ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Չարչյանին վերագրվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալը. պաշտպանի դիտարկումները՝ մեղադրանքի վերաբերյալ 02/09/2023 15:38 | Մեկնաբանություն
Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Արմեն Չարչյանը տվյալ իրավիճակում հանդես գալով որպես փորձագետ չի կատարել կամ թերի է կատարել իր վրա ՀՀ քր.դատ. օր-ի 85-րդ եւ 250-րդ հոդվածներով դրված պարտականությունը, ապա իրավաբանորեն փորձագետը չի հարող ենթարկվել քրեական պատասխանատվության լոկ այս կամ այն դատավարական պարտականության չկատարման կամ թերի կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձագետի ՀՀ քր.դատ. օրենսգրքով սահմանված կոնկրետ այս կամ այն դատավարական պարտականության չկատարումը միեւնույն ժամանակ ՀՀ քրեական օրենքի հատուկ մասով նախատեսված է որպես քրեորեն հետապնդելի արարք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«ՀՀ ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:
Արմեն Չարչյանին վերագրվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալը։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԺ-ում ներկայացված միջնորդագրի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքի կողմը, վկայակոչելով նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի եւ նույն օրենքի 250-րդ հոդվածի 4 մասի պահանջները, որոնց համալիր վերլուծությունը վկայում է այն մասին, որ փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե ներկայացված նյութերը բավարար չեն առաջադրված հարցերին պատասխանելու համար եւ արդունքում պետք է կազմի եզրակացություն, որը կբովանդակի բացառապես առաջադրված բոլոր կամ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում, ըստ էության շեշտադրում են արել այն բանի վրա, որ Ա.Ս-ի վերաբերյալ փորձաքննությունն իրականացվել եւ ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, դրանով իսկ անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված 85-րդ եւ 250-րդ հոդվաղների պահանջները։ Այլ կերպ ասած՝ մեղադրանքի կողմը «նյութերի անբավարարությունը» կապում է փորձաքննվողի անձամբ չհետազոտվելու հանգամանքի հետ։
Այսպես. Նախ նշենք, որ փորձաքննությունը իրականացվում է 2 փուլով՝ 1. հիվանդի բժշկական փաստաթղթերի հետազոտումը, 2. հիվանդի առողջական վիճակի կլինիկական հետազոտությունը։
Հարկ է նկատել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի բովանդակությունից ակներեւ է դառնում, որ առկա չէ գեթ մեկ ապացույց, որը կհաստատեր այն հանգամանքը, որ փորձաքննվողի առողջական վիճակի վերաբերյալ առկա եւ նախորդ փորձաքննության ժամանակ որպես ելակետ ընդունված բժշկական փաստաթղթերը որպես այդպիսիք անբավարար են եղել փորձաքննության իրականացման եւ ավարտման համար։ Հակառակը՝ Մեղադրանքի կողմի ներկայացված փաստերն այն մասին են, որ փորձաքննության լիարժեք ավարտման համար, եւ /կամ/ առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ էր փորձաքննվողի կլինիկական հետազոտումը։
Նշվածը բնավ չի նշանակում, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել «նյութերի անբավարարության» իրավիճակ, քանզի օրենսդիրը սահմանելով «նյութ» եզրույթը տվյալ պարագայում նկատի է ունեցել դրա փաստաթղթային նշանակությունը, հետեւաբար հիվանդի առողջական վիճակի կլինիկական հետազոտության բացակայությունը չի կարող նույնանալ «նյութերի անբավարարության» չափանիշի հետ։ Ուստի դատախազության այն պնդումը, որ Արմեն Չարչյանը անտեսել է ՀՀ քր.դատ. օր-ի 85-րդ եւ 250-րդ հոդվածների պահանջները՝ հիմնավոր չեն։
Բացի այդ, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Արմեն Չարչյանը տվյալ իրավիճակում հանդես գալով որպես փորձագետ չի կատարել կամ թերի է կատարել իր վրա ՀՀ քր.դատ. օր-ի 85-րդ եւ 250-րդ հոդվածներով դրված պարտականությունը, ապա իրավաբանորեն փորձագետը չի հարող ենթարկվել քրեական պատասխանատվության լոկ այս կամ այն դատավարական պարտականության չկատարման կամ թերի կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձագետի ՀՀ քր.դատ. օրենսգրքով սահմանված կոնկրետ այս կամ այն դատավարական պարտականության չկատարումը միեւնույն ժամանակ ՀՀ քրեական օրենքի հատուկ մասով նախատեսված է որպես քրեորեն հետապնդելի արարք։ Սույն պարագաում ՀՀ քր.դատ. օր-ի 85 եւ 250 հոդվածներով նախատեսված փորձագետի պարտականությունների չկատարման հանգամանքը քրեական օրենքով հանցատեսակ չէ։ Հետեւաբար մեղադրանքի կողմի այն պնդումը, որ Արմեն Չարչյանի կողմից ենթադրյալ չկատարված դատավարական պարտականությունը (պրոցեսուալ առումով) հանգեցնում է քրեական պատասխանատվության, առնվազն իրավաբանական պնդում չէ։
Նկատի ունենալով, որ ակնհայտ կեղծ եւ անհավաստի եզրակացության իրավատարբերակման վերաբերյալ առկա չէ Բարձր դատական ատյանի իրավական դիրքորոշում, ուստի ստիպված եմ հիշատակել հայ եւ ռուս քրեագետների այն կարծիքը, համաձայն որի այդ հասկացությունների հիմնական տարբերությունը կայանում է հետեւյալում.
Ակնհայտ կեղծ եզրակացությունը տարբերվում է անհավաստի եզրակացությունից նրանով, որ՝
1. Իսկզբանե եզրակացության մեջ գիտակցաբար ներառվել եւ օգտագործվել են կեղծ տվյալներ,
2. Եզրակացությունը տրվել է ոչ իրավասու սուբյեկտի կողմից,
3. Փորձաքննության կատարման ժամանակ թույլ է տրվել ընթացակարգային խախտում, ներառյալ գոյություն չունեցող կամ աղավաղված տվյալների կիրառմամբ:
Եվ ամենակարեորը. քրեագետների գերակշռող մասն այն կարծիքին են, որ փորձագետի կողմից փորձաքննութրան կատարման ժամանակ թերի հետազոտության պատճառով հանգած սխալ հետեւությունը չի կարող պարունակել ակնհայտ կեղծ եզրակացության հատկանիշներ, այլ ընդամենը այն կարող է պարունակել առավելագույնն անհավաստի եզրակացության հատկանիշներ։ Իսկ տվրալ դեպքում մեղադրանքի կողմի այն հիմնական պնդումը, որ փորձաքննությունը Ա.Ս-ի պարագայում ավարտվել է առանց նրա կլինիկական հետազոտության, վկայում է այն մասին, որ դատախազությունը պարզապես շեշտադրում է կատարում ենթադրաբար կատարված թերի հետազոտության վրա, որն ինչպես պարզ դարձավ ինքնաբերաբար չի հանգեցնում եզրակացության հենց ակնհայտ կեղծ լինելուն (ընդամենը կարող է պարունակել անհավաստի եզրակացության հատկանիշներ, սակայն դա էլ է դեռ վիճելի)
Դեռես այսքանը»,- գրել է Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից