ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավորների համար պետք է կանխատեսելի լիներ, որ նման հանգամանքներում լիազորությունների կասեցումը կարող է տանել լիազորությունների դադարեցման՝ առանց դատական ակտի առկայության. փորձագետ 02/08/2023 18:20 | ԼՐԱՀՈՍ
Խնդիր կա օրենքի հետադարձ կիրառության հարցում, իսկ ավելի լայն՝ իրավական որոշակիության, կանխատեսելիության իրավունքների հարցում։ Եթե այսպիսի օրենք է ընդունվել, ապա այդ օրենքը պետք է կիրառել օրենքի ընդունումից հետո ստեղծված իրավահարաբերությունների նկատմամբ, իսկ օրենքը հետադարձ կիրառելը՝ արդեն ընթացքի մեջ գտնվող գործերի նկատմամբ, դա խնդրահարույց է, նույնիսկ խախտում է մարդու հիմնարար իրավունքներ, որովհետև այդ մարդիկ դատավորներ դառնալու համար պետության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել և այդ պահին նրանց համար պետք է կանխատեսելի լիներ, որ նման հանգամանքներում լուծումը կարող էր լինել՝ ընդհուպ մինչև լիազորությունները դադարեցնելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն այսօր հայտնել էր՝ կասեցված լիազորություններով վեց դատավորի՝ դատավորներ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Բորիս Բախշիյանի, Աղվան Պետրոսյանի, Դավիթ Գրիգորյանի ու Արուսյակ Ալեքսանյան լիազորությունները դադարեցնելու մասին: ԲԴԽ-ն դատավորների լիազորությունների դադարեցման որոշումները դեռևս չի հրապարակել։ Մամուլի հաղորդագրությունից հայտնի է դառնում, օրենսդրական փոփոխություններ են իրականացվել, համաձայն որի՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ։
Փորձագետ Արա Ղազարյանը խնդիր է տեսնում նշված օրենքի՝ հետադարձ կիրառման հետ, նշում է՝ դատավորների համար պետք է կանխատեսելի լիներ, որ նման հանգամանքներում լիազորությունների կասեցումը կարող է տանել լիազորությունների դադարեցման՝ առանց դատական ակտի առկայության կամ իրավական հիմքի։
«Բնականաբար՝ դա կանխատեսելի չէր կարող լինել։ Օրինակ՝ Արա Կուբանյանը նշանակվել է 10 կամ 15 տարի առաջ, այն պահին, երբ նշանակվել է, պետք է հստակ կանխատեսելի լինի, որ ապագայում նման հանգամանքներում լուծումը կարող է լինել ընդհանրապես լիազորությունների դադարեցումը։ Եթե կանխատեսելի չէ, իսկ այդ ժամանակ չկար օրենքը, ապա դա իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի մարդու իրավունքի խախտում է»,- նշեց Ղազարյանը։
Ինչ վերաբերում է սահմանադրականության հարցին, փորձագետը նշեց, որ սահմանադրականության հետ խնդիր ունենում են օրենքները, դատարանների որոշումները կամ պետական մարմինների որոշումները սահմանադրականության հետ խնդիր չունեն՝ բացառությամբ այն դեպքերին, երբ այդ որոշումների արդյունքում իրավական ակտին կամ օրենքի նորմին տրվում է նոր բովանդակություն։
«Այստեղ չկա սահմանադրականության հետ խնդիր, կա խախտում, որի արդյունքում խախտվել է այդ անձանց սահմանադրաիրավական երաշխիքները, որից մեկը՝ ամենակարևորը, որը Սահմանադրութան առանձին հոդվածով սահմանել ենք՝ օրինականության սկզբունքն է, իսկ օրինականության սկզբունքն ունի կարևորագույն բաղադրիչ՝ կանխատեսելիությունը։ Պատկերացրեք, Դուք՝ որպես լրագրող, պայմանագիր եք կնքում Ձեր գործատուի՝ խմբագրի հետ, պայմանագրում նշված է, թե որ դեպքում կարող է դադարեցնել Ձեր պայմանագիրը, հետո պակմանագրից դուրս նոր կետ է ընդունում գործատուն և լիազորությունները դադարեցնում»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ մարդը իր կյանքն է կառուցում, ցանկանում է, որ իր ճակատագիրը կանխատեսելի լինի առնվազն առաջիկա 20 տարին, իսկ երբ նոր օրենք են ընդունում 15 տարի հետո ու հետադարձ կիրառում՝ դա արդեն խզում է առաջացնում, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է։
Կոնկրետ դատավորների նկատմամբ թիրախավորված մոտեցում փորձագետը տեսնում է, հատկապես այն դատավորների նկատմամբ, որոնց ենթարկում են կարգապահական պատասխանատվության կայացված որոշումների համար, այլ ոչ թե՝ վարքագծի։
«Խնդիրն այն է, որ որոշ դատավորների նկատմամբ թիրախավորման նշաններ կան, երկրորդ՝ դատավորներին չի կարելի պատասխանատվության ենթարկել իրենց կայացրած որոշումների համար»,- նշեց Ղազարյանը։
Հ.Գ. Հրապարակումն արդեն պատրաստ էր թողարկման, երբ հայտնի դարձավ, որ ԲԴԽ պաշտոնական հաղորդագրությունը խմբագրվել է, համաձայն որի՝ «Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ 6 դատավորների լիազորությունները դադարեցվել են» վերտառությամբ վերնագիրը փոխվել է՝ «Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ 6 դատավորներ դադարել են պաշտոնավարել» վերնագրով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ