Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում

Դավիթ Գրիգորյանը և Բորիս Բախշիյանը՝ լիազորությունների դադարման մասին ԲԴԽ որոշումները դեռևս չեն ստացել, ստանալուց հետո կքննարկվեն իրավունքների իրացման գործիքակազմը 02/08/2023   15:15  |  ԼՐԱՀՈՍ

Դատավորներ Դավիթ Գրիգորյանը և Բորիս Բախշիյանը՝ իրենց լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումները դեռևս չեն ստացել, ստանալուց հետո կքննարկեն հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն այսօր հայտարարություն տարածեց, որ դադարեցրել է կասեցված լիազորություններով վեց դատավորի՝ դատավորներ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Բորիս Բախշիյանի, Աղվան Պետրոսյանի, Դավիթ Գրիգորյանի ու Արուսյակ Ալեքսանյան լիազորությունները: Նշված որոշումները դեռևս չեն հրապարակել։ Մամուլի հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ դատավորների լիազորությունները դադարեցնելու նոր հիմք է ստեղծվել։ Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, համաձայն որի՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ։

«Մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր և նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչև անգամ ճգնաժամային իրավիճակների»,- նշել են ԲԴԽ-ից:

Պրակտիկայում, սակայն, հայտնի չէ որևէ դեպք, երբ լիազորությունները կասեցվում են՝ մեկ ամսից քիչ ժամկետով։ Փաստացի իրավապահները կարող են քրեական գործեր հարուցել անցանկալի դատավորների նկատմամբ, ինչի արդյունքում նրանց լիազորությունները կկասեցվեն, իսկ հետագայում՝ գործերով արդարացման դատավճիռներից կամ կարճվել, բայց դատավորի իրավունքները չեն վերականգնվի։ Հատկանշական է, որ ավելի վաղ օրենսդրական փոփոխություններ էր կատարվել, այսպես ասած, ռեզերվային դատավորների մասին, համաձայն որի՝ մինչդատական վարույթի գործերով դատավորները, ինչպես նաև՝ այն դատավորները, որոնց նկատմամբ կայացվել են արդարացման դատական ակտեր, ձեռք են բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ, ինչը ևս խնդրահարույց է։ Նշենք, որ այս պահին առնվազն երկու դատավոր՝ Դավիթ Գրիգորյանը և Բորիս Բախշիյանն ունեն արդարացված դատավորի կարգավիճակ, թեև դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Այդուհանդերձ, ԲԴԽ-ն որոշել է, որ անգամ արդարացվածի կարգավիճակ ունեցող դատավորները պետք է ոչ թե լինեն որպես ռեզերվային դատավոր, այլ՝ դադարեն պաշտոնավարել, ըստ այդմ, օրենսդրական նոր փոփոխություններ են իրականացվել։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ԲԴԽ որոշումը դեռևս չի ստացել, որոշմանը ծանոթանալուց հետո կորոշի, թե ինչ գործիքակազմով կիրացնի իր իրավունքները։ ԲԴԽ որոշումը չի ստացել նաև Բորիս Բախշիյանը, որը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը ստանալուց և ծանոթանալուց հետո կկարողանան պարզաբանել։

Դիտարկմանը, որ ստացվում է՝ կարող են ցանկացած անցանկալի դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցել, լիազորությունները կասեցնել, ապա՝ դադարեցնել և դատավորների իրավունքները որևէ կերպ չեն վերականգնվում, արդյո՞ք սահմանադրականության խնդիր էլ չկա, Բախշիյանն արձագանքեց. «Փաստորեն՝ կարող են՝ ինչպես փորձն է ցույց տալիս։ Սահմանադրականության հետ կապված էլ, գուցե, խնդիրներ կան՝ օրենսդրական փոփոխությունների առումով։ Ժամանակը հարցի պատասխանը կտա, գուցե նաև սահմանադրականության հարց բարձրացվի, փորձենք հարցի լուծումը ստանալ։ Այս պահին դեռևս վաղաժամ է խոսելը։ Որոշումը ստանալուց հետո կհասկանանք, թե կոնկրետ օրենսդրական ինչպիսի նորմերով են ղեկավարվել։ Այս պահին դժվար թե կարողանամ հստակ բան ասել»։

Նշենք, որ մյուս դատավորների վերաբերյալ գործերը դեռևս քննության փուլում են։

Հ.Գ. Հրապարակումն արդեն պատրաստ էր թողարկման, երբ նկատեցինք , որ ԲԴԽ պաշտոնական հաղորդագրությունը խմբագրվել է, համաձայն որի՝ «Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ 6 դատավորների լիազորությունները դադարեցվել են» վերտառությամբ վերնագիրը փոխվել է՝ «Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել» վերնագրով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:12 07/02/2023  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Բորիս Բախշիյանի գործով արդարացման դատավճիռը
12:58 09/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄհեր Արղամանյանն ինքնաբացարկ է հայտնել Բորիս Բախշիյանի գործով
12:53 26/11/2022  |  ՀարցազրույցԴատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ ԲԴԽ-ի միաձայն որոշումից հետո ինձ մոտ անհետացել է հիասթափության զգացողությունը. Դատավոր Արթուր Ստեփանյան
11:11 29/09/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորների միությունը շարունակում է հետևել դատավոր Բախշիյանի գործի ընթացքին
14:17 28/09/2022  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց
12:33 14/06/2022  |  Դատական ռեպորտաժներԲորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Լուսինե Սեփխանյանը
14:49 13/06/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազը հաստատել է Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան
19:16 01/06/2022  |  ՄեկնաբանությունԲորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվում է դատարան. քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժվել է
23:09 30/05/2022  |  Դատական ռեպորտաժներԲորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել
22:19 21/05/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Բորիս Բախշիյանի գործը փլուզվել է. Դատավորին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելուց հետո քննիչը մեղադրանքը փոխել է

Արխիվ

[]