ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ մի քանի ժամ հերթ կանգնելուց հետո մի քանի խնձոր ու մանդարին ձեռքիդ տուն ես գալիս, երեխաների ուրախությունից տան սառնությունն է՛լ չես զգում․ բազմազավակ մայր․ Արցախի պաշարման 62-րդ օր 02/11/2023 21:54 | ԼՐԱՀՈՍ
Ստեփանակերտի վարձով բնակարանում նորմալ ջերմաստիճան ապահովել Թովմասյանների բազմանդամ ընտանիքն արդեն երկու ամիս է՝ չի կարողանում։ Չկա ոչ գազ, ոչ կանոնավոր լույս, ոչ էլ՝ փայտ։
«Ամեն առավոտ մի քանի րոպեով վառում ենք փայտի վառարանը, որ օդը փոխվի։ Տան բակում մի երկու շյուղ կար, մի քիչ էլ էստեղից-էնտեղից ենք ձեռք բերել։ Անհամբեր սպասում ենք, թե երբ մեր հերթը կհասնի, քաղաքապետարանից փայտ կստանանք։ Փոքր աղջիկս ասում է՝ մամ, ոտքերս մրսում է․․․ Մեծ տուն է, հենց լույսերն անջատում են՝ սառում է, փայտն էլ չկա, որ նորմալ վառենք, տաքանա»- «Փաստինֆո»-ին պատմում է ընտանիքի մայրը՝ Ելենան։
Թովմասյանների անցյալն ու ներկան մնացել են Թաղավարդում։ 2020թ․ հետո կյանքը լրիվությամբ փոխվել է նրանց համար։ Սեփական տունը, այգիները, տասնամյակների ընթացքում ստեղծածը մնացել է թշնամուն։ Այդուհանդերձ, Ելենան շեշտում է՝ Արցախից դուրս չենք գա ոչ մի դեպքում․
«Մի անգամ արդեն տուն ենք կորցրել, էստեղից էլ գնալու տեղ չունենք։ Մեր տեղն այստեղ է՝ Արցախում։ Բա ինչու են զոհվել այնքան տղաները, եթե պիտի թողնենք ու հանգիստ հեռանանք Արցախից։ Նման բան չի կարող լինել, չենք գնա ոչ մի դեպքում։ Ամուսնուս քույրերը Երևանում են ապրում, ու որ ասում են՝ եկեք մեզ մոտ, չենք համաձայնվում։ Ճիշտ է, ապրելը շատ է դժվարացել՝ հատկապես շրջափակման պայմաններում, այդուհանդերձ, ինձ այլ տեղ չեմ պատկերացնում»,-ասում է Ելենան՝ երեք երեխաների մայրն ու Թաղավարդի մշակույթի տան նախկին վարիչը։
Ամեն ինչ կտրոնով ու ժամերով հերթ կանգնելով է ձեռք բերվում արդեն շուրջ մեկ ամիս․ նոր՝ պարտադրված կենսակերպին յոթ անդամ՝ այդ թվում երեք անչափահաս, ունեցող ընտանիքն ըմբռնումով է մոտենում, բայց համակերպվել չի պատրաստվում։ Թովմասյանները չեն կասկածում, որ այսքան զրկանքներից հետո արցախցին իր հողում ազատ կապրի։
«Իմ շրջապատում բոլորն են այդպես մտածում։ Ոչ ոք էլ Արցախից դուրս գալու մտադրություն չունի։ Գիտակցում ենք, որ բարդ ճանապարհ ենք անցնում, բայց կեսն արդեն անցել ենք, լիահույս եմ, որ վերջը լավ կլինի»,-ասում է մեր զրուցակիցն ու ժպիտով հավելում՝ արդեն մի անգամ էլ կտրոնով միրգ ենք գնել։
«Չորս բանան, չորս-հինգ խնձոր, այդքան էլ մանդարին․․․ Երեխաների ուրախության համար, մոր խոսքերով, հաստատ, արժեր մի քանի ժամ հերթ կանգնել․․․
«Երկու անգամ էլ բանջարեղենի համար եմ հերթ կանգնել, բայց չի հասել հերթս, դատարկաձեռն տուն եմ եկել»,-ասում է Ելենան ու ավելացնում՝ ոչինչ, կդիմանանք, կարևորը՝ վերջը լավ լինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ