ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսրայելական հեռուստաալիքը քարոզչություն է հեռարձակում ադրբեջանա-իսրայելական ռազմական հարաբերությունների մասին. Սասունյան 02/08/2023 11:26 | Վերլուծություններ
Իսրայելի միջազգային i24NEWS հեռուստաընկերությունը հունվարի 27-ին հեռարձակեց մի հաղորդում, որը գովաբանում էր Ադրբեջան-Իսրայել ռազմական հարաբերությունները և նսեմացնում Հայաստանին ու Իրանին: Անցյալ շաբաթ հրապարակել էինք հաղորդման 1-ին մասը։ Ահա երկրորդ և վերջին մասը։ Իմ մեկնաբանությունները ներկայացված են փակագծերում.
Իսրայելցի լրագրող Հենրիկե Ցիմերմանը հաղորդում է. «Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական հարաբերությունները րոպե առ րոպե սերտանում են։ 2016-2020 թվականներին Բաքվի զենքի, անօդաչու սարքերի և էլեկտրոնային համակարգերի 69 տոկոսը գնվել է Իսրայելից։
Իսրայելական ռազմանյութերի գրեթե մեկ հինգերորդը արտահանվել և ուղարկվել է նախագահ Ալիևի երկիրը։ Ռոման Գուրևիչը Բաքվում ծնված իսրայելցի քաղաքական վերլուծաբան է։ Նա շեշտը դնում է երկու երկրների հարաբերությունների վրա. «Իսրայելում մեր վառելիքի 40 տոկոսը վերցնում ենք Ադրբեջանից։ Ադրբեջանն օգտագործում է մեր տեխնոլոգիան, և մենք ունենք ընդհանուր շատ կարևոր ռազմավարական հարցեր։ 20-րդ դարի սկզբին Բաքուն արդեն նավթի արդյունահանման համաշխարհային մայրաքաղաքն էր։ Մեկ դար առաջ աշխարհում նավթի կեսն արտադրվում էր Ադրբեջանում։ Բացի այդ, 1930-ականների կոմունիստական ժամանակաշրջանում բռնապետ Իոսիֆ Ստալինը որոշեց արտադրությունը հասցնել առավելագույն մակարդակի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հիտլերի ծննդյան տորթը կասկածի տեղիք չէր տալիս [«Կասպից ծով» գրված էր նրա տորթի վրա]։ Նպատակն էր՝ նվաճել Կասպից ծովը և տորթի վրայի բալը` Բաքուն: Նացիստները չհաջողեցին։ Դա ևս նպաստեց դաշնակիցների հաղթանակին, քանի որ պատերազմի ժամանակ Կարմիր բանակի նավթի 75 տոկոսն գալիս էր Ադրբեջանից»։
Իսրայելցի լրագրողը շարունակեց. «Բաքվի կառավարությունը պնդում է, որ Իսրայելի հետ իր դաշինքը ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Բայց Այաթոլլահի վարչակարգի համար շատ դժվար է տեսնել, թե ինչպես է մահմեդական մեծամասնություն ունեցող և ամբողջովին շիա երկիրն այդքան խորը կապեր պահպանում հրեական պետության՝ Իրանի ամենաատելի թշնամու հետ»: Իսրայելի նախկին նախարար Էֆրեյմ Սնեհը հավելեց. «Մենք ուժեղ անկախ, աշխարհիկ Ադրբեջանի կողմնակիցն ենք։ Եվ սա է հիմքը, թե ինչու ենք մենք միասին։ Այդ առումով սա շատ կարևոր է․ նավթը՝ Ադրբեջանից Իսրայել, պաշտպանական սարքերը մեզանից՝ նրանց։ Շատ կարևոր է։ Իսկ մենք ավելի շատ ենք ներգրավված՝ մարդիկ մարդկանց հետ, մշակութային հարաբերությունները։ Բայց հիմքը էներգիան ու պաշտպանությունն է»։
Հաղորդավարն այնուհետև ասաց. «Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևը [Հեյդարը չի եղել առաջին նախագահը], ներկայիս նախագահի հայրը, որոշեց դաշինք կապել Իսրայելի հետ, որը մնում է մինչ օրս, իսկ Թեհրանը մնում է որպես ընդհանուր հակառակորդ: 2016 թվականին իսրայելական զենքի վաճառքը գնահատվել է 2.85 միլիարդ դոլար։ Նախագահ Ալիևը որոշել է, որ նախկին Խորհրդային Հանրապետությունը կդառնա առաջին շիա մահմեդական պետությունը, որը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Իսրայելում։ Վերջին շաբաթների ընթացքում Բաքվի գաղտնի ծառայություններին հաջողվել է քանդել մայրաքաղաքում իրանական լրտեսական ցանցը։ Թեհրանից երեք գործակալ տեղեկություն են ստացել տեղի մի քանի քաղաքացիներից, որոնց հետ հանդիպել են գաղտնի հեռախոսով։ Իրանական կողմը պարբերաբար վճարում էր նրանց ծառայությունների դիմաց։ Ադրբեջանի անվտանգության ծառայությունները պնդում էին, որ այս ցանցի վերջնական նպատակն է արմատականացնել երկիրը և նպաստել Իսլամական պետության ստեղծմանը` հետևելով Այաթոլլահի օրինակին: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ կրոնը նման է սառցալեռան, դրա մեծ մասը թաքնված է ջրի տակ»։ Գուրևիչը հավելեց. «Երկրորդ պատերազմը տեղի ունեցավ երկու տարի առաջ՝ 2020 թվականին, երբ հայ զինվորները սպանեցին ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպաների [11-րդ սուտը]։ Արդյունքն այն է, որ Ադրբեջանը արձագանքեց և ազատագրեց գրեթե բոլոր գրավյալ տարածքները։ Երբ հայերը գրավել էին Ադրբեջանը, իրանցիները Հայաստանին չէին սպառնում։ Հիմա նրանք որոշեցին սպառնալ Ադրբեջանին [12-րդ սուտը]՝ տարածքն ազատագրելուց հետո։ Դա շատ տարօրինակ բան է և շատ տարօրինակ դաշինք... Ադրբեջանն ավելի ուժեղ է այս հաղթանակից հետո՝ շնորհիվ Իսրայելի ու Թուրքիայի մերձեցման։ Իրանցիները ճնշման տակ են։ Հարևանների միջև լավ կապեր հաստատելու փոխարեն Իրանը խնդիրներ է ստեղծում ամբողջ աշխարհի համար»։
Հաղորդավարը շարունակեց. «Ղարաբաղի ավերված շրջաններում Բաքվի կառավարությունը փորձում է վերաբնակեցնել հազարավոր փախստականների։ Այդ իսկ պատճառով նրանք կառուցում են առաջին «խելացի քաղաքները», որոնք դեռևս փորձնական նախագծեր են։ Հայաստանի հետ պատերազմի հետևանքով փախստականները տեղավորվում են ամբողջությամբ ավերված տարածքներում։ Խնդիրներից մեկը սահմանամերձ տարածքների ամբողջությամբ ականապատված լինելն է։ Հատուկ բանակի ստորաբաժանումները և քաղաքացիական ընկերությունները փորձում են հողը մաքրել ական-ծուղակներից, բայց սա անվերջանալի աշխատանք է…»:
Հաղորդավարը եզրակացրեց. «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկու զինված հակամարտությունները գոյություն ունեն փխրուն զինադադարի պայմաններում: Եվ կան մարդիկ, որոնք ասում են՝ երկուսը չեն լինում առանց երրորդի։ Բայց այս լարված իրավիճակը ավելի է բարդանում Իրանի միջուկային մրցավազքով, որն ավելի քան երբևէ մոտ է միջուկային ռումբ ստեղծելու համար բավարար ուրան ունենալուն: Իրանի համար իր սահմանին որպես Ադրբեջանի դաշնակից իսրայելական գործակալներ ունենալը նման է դանակը կոկորդին դնելուն։ Մյուս կողմից, հրեական պետությունն ամեն ինչ կանի, որպեսզի այաթոլլաները չկատարեն իրենց բնաջնջման սպառնալիքները: Դա նման է երեք հոգով բիլիարդ խաղալուն, եթե ոչ ավելին»:
Վավերագրական ֆիլմն այստեղ ավարտվեց։ Այնուհետև, հաղորդավարը՝ իսրայելցի լրագրող Հենրիկե Ցիմերմանը, ուղիղ եթերում հարցազրույց տվեց իսրայելական հեռուստաալիքին: Ցիմերմանն ասաց. «Կարծում եմ, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև այս հզոր դաշինքի պատճառը իսկապես Իրանն է: Սա իրոք կարևոր է։ Սա ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։ Կարծում եմ, որ [Ադրբեջանի] դեսպանատան բացումը [Իսրայելում] շատ երկար գործընթացի արդյունք է։ Սա նաև միջոց է Թեհրանին ասելու՝ «տղե՛րք, մենք նոր դաշնակից ունենք»: Վերջին տարիներին մենք նոր ընկեր ենք ձեռք բերել, բայց ուզում ենք գնալ մինչև վերջ…»: Եվ սա ինչ-որ առումով ուղերձ է իրանցիներին, բայց նաև Իսրայելին ասելու, որ նրանք ավելին են ուզում: Նրանք ցանկանում են ավելի շատ հարաբերություններ: Կարծում եմ՝ նրանք բարելավել են իրենց ռազմավարական դիրքերը աշխարհի իրենց հատվածում, ինչը բավականին խնդրահարույց է։ Ես եղել եմ Ադրբեջանի և Իրանի միջև 700 կիլոմետրանոց սահմանին և շատ բան եմ տեսել իրանական կողմը։ Եղել են վարժություններ և զորավարժություններ, որոնց մասին ես խոսել եմ հաղորդման մեջ, դրանք շատ սպառնալից են Ադրբեջանի համար։ Ուստի նրանք ցանկանում են Իսրայելը որպես բարեկամ։ Եվ դա հենց այն է, ինչ կատարվում է հիմա»:
Հարցին, թե արդյոք Ադրբեջանն մտահոգ է «հզոր թշնամի Իրանի» մասին, Ցիմերմանը պատասխանեց. «Իհարկե։ Նրանք շատ մտահոգված են։ Եվ ես կարծում եմ, որ նաև Հայաստանի դեմ վերջին 30 տարում նրանց ունեցած այս երկու պատերազմները նպաստել են Իսրայելի հետ այս դաշինքին։ Որովհետև 30 տարի առաջ, երբ նրանք պատերազմել են, ռուսները սատարել են հայերին [13-րդ սուտը], և նրանք պարտվել են։ Նրանք կորցրել են իրենց տարածքի 20 տոկոսը [այն շատ ավելի քիչ էր, քան 20 տոկոսը], ինչը անհավատալի է, քանի որ դա նման է Լիբանանի 10 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածքի՝ Իսրայելի կեսին: Նրանք կորցրեցին այն, և ասում են, որ մեկ միլիոն ադրբեջանցի [մեկ միլիոնից շատ քիչ էր] դարձավ փախստական։ Այսպիսով, երկու տարի առաջ, երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, նրանք հաղթեցին իսրայելական տեխնոլոգիայի շնորհիվ։ Կարծում եմ՝ իսրայելական ռազմական սարքն օգնեց նրանց հաղթել իրենց թշնամիներին, տվյալ դեպքում՝ Հայաստանին։ Բայց նրանք ունեն նաև իրանական սպառնալիքը։ Այսպիսով, նրանք պատգամ ուղարկեցին Իրանին՝ ասելով. «Հիմա մենք ունենք նոր տեխնոլոգիա, ունենք Իսրայել»։ Ադրբեջանի նախագահը նույնիսկ իսրայելական անօդաչու թռչող սարքով լուսանկար է տեղադրել։ Ինչ-որ առումով դա հոգեբանական պատերազմ է, որը ցույց է տալիս, որ այս դաշինքն իսկապես խորն է ու կարևոր։ Նրանք վճռական են Իսրայելի հետ իրենց հարաբերություններում»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ