ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ-ն պետք է առաջնորդվի միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու հրամայականով. ՍԴ-ն կարճել է նախկին դատավոր Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը 02/13/2023 20:29 | ԼՐԱՀՈՍ
ՍԴ-ն կարճել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սիմա Իսկանդարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԲԴԽ-ն բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը և կիրառել ամենախիստ պատժատեսակը՝ դադարեցնելով դատավորի լիազորությունները՝ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։
Սիմա Իսկանդարյանի նկատմամբ վարույթը հարուցվել էր դատավորի մասնակցությամբ ավտովթարից հետո տեղի ունեցած միջադեպի համար։ Մասնավորապես, ըստ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության, դատավորը վթարի ենթարկվելուց հետո պատշաճ վարքագիծ չի դրսևորել իրենց պաշտոնեական լիազորություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ, վիրավորել նրանց՝ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել նրան, ինչի ընթացքում Իսկանդարյանը ոստիկանին անվանել է «ոչխար», ապա պարզաբանել՝ «ոչխար ես, որովհետև ցավեցնում ես»։ Դատավոր Իսկանդարյանն ինքը չի ընդունում, որ ավտովթարի ժամանակ եղել է ոչ սթափ վիճակում, ինչի համար էլ կազմվել է արձանագրություն։
Դատավորը ՍԴ դիմումներ էր ներկայացրել՝ վիճարկելով « ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6, 7 և 8-րդ մասերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ «բոլոր հանգամանքներում» դրույթի և 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի՝ «պայմանավորված կատարման հանգամանքներով և/կամ առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ» դրույթի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Նշենք, որ նույն փաստական հանգամանքների վերաբերյալ Սիմա Իսկանդարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել էր Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, որը կարճվել էր, ինչից հետո վարույթ էր հարուցվել նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից, ինչի հիման վրա դադարեցվել են Իսկանդարյանի լիազորությունները։ Այս առնչությամբ Իսկանդարյանը ՍԴ ներկայացված դիմումով բարձրացրել էր իրավական որոշակիության սկզբունքի խախտման խնդիրը։ Դիմողը գտնում է, որ օրենսդրի կողմից անորոշ իրավական հասկացություններով էական կարգապահական խախտումը սահմանելը լայն գնահատողական ազատություն է շնորհել դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի լինելու պայմանները սահմանելու համար, ինչը հակասում է դատարանների անկախության սկզբունքին:
Ըստ նախկին դատավորի՝ «Պարզ է, որ ցանկացած խախտում կարող է առաջացնել կամ առաջացնում է ինչ-որ հետևանքներ, սակայն, թե որ հետևանքներն են, որ կարող են դիտվել դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի, մնացել են անորոշ մի կողմից այն պատճառով, որ որոշակիացված չեն հենց հետևանքները, մյուս կողմից էլ նույն կետում որոշակիացված չէ, թե որ հետևանքը դատավորի կարգավիճակի որ բաղադրիչի հետ պետք է լինի անհամատեղելի»: ՍԴ-ն, քննելով նշված դիմումի ընդունելիության հարցը, դեռևս հոկտեմբերին որոշել էր մասամբ մերժել այն, իսկ մյուս մասով քննություն է նշանակվել, Ազգային ժողովը ներգրավվել է որպես պատասխանող։ Սիմա Իսկանդարյանն արձանագրել էր, որ հիմքեր են ստեղծվել իր պաշտոնավարմանը միջամտելու և հանրային ծառայությանը մասնակցելու իրավունքից իրեն զրկելու համար: Պատասխանող կողմն՝ ԱԺ-ն, դիրքորոշում ներկայացնելով՝ նշել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների ընտրությունը ոչ թե սուբյեկտիվ կամքի դրսևորում է, այլ օրինական տարբերակներից մեկի իրավաչափ ընտրության հնարավորություն: Անդրադառնալով դիմողի պնդումներին՝ նորմի անորոշության վերաբերյալ, ինչի հետևանքով դրույթները կարող են արժանանալ հայեցողական գնահատականների, Պատասխանողը նշել է, որ տվյալ պնդումն անհիմն է, չի բխում առկա իրավակարգավորումների հիմքում ընկած իրավաչափ նպատակներից:
Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումը, ներկայացված տվյալները, պատասխանողի դիրքորոշումը՝ ՍԴ-ն ընդգծել է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում կիրառվող իրավադրույթներում առկա ընդհանրական ձևակերպումներին հստակություն հաղորդելու և այդպիսով իրավական որոշակիության սահմանադրական հրամայականը կենսագործելու խնդրում հիմնարար դերակատարություն ունի Բարձրագույն դատական խորհուրդը, որն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ի զորու է համապատասխան իրավանորմերի, տվյալ դեպքում՝ դատական մեկնաբանման միջոցով դրանց հաղորդել անհրաժեշտ որոշակիություն։ Այդ առումով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է առաջնորդվի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում միասնական իրավակիրառ պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը։ ՍԴ-ն որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին՝ նշելով, որ դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական ակտի նորմերի սահմանադրականության հարցեր, իրականում առաջ է քաշում Բարձրագույն դատական խորհրդի՝ 2022 թվականի մարտի 14-ին ընդունված թիվ ԲԴԽ-24-Ո-Կ-6 որոշման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ