ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բանկերի միությունը հստակ անհամաձայնություն ունի քպականների մշակած նախագծի հետ. Այն էական կազդի ոչ միայն ֆինանսական համակարգի, այլ նաև տնտեսության իրական հատվածի վրա 02/07/2023 20:04 | Հարցազրույց
Առաջարկվող փոփոխությունները կարող են հանգեցնել դրամային վարկավորման տոկոսադրույքների բարձրացմանը, էական ազդեցություն կունենա ոչ միայն ֆինանսական համակարգի, այլ նաև տնտեսության իրական հատվածի վրա Նման տեսակետ է հայտնել բանկերի միության ներկայացուցիչը։ «Փաստինֆո»-ն հարցում էր ուղարկել Հայաստանի բանկերի միությանը՝ արտարժույթով տրամադրվող վարկերի արգելքի նախագծի վերաբերյալ ՀԲՄ դիրքորոշումը պարզելու համար: Մեր հարցերին պատասխանել է ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը:
-Պարոն Սարգսյան, երեկ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը հավանության արժանացրեց Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի ու Նարեկ Գրիգորյանի հեղինակած «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այդ նախագծի վերաբերյալ քննարկում եղե՞լ է Հայաստանի բանկերի միության ղեկավար կազմի հետ, ի՞նչ ձևաչափով:
-Նախագծով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ հարցերը քննարկվել են, և Հայաստանի բանկերի միության դիրքորոշումը ներկայացվել է Կենտրոնական բանկ։
-Ձեր կողմից ի՞նչ փոփոխություններ և առաջարկություններ են ներկայացվել:
-Պետք է նկատել, որ արտարժութային վարկավորման դեպքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ ներդրված են զսպող նորմատիվներ։
Ունենալով հստակ անհամաձայնություն նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ մեր կողմից եղել է առաջարկ, որ եթե այնուամենայնիվ նախագիծն ընդունվի, ապա հաշվի առնվեն ներկայացված նվազագույն ներքոհիշյալ փոփոխությունները․
• Չսահմանափակվի անհատ ձեռնարկատերերի արտարժութային հիփոթեքային վարկավորումը (առաջարկն ընդունվել է)։
• Չարգելվի ոչ ռեզիդենտներին արտարժութային հիփոթեքային կրեդիտի տրամադրումը (առաջարկն ընդունվել է)։
• Հիմնավորված արտարժութային եկամուտ ունեցող ռեզիդենտների համար չարգելվի արտարժութային հիփոթեքային վարկավորումը։
• Նախագծով առաջարկվող կարգավորումներն իրականացնել փուլային եղանակով՝ ըստ որոշակի երկարաժամկետ ժամանակացույցի, սահուն անցում կատարելու նպատակով։
-Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այս փոփոխության վերաբերյալ, ինչպես այն կանդրադառնա ՀՀ քաղաքացիների, տնտեսվարողների և մասնավորապես բանկային համակարգի վրա:
-Նախագծով առաջարկվող փոփոխությունները ֆինանսական կառույցներում հնարավոր է հանգեցնեն ռիսկերի մեծացման՝ պայմանավորված ներգրավված և տրամադրված միջոցների արտարժութային անհամապատասխանությամբ, ինչն իր հերթին կարող է հանգեցնել դրամային վարկավորման տոկոսադրույքների բարձրացմանը և որպես հետևանք հնարավոր է նաև հիպոթեքային վարկավորման հասանելիության նվազում։
Նախագծով կտրուկ ու իմպերատիվ արգելափակումը սահմանափակում է այն ռեզիդենտ քաղաքացիների հիպոթեքային վարկ ստանալու հնարավորությունը, ովքեր իրենց եկամուտը ստանում են արտարժույթով (որի տոկոսադրույքն ավելի ցածր է)։
Դիտարկվող փոփոխությունները կարող են էական ազդեցություն ունենալ ոչ միայն ֆինանսական համակարգի, այլ նաև տնտեսության իրական հատվածի վրա։
Պետք է ընդգծեմ այն փաստը, որ բանկերը մշտապես իրականացնում են իրենց գործունեության ռազմավարական ու մարտավարական պլանավորում, որը հիմնարար կարևորություն ունի բանկային համակարգի կայունության ապահովման համար։ Այս հարցի համատեքստում ակնհայտ է, որ վարկավորում իրականացնելուց առաջ բանկերը վերլուծում են ոչ միայն անձի վարկունակությունը, այլև արտարժութային փոփոխությունների հնարավոր ազդեցությունը հաճախորդի վարկունակության վրա։ Արդյունքում՝ եթե բանկի գնահատմամբ արտարժութային որոշակի փոփոխությունները հետագայում էապես կարող են ազդել հաճախորդի կողմից վարկի հետագա սպասարկման վրա, ապա բանկն ինքը մերժում է վարկավորումը կամ առաջարկում դրամային վարկավորում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից