրել։
Մինչ այդ էլ՝ փետրվարի 9-ին, ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկությամբ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք, քվեարկությանը չէր մասնակցել ՔՊ 3 պատգամավոր. Մարիամ Պողոսյանն այդ օրերին գործուղման էր, իսկ Վիգեն Խաչատրյանն ու Գագիկ Մելքոնյանն այդ օրը ԱԺ չէին եկել հիվանդ լինելու պատճառով:
ՔՊ-ի ներսում այդ օրերին խոսակցություններ են պտտվել, որ իրականում Գագիկ Մելքոնյանին հետ է պահել Սեյրան Օհանյանի հետ նախկինում ունեցած մտերիմ հարաբերությունները:
Նշենք, որ Գագիկ Մելքոնյանը 2000-2008թթ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է եղել՝ Զինված ուժերի թիկունքի պետը, իսկ Օհանյանը 2007-ից՝ ՊՆ ԳՇ պետը, 2008-ից` նախարար։
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց է ուղղել Գագիկ Մելքոնյանին:
–Պարո՛ն Մելքոնյան, խոսակցություններ են շրջանառվում, որ իրականում Սեյրան Օհանյանի հետ Ձեր նախկին մտերմությունն է հետ պահել, որ գաք ու Ձեր թիմակիցների հետ մասնակցեք նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը:
-Ես հիվանդանոցում եմ եղել, վատառողջ էի, դրա համար էլ չեմ եկել։
–Իսկ եթե գայիք, ինչպե՞ս կվարվեիք. Օհանյանի հետ ունեցած Ձեր ընկերական հարաբերությունները հաշվի կառնեի՞ք, թե՞ կշարժվեիք այնպես, ինչպես Ձեր թիմակիցները, եւ կողմ կքվեարկեիք:
-Ես չեմ պատասխանի այդ հարցին. ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քվեարկությունը գաղտնի է:
–Պարո՛ն Մելքոնյան, Սեյրան Օհանյանին մեղադրում են զորամասի օտարման, խոշոր չափերով գույք հափշտակելու եւ վատնում կատարելու համար: Նրա հետ ինքներդ տեւական ժամանակ աշխատել եք. արդարացի՞ են նրան ուղղված մեղադրանքները, ինչպե՞ս եք վերաբերվում դատախազի մեղադրանքներին:
-Կոնկրետ Սեյրան Օհանյանի մասով եթե քրեական գործ են հարուցել, ինքը պետք է կարողանա պաշտպանվել: Ինքն ունի իր փաստերը, իր տեսակետը, ամեն մեկը մի ձեւով է նայում հարցին, բայց Օհանյանը պետք է արդեն պաշտպանվի, ինքը գիտի՝ ոնց է պաշտպանվում: Իսկ փաստերը համապատասխանում են իրականությանը, թե չեն համապատասխանում՝ քննությունը պետք է պարզի: Ես ո՛չ դատապաշտպան եմ, ո՛չ էլ փաստաբան եմ: Դատախազն ասում է՝ դեպքը տեղի է ունեցել այսինչ ժամանակաշրջանում, իսկ այդ ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել, Սեյրան Օհանյանը նախարարի պաշտոնն է վարել, նա ունի իր փաստերը՝ ինչու են այդ զորամասերը օտարվել. փաստեր կան, պետք է ասի՝ ինչպես է եղել դա: Ինքը պետք է պաշտպանվի. ամեն մեկն էլ, ում մեղադրանք է առաջադրվում, պետք է պաշտպանվի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 14․02․ 23 թ համարում։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից