ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին. համոզված են, որ իրենց երեխաները կամ կենդանի չեն եղել, կամ առնվազն անգիտակից են եղել. Կիրականացնեն սեփական հետաքննությունը 02/08/2023 14:40 | ԼՐԱՀՈՍ
Այս պահին հայտնի չէ 15 զինվորների մահվան բուն պատճառը։ Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, չեն վստահում պետական իրավասու մարմինների կողմից արտահայտված որոշակի դիրքորոշումներին, ունեն մտահոգություն, որ փորձ է արվելու ծածկադմփոց անել այս գործը: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում տեղակայված վաշտի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Փաստաբանի խոսքերով՝ ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ կամ կենդանի չեն եղել, կամ առնվազն անգիտակից են եղել: Իսկ հրդեհը ինչ-որ հետքեր թաքցնելու կամ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում:
«Ծնողները ճիշտ էլ անում են, որ չեն վստահում պաշտոնական վարկածին, քանի որ դեպքից հետո որոշ շրջանակների դրսեւորած հրապարակային հակասական, ոչ պրոֆեսիոնալ ու հակաօրինական վարքագիծը, դրել են այդ հիմքերը»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ զոհվածների ծնողների հետ պայմանավորվել են, որ իրականացնելու են, պատկերավոր ասած, իրենց սեփական հետաքննությունը։
«Փետրվարի 10-ից սկսվելու է տուժողների հարցաքննությունները: Այսօր կամ վաղը ես գրավոր դիմում եմ ներկայացնելու պաշտպանության նախարարին եւ զինդատախազին՝ պահանջելով հանդիպում տուժողների հետ, որպեսզի ներկայացնեն հաշվետվություններ ու պարզաբանումներ»,-ասել է փաստաբանը:
Նրա փոխանցմամբ՝ դեպքից հետո կառավարության նիստից տպավորություն է ստացել, որ ի դեմս ՀՀ կառավարության գործ ունենք արտակարգ դատարանի հետ, որտեղ տեղի է ունենում դատավարություն, եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս մեղադրողի ու դատավորի դիրքերից, ներկայացնում՝ ովքեր են մեղավոր, ովքեր պետք է պատասխան տան՝ ներկայացնելով ինչ-որ վարկած:
«ՀՀ վարչապետը անկախ անձից, որեւէ իրավասություն չունի որեւէ քրեական վարույթի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնելու, որեւէ տեղեկություն կամ վարկած շրջանառության մեջ դնելու, բացատրություններ ներկայացնելու կամ զեկույցներ ստանալու:
Գլխավոր դատախազի իրավասությունների մեջ չկա որեւէ դրույթ, որ նա պարտավոր է կամ կարող է զեկույցներ ներկայացնել որեւէ քրեական վարույթի վերաբերյալ ՀՀ վարչապետին»,-ասաց Նորիկյանը՝ փաստելով, որ գլխավոր դատախազի, ՔԿ նախագահի կողմից կառավարությանը, վարչապետին որեւէ ձեւով զեկույցներ, հաշվետվություններ ներկայացնելը Սահմանադրության խախտում է:
Նորիկյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ դեռևս հայտնի չէ զինծառայողների մահվան բուն պատճառը, այսինքն՝ դեռեւս չկան երեխաների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները:
«Մենք զոհվածների ծնողների հետ պայմանավորվել ենք, որ իրականացնելու ենք, պատկերավոր ասած, մեր սեփական հետաքննությունը:
Փետրվարի 10-ից սկսվելու է տուժողների հարցաքննությունները: Այսօր կամ վաղը ես գրավոր դիմում եմ ներկայացնելու պաշտպանության նախարարին եւ զինդատախազին՝ պահանջելով հանդիպում տուժողների հետ, որպեսզի ներկայացնեն հաշվետվություններ ու պարզաբանումներ»,-ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ