ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննչական մարմինները ևս պատանդ են Փաշինյանի ձեռքում. Նահապետյան 02/07/2023 21:01 | Քաղաքական
Սեյրան Օհանյանը գործող իշխանության համար ոչ ցանկալի անձ է, քանի որ ռեժիմին առավել սուր և քննադատող ընդդիմադիրներից է և ակնհայտ է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական պատվերի շրջանակում իրականացվող քրեական հետապնդում: Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդություններին:
«Քննչական մարմինները ևս պատանդ են Փաշինյանի ձեռքին, որովհետև նրանք օրենքի խախտումով կեղծում են իրականությունը և թաքցնում են իրական մեղավորներին: Օրվա իշխանությունները ցանկաված գործ դիտարկում են քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից. եթե մարդը խանգարող գործոն է, այս կամ այն չափով վտանգում է իրենց իշխանությանը, փորձում են անհիշելի ժամանակներից խախտումներ բացահայտել և քրեական հետապնդման ենթարկել»,- նշեց նա:
Նահապետյանը իշխանությանը կոչ է անում անաչառություն դրսևորել և նույն սկզբունքայնությամբ քննության առնել բոլոր ժամանակների թալանը՝ 1991 թվականից սկսած, օրինակ, ուսումնասիրեն, թե Խորհրդային միության լավագույն արդյունաբերական համալիրն ունեցող գործարաններն ինչպես սեփականաշնորհվեցին և թալանվեցին՝ քրեական գործերում ներգրավվելով Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա մտերիմ շրջապատին, որի բաղկացուցիչ մասն այսօր, ըստ Նահապետյանի, կարևորագույն պաշտոններ է զբաղեցնում բոլոր ֆինանսական, տնտեսական, օլիգարխիկ, իրավական, օրենսդիր մարմիններում:
«Վրեժխնդրությունը, որը 2008 թվականի հայտնի դեպքերից հետո օրվա իշխանությունները և իրենց հոգևոր հայրերը պահել են իրենց հոգու խորքում հիմա գործնականում կյանքի են կոչում»,- ընդգծեց Նահապետյանը:
Ռազմական փորձագետի կարծիքով՝ այս ամենը տեղի է ունենում արևմտյան տարբեր ուժային կենտրոնների ամենաթողության ու լուռ համաձայնության պայմաններում: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ապօրինություների վրա Արևմուտքը աչք է փակում, որովհետև մեկ անձի միջոցով կարողանում է ամբողջ երկիրը կառավարել: Գործող վարչապետի պաշտոնավարումը ձեռնտու է նաև թշնամական Ադրբեջանի ու Թուրքիայի համար:
«Փաշինյան Նիկոլը «երկնային մանանա» է այդ մարդկանց համար, նվեր է, պարգև է, իր ներկայությամբ Հայաստանը առավելագույն կորուստներ է ունենալու, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են ժամ առաջ օգտվել իրենց համար առավել նպաստավոր իրավիճակից, երբ Հայաստանում կարելի է ասել իրենց շահերը սպասարկող իշխանություններն են և դիմադրության առարկայական որևէ օջախ չկա»,- հավելեց ռազմական փորձագետը:
Փորձագետը չի բացառվում, որ աղմկոտ քրեական գործերը, հրաժարականները բեմականացվում են նաև այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրելու, շրջափակված Արցախից, կամ անվտանգային, սահմանների պաշտպանության հարցերում եղած լրջագույն մարտահրավերներից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները։
Սեյրան Օհանյանի նկատմամբ ներկայացված 3 միջնորդություններից միայն մեկն է ԱԺ-ն քննարկել բաց ռեժիմով: Այդ միջնորդությամբ Օհանյանը մեղադրվում է չգործող զորամասի տարածքի ապօրինի օտարման համար, որը ըստ գլխավոր դատախազի, ձեռք է բերել Գրիգորի Խաչատուրովը, սակայն ձեւակերպվել է երրորդ անձի անունով։ Գ. Խաչատուրովն այս պահին գործով անցնում է որպես վկա, սակայն, ինչպես ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազը, նրա մասով դեռ քննություն պետք է իրականացվի:
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ օրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար: Չարչյանի միջնորդությունը ԱԺ-ն դեռ չի քննարկել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ