ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենան դատարկ էր. որ մեքենան է սպասարկում տիկնոջը. «Ժողովուրդ» 02/09/2023 10:45 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն երկու օր է՝ խորհրդարանում ներկայացնում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունները։ Այդ երկու օրերին անհնար էր Աննա Վարդապետյանին գտնել Ազգային ժողովի միջանցքներում. նա կարծես կախարդական փայտիկով հայտնվում է ԱԺ նիստերի դահլիճում եւ նույն կախարդական կերպով դուրս գալիս այնտեղից: Լրագրողներն 2 օր է՝ փորձում էին դատախազին մոտենալ, հարցեր ուղղել, այդ թվում՝ իր կողմից ներկայացված միջնորդագրերի մասին, սակայն Աննա Վարդապետյանը մինչեւ վերջ խուսափեց առերեսվել լրագրողների հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը եւ օպերատորը քննարկման ավարտին եղան ԱԺ բոլոր հնարավոր մուտքերի մոտ՝ ցուրտ եղանակին դրսում հերթափոխով սպասելով Վարդապետյանին: Մեզ հետ
դրսում Վարդապետյանին սպասում էին նաեւ նրա ծառայողական մեքենան եւ ուղեկցող թիկնապահները, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել Աննա Վարդապետյանին։ Նրա ծառայողական մեքենան այդ ընթացքում մի մուտքից մյուս մուտք էր տեղափոխվում, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն էլ վազում էր մեքենաների հետեւից՝ փորձելով գոնե մեքենա նստելիս մեկ-երկու հարց ուղղել դատախազին:
Տիկին դատախազն այդպես էլ դուրս չեկավ շենքից եւ չնստեց իր ծառայողական մեքենան։
Երկու տարբեր մուտքերի մոտեցավ ծառայողական ավտոմեքենան, սպասեց, սակայն դատախազը չիջավ, չնստեց իր մեքենան: Ի վերջո, դատախազի ծառայողական ավտոմեքենան դուրս եկավ ԱԺ դարպասներից առանց Աննա Վարդապետյանի: Դատախազը թերեւս ավելի ուշ օդապարիկով հայտնվեց այլ մեքենայի մեջ եւ հեռացավ Ազգային ժողովի տարածքից: Բանն այն է, որ ավելի ուշ մեզ ծանուցեցին, որ դատախազը խորհրդարանում չէ, արդեն հեռացել է։
Թերեւս հարց տալը լրագրողի իրավունքն է, իսկ պատասխանելը՝ պաշտոնյայի պարտականությունը. այս ընթացքում շատ տարբեր պաշտոնյաներ ենք տեսել, սակայն պատասխանատվությունից խուսափելու համար կոպերֆիլդյան նման հնարքի կիրառումը կամ նման բեմադրություն պատրաստելը բացառիկ էր:
Թափանցիկ կառավարման ու պաշտոնավարման մասին ճամարտակող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ գլխավոր դատախազն իրեն այսպես է պահում, ինչը հարիր չէ ժողովրդական արժեքներ որդեգրած երկրի բարձրաստիճան պաշտոնյային։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 09․02․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ