Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ինչու՞ գեներալախառը նստած չեն Իշխան Վահանյանի կողքը, այստեղ պետք է տեղ չլիներ, ինչու պետք է Վահանյանը մենակ դատվի. Զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ 02/07/2023   20:35  |  Դատական ռեպորտաժներ

Հրամանատարության կողմից շատ էինք խաբվել, ՄՈԲ-ին լսելով, իրար պահելով հետ ենք իջել Խուռհատ սարից։ Այս մասին մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով նիստի ընթացքում ասաց վկա Մստո Մստոյանը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը։

Վկա Մստոյանը, որը պատերազմի ընթացքում եղել է ժամկետային զինծառայող, ցուցմունքում պատմեց, որ նահանջի հրահանգը եղել է սպաների կողմից, նահանջի ժամանակ եղել է մեկ զոհ, երկու վիրավոր։ Նահանջից հետո տեղակայվել են Հադրութի զորամասի նկուղում, հենց այդ օրը քնել են զորանոցում, հաջորդ օրը՝ կրկին հետ են գնացել՝ մի մասը դեպի Ջաբրայիլ, մյուս մասը՝ դեպի Արա լեռ, ասել են՝ թուրքերը եկել են Արա լեռ ու պետք է թուրքերին հետ շպրտել։ Անձրև էր, բուք, մոտ 1-1.5 ժամ սպասել են, տեսել՝ ոչինչ չկա, հետո խմբով կրկին քայլել են դեպի Հադրութ։ Գումարտակի հրամանատարին փոխարինել է Իշխան Վահանյանը։

Ներկայացնելով Խուռհատ սարում նահանջի հանգամանքները՝ Մստոյանը հայտնեց, որ վաշտում եղել են 115-120 հոգի, Վահանյանի հրամանով՝ վաշտի առաջին, երկրորդ դասակին տեղափոխել են ուրիշ տեղ՝ նշելով, որ ապահով տեղ է. «Սկզբում ասացին, որ ամբողջ վաշտն է այդտեղ տեղափոխվելու։ Գիշերը ժամը 00.00-01-ի կողմերը տարել են առաջին, երկրորդ դասակին, այդտեղ էլ էինք ունեցել վիրավոր, մնացել էինք Հադրութի դպրոցի դահլիճում, հետո, երբ թուրքերի կողմից ԱԹՍ կամ կամիկաձե ընկավ, վիրավորներ ունեցանք, տեղափոխվեցինք հանդերձարան, որտեղ սենյակը փոքր էր, ավելի ապահով էր։ Ժամը 03-04-ի կողմերն արդեն մեզ ասացին, որ պետք է տեղափոխվենք ուրիշ տեղ։Գնացել ենք Հադրութի սարը, ինչպես այնտեղ էին ասում՝ «Վիշկա»։ Խուռհատ սարում իրենց գումարտակը մոտ 200 հոգի կլիներ։ Այդ ժամանակ սպայական կազմը եղել է առաջին, երկրորդ դասակի հետ, սպաներից մեկ վիրավոր էր հոսպիտալում։

«Հիշում եմ, որ մեքենայով արդեն պետք է գնայինք Վիշկա, սերժանտներն էին հեռախոսակապով, ասեցին՝ տղերք, մեզ բերել են այստեղ, ասել՝ ապահով է լինելու, բայց թուրքերը գիշերը մտել են, ունենք զոհեր։ Հետո գնացել ենք Հադրութի սարի վրա բաժանվել ենք մի քանի մասին, որովհետև չկար խրամատ, որ մտնենք խրամատի մեջ, բաց սարի վրա էր, մի կողմը՝ անտառ էր, մի կողմը՝ բաց, 3-4 հոգով տեղավորվել ենք»,- պատմեց Մստոյանը՝ հավելելով, որ ինքը երկու տղաների հետ եղել է բնագծի մեջտեղում, առաջին օրը մտածում էին, որ կլինի հարձակումը, բայց թուրքերը շեղելու համար տանկերով ու կամազներով կանգնել էին դիմացները, որ ձախ կողմից ճեղքեն ու Հադրութը վերցնեն, ինչը նրանց հաջողվեց. «Առաջին օրը գիշերն արդեն բոլորս հավաքվեցինք մի տեղ, որ, եթե պահը ստեղծվի, կարողանանք իրար պաշտպանել, որովհետև մութ տեղում երեք-չորս հոգով իրար չէինք կարող պաշտպանել»։

Սպայական կազմը մոտեցել է միայն երկրորդ օրը, Վահանյանը վկային և ընկերոջը այլ զենքի մոտ էր նստացրել, որովհետև «ԱԿ»-ով չէին կարող, «ՊԿ» էին տվել, որ կարողանան զբաղեցնել։ Մինչ այդ՝ ուղղակի ինքնաձիգով պաշտպանություն էին իրականացնում։

«Հաջորդ օրը՝ ցերեկը, նկատեցինք շարժը։ Մեզ մոտ նոր սպա էին բերել, փոխգնդապետ էր՝ իմ հիշելով։ Հետո, երբ իրեն բերեցին, ինքը գնաց ամենադիմացը, մի քանի րոպեից արդեն սկսվեց կռիվը։ Հարցնում էինք՝ կրակենք իրենց, տեսնում էինք, Վահանյան Իշխանն ասում էր՝ չէ, կապ եմ տվել, ռազվեդկան է։ Ձախ կողմից և թիկունքից գալիս էին, ասում էր՝ մի կրակեք, ռազվեդկան է, մինչև այն պահը, երբ արդեն շատ քիչ էր մնացել, որ հասնեն մեզ, այդ ժամանակ արդեն կրակոցներ է եղել թե մեր կողմից, թե իրենց։ Այդտեղ էլ ենք շատ զոհեր ունեցել։ Այդ ժամանակ Իշխան Վահանյանն ասաց՝ հետ մի գնացեք, լեյտենանտը, որը ՄՈԲ-ից էր, ասաց՝ չէ, դու ասեցիր, որ այստեղ ապահով է լինելու, երեխեքին բերել ենք՝ աղացի բերան, ես քեզ եմ լսել, երեխեքին խաբած եմ դուրս եկել, հիմա քեզ չենք լսի, երեխեքին հետ կտանենք։ Հրամանատարության կողմից շատ էինք խաբվել, ՄՈԲ-ին լսելով, իրար պահելով հետ ենք իջել»,- պատմեց վկան՝ հավելելով, որ այդ ժամանակ տեսել են Բալուջայի ռազվեդկային, ասել են գոնե վիրավորներին իրենց հետ տանել, նրանց հրամանատարությունն ասացին, որ տեղ չկա, բայց դե կարող էին չնստեցնել վիրավորներին, գոնե գետնին դնեին ու իրենց հետ տանեին, այդ ժամանակ, ինքը, թեև չի տեսել, բայց իրեն ասել են, որ Վահանյանը թողել ու հեռացել է։ Վկայի խոսքով՝ այդ ժամանակ հրաձգություն է եղել, ծանր զենք և պայթուցիկ չի եղել, հետևաբար, հնարավոր չէր բեկորային վնասվածք ստանալ։

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը հետաքրքրվեց՝ Վահանյանի փախուստից հետո չորս սպաներից որևէ մեկը փորձե՞ց կանոնակարգել նահանջը կամ այլ դիրք ընդունել՝ պաշտպանություն իրականացնելու կամ զինվորներին հավաքելու համար. «Կարո՞ղ էին իջեցնել զորքին՝ մարտերով, խաբս տալով, 10 հոգու առաջ թողնելով, չորս հոգով մնային կռվեին, ուժեղ սերժանտը, որ մնացել էր, ասեին՝ հետ տար։ Շրջափակումից առաջ, երբ նահանջ էր իրականացվում, սպաները կարո՞ղ էին մնալ՝ պահելու առաջխաղացող թշնամուն՝ հնարավորություն տալով երկու ամսվա ծառայած զինվորներին կանոնավոր նահանջ կազմակերպելու համար»։ Հարցադրմանը պատասխանելով վկան նշեց, որ երկար չէին կարող, եթե «Վիշկայի» մոտ սպաները պահեին՝ զորքն ընդհանրապես չէր կարող դուրս գալ, որովհետև ոչ ոք ճանապարհ չգիտեր։

Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց՝ պատկեր չկա, թե ինչպես ստացվեց, որ չորս սպան գնացին, դավաճանը՝ դավաճանեց գնաց, բա մնացածը։

«Այլ բան է, երբ սպան որոշում է կայացնում մոտենալ այնքան՝ առանց կապ հաստատելու և կրակում են իր վրա, այլ բան է, երբ դու գիտես, որ քո գումարտակը կռիվ է տալիս, թուրքը քեզ չի հետապնդում դեռ, բայց դու սպա ես՝ երդման տակ, գիտես, որ թուրքն այնտեղից կարող է գալ։ Ինչի չեն նստել, մեկ-երկու հոգով փորձեին կապ հաստատել»,- ասաց փաստաբանը, ինչին արձագանքելով դատախազ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ այս դատավարության ընթացքում մյուս սպաների գործողությունների իրավաչափության հարցը չի կարող քննարկվել։ Փաստաբան Գրիգորյանն էլ հակադարձեց՝ պնդելով, որ պատշաճ նախաքննություն չի կատարվել։

«Լավ, Իշխան Վահանյանն ինչ վատություն արեց՝ արեց, գնաց, բա մյուսների գործողությունները՝ ամբողջության մեջ։ Ես դատախազի կամ քննչականի տեղը լինեի, Վահանյանի վրա մեկ հոդված չէր լինի, 2-3 հոդված կլիներ։ Խնդիրն այն է, որ Իշխան Վահանյանի կողքը մյուս չորևս սպաները նստած չեն, գնդապետը նստած չէ։ Ինչու՞ գեներալախառն Իշխան Վահանյանի կողքը նստած չեն, պետք է տեղ չլիներ այստեղ, ինչու պետք է Վահանյանը մենակ դատվի»,-ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Նշենք, որ այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։

Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․ Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:11 07/02/2023  |  Դատական ռեպորտաժներԻմ ձեռքերի մեջ է մահացել, ասեց՝ մրսում եմ, բուշլատով ծածկեցինք, ջուր էր ուզում՝ ջուր չկար, կոմպոտ ենք տվել. Վկան դատարանում պատմեց զինծառայողի մահվան դրվագը
00:34 30/01/2023  |  ԼՐԱՀՈՍՀրազենային վիրավորում է ստացել զորամասի զինծառայողը
20:35 21/01/2023  |  ԼՐԱՀՈՍՏեսանյութում լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների խուճապահար բղավոցները․ 5-րդ ալիք
19:34 21/01/2023  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Պապիկյանը տեսակցել է հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին
17:34 21/01/2023  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը «գլխատում է» երկրորդ բանակային կորպուսը՝ «սալյամիի էֆեկտը». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
16:29 21/01/2023  |  ԼՐԱՀՈՍԹիվ 1 զենքը թուրքի ձեռքը դնում ենք մենք մեր անտարբերությամբ, 15 հոգու կյանք ուղղակի մատաղե՞լ ու սա պետք է մարսվի՞. Եփրեմ Մարգարյան (տեսանյութ)
23:09 20/01/2023  |  ԼՐԱՀՈՍ14 զինծառայողի դին հայտնաբերվել է մահճակալներին անշարժացած, մեկին՝ դռան մուտքի մոտ
21:04 20/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱզատ գյուղի զորամասում 15 ժամկետային զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով հետապնդումների թիրախում դասակի հրամանատարն է. ՔԿ-ից վստահեցնում են՝ դեռևս ձերբակալվածներ չկան
00:34 20/01/2023  |  ԼՐԱՀՈՍԺամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով. ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել
19:40 19/01/2023  |  ԼՐԱՀՈՍԱյրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության. Աչաջուրի վարչական ղեկավար

Արխիվ

[]