ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարիներ հետո ինչ-որ դատախազ անարգանքի սյունին կգամի Պապիկյանին ու Փաշինյանին, և կասի՝ ինչո՞ւ է «Ստալիչնի պոլկը» վաճառվել. Մանուկյան 02/07/2023 14:07 | ԼՐԱՀՈՍ
Տարիներ կանցնեն, Աննա Վարդապետյանի փոխարեն, օրինակ, կգա Վիշինսկայա ազգանունով ինչ-որ դատախազ ու Սուրեն Պապիկյանին՝ Նիկոլ Փաշինյանի հետ կգամի անարգանքի սյունին և կասի՝ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ստալիչնի պոլկը» վաճառվել է, որը թեև անարդար է, բայց տեղավորվում է գործող իշխանության տրամաբանության մեջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը վավերացրել է ՊՆ բալանսում գտնվող 71 անուն գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին փոխանցելու, իսկ հետագայում դրանք վաճառելու մասին փաստաթուղթը:
« Հիմնական շեշտը դնում են, թե տեսեք՝ զորամասեր են վաճառվել: ՀՀ դատախազն անկեղծ պատասխանեց, որ դրանք չգործող զորամասեր են եղել: Ես բերել եմ մի փաստաթուղթ, որտեղ 71 զորամասի հասցե է, տարբեր քաղաքների զորամասեր, երևանցիները լավ կհիշեն «Ստալիչնի պոլկն» էլ մեջը: Հիմա ի՞նչ, հայտարարենք՝ զորամասե՞ր են վաճառվում: Ո՛չ, պարզապես այդ զորամասերը չգործող զորամասեր են և նույնիսկ դրանց պահպանությունը ՊՆ համար բեռ է և հանվել է վաճառքի»,- նշեց Մանուկյանը:
Պատգամավորը համոզված է՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը պարզապես շոու է, շոու, որը հրապարակ բերվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հենց հաջորդ օրը, իսկ խորհրդարանն այն քննարկում է այսօր:
«Ինչո՞ւ 2 շաբաթ առաջ եկան. ի՞նչի էին շտապում, բոլորի համար էլ հասկանալի էր՝ հասարակության ուշադրությունը Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունից շեղելու համար: Եվս մեկ դրվագ՝ և՛ Օհանյանին, և՛ Չարչյանին մեղսագրվող արարքների դեպքում կա վաղեմության ժամկետ»,- ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները։
Սեյրան Օհանյանի նկատմամբ ներկայացված 3 միջնորդություններից միայն մեկն է ԱԺ-ն քննարկել բաց ռեժիմով, մյուս երկուսը քննարվում է դռնփակ նիստում:
Առաջին միջնորդությամբ Օհանյանը մեղադրվում է չգործող զորամասի տարածքի ապօրինի օտարման համար, որը ըստ գլխավոր դատախազի, ձեռք է բերել Գրիգորի Խաչատուրովը, սակայն ձեւակերպվել է երրորդ անձի անունով։ Գ. Խաչատուրովն այս պահին գործով անցնում է որպես վկա, սակայն, ինչպես ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազը, նրա մասով դեռ քննություն պետք է իրականացվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից