ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արևմտյան աշխարհի քանի ներկայացուցիչ գա ու գնա և մեր մելեռանդ հավատացյալներին հասկացնի, որ եղբայր, դու՛ք պիտի լինեք ձեր երկրի պաշտպանն ու ձեր անվտանգության երաշխավորը 02/09/2023 17:04 | Վերլուծություններ
Անցյալ ամիս Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի այցը Հայաստան նշանավորվեց նրանով, որ ՀՀ-ի և հայերի հանդեպ բարեկամաբար տրամադրված երկրի բարձրաստիճան պաշտոնյան շատ հստակ ուղերձ հղեց մեր ժողովրդին առ այն, որ հայերը պիտի դադարեն պատրանքներով ապրել, սպասելով և հուսալով, թե՝ ուր որ է՝ Արևմուտքի օգնությունը գալու է։
Այսօր նույնպիսի մի ուղերձ հայությանն ուղղեց Հայաստան ժամանած՝ Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադման։ Ընդ որում, վերջինս անդրադարձավ ԵՄ դիտորդական առաքելության Հայաստան գալուն, դերին և նշանակությանը, բաց տեքստով ասելով՝
«Եվրամիության դիտորդական առաքելությունը չի երաշխավորի որևէ ստատուս-քվո»։ Ավելին, նա շեշտեց, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությամբ»՝ այդպիսով բանակցային դաշտ տեղափոխելով սին հույսեր փայփայող հայկական կողմին, որոնք ԵՄ առաքելության Հայաստան գալը հանց երկնքից թափվող մանանա են դիտարկում։
Բնականաբար, եվրոպական պաշտոնյան պիտի կարևորեր ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը, այն օգտակար համարեր, և այլն, և այլն, բայց դե, արևմտյան աշխարհի քանի ներկայացուցիչ գա ու գնա և մեր մելեռանդ հավատացյալներին հասկացնի, որ եղբայր, դու՛ք պիտի լինեք ձեր սահմանների պաշտպանը, դուք պիտի լինեք լինելու ձեր անվտանգության երաշխավորը։ Այսօրինակ զգուշացումներ ժամանակ առ ժամանակ էլի են եղել արևմտյան պետությունների կողմից։ ԱՄՆ դեսպաններն են ասել, բրիտանացիները դեռ էն գլխից են զգուշացրել․․․
Այսինքն, նախկինում եթե դեռ հավատավոր էր հայ ժողովուրդը, քանզի այն ժամանակ արևմտյան երկրներն էլ այլ էին, հիմա պերմանենտ սեփական մաշկի վրա զգացածի և հիասթափվածի դերը այլևս պրիմիտիվիզմի է հասնում։ Ի վերջո, ընդհանուր շահերով առանձնացող պետություններ են մեզ շրջապատում ու այս բանն էլ պարբերաբար հասկացրել են Հայաստանին։
Եվ հետաքրքիրը, գիտեք, ո՞րն է՝ Խորվաթիայի արտգործնախարարը Հայաստանին հորդորում է ռեալ գնահատել իրավիճակը և նկատի ունենալով ադրբեջանի գործոնը՝ հույս չդնել ԵՄ դիտորդական առաքելության վրա, իսկ սրա ֆոնին ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող փաշինյանական խոսքը ԱԺ-ում որպես աբսուրդի թատրոնի դերասանի տեքստ է ընկալվում։ Ասում է սույնը, թե՝ «ԵՄ դիտորդական առաքելությունը ժամանում է Հայաստան՝ դիտարկելու ռուսական զորքերի հետ ՀՀ-ն պատրաստվու՞մ է Ադրբեջանի դեմ հարձակվել, թե՞՝ ոչ»։ Այսինքն, ազարբայջանի դեսպանը Հայաստանում նորից ու կրկին քայլ առաջ ապահովագրում է իր սիրեցյալ պետությանը։
Խորվաթիայի ԱԳ նախարարի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դնելը հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհելը Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, ապա՝ Հայոց ցեղասպանության թանգարան այցը և թանգարանի հուշամատյանում գրառում անելը որքան էլ պրոցեդուրային լինեն, շատ պարզորոշ հասկացնում են Ցեղասպանության ժխտողականության նոտաներով քաղաքականություն վարող ներկա իշխանություններին, հիշեք, թե՝ ում հետ գործ ունեք։
Այսինքն, հետո չասեք․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ