ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում 21-րդ դարի ինքնաբավ համայնք է կառուցվում՝ Արարավանը. «ռեԱրմենիա»-ի տնօրենի՝ Արցախ տեղափոխվելու պատճառներից մեկն այդ մոդելին աջակցելն է 02/07/2023 20:24 | ԼՐԱՀՈՍ
«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը, ով Արցախ էր տեղափոխվել 2022թ. ամռանը, մեկն է այն հազարավոր մարդկանցից, որ արդեն 58 օր է՝ Արցախ վերադառնալ չի կարողանում։
«Շրջափակումից մեկ օր առաջ եմ եկելԵրևան՝ այն մտադրությամբ, որ երեք օրից ընտանիքիս հետ պետք է վերադառնամ Արցախ՝ Նոր տարին այնտեղ նշելու։ Բայց եկա ու, փաստորեն, այստեղ մնացի շրջափակման մեջ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Գևորգը։
Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում Գևորգի վերադարձին անհամբերությամբ են սպասում։ Ավելի քան կես տարի ապրելով արցախյան այս փոքրիկ գյուղում՝ «ռեԱրմենիա»-ի տնօրենը ոչ միայն մտերմացել, այլև սեփական փորձով ու կապերով նպաստել է, որ բազմաթիվ խոստումնալից ծրագրեր կյանքի կոչվեն։
««ռեԱրմենիա»-ում ներկայացված պրոյեկտների մի զգալի մասն Արցախում են իրականացվում։ Պատերազմից հետո բավականին հաճախակի էի Արցախ գնում-գալիս, որպեսզի հետևեմ ծրագրերի ընթացքին, իմ գիտելիքով ու փորձով օգտակար լինեմ դրանց իրագործմանը։ Զուգահեռ էլ անընդհատ ասում էի, որ Արցախը պահելու համար այնտեղ ապրել է պետք։ Թերևս, այդ երկու հանգամանքով է պայմանավորված, որ որոշել եմ Արցախ տեղափոխվել։ Մտադիր եմ նաև ընտանիքս այնտեղ տեղափոխել։ Մի քանի ընկերներով արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատում ենք. Ծաղկաշատ գյուղում, որտեղ Նիկոլ Դումանն է ապրել, տներ ենք ուզում կառուցել և հաստատվել այնտեղ»,-պատմում է Գևորգը։
Մինչ Ծաղկաշատում սեփական տունն ունենալը, Գևորգը Հաղորտիում է ապրում։ Հաղորտիի ընտրությունը ևս պատահական չի եղել. այնտեղ գործող «Մունք» տեխնոդպրոցի կյանքի կոչմանը մեծապես նպաստել է «ռեԱրմենիա»-ն. Հարթակում մեկնարկած դրավահավաքի արդյունքում մոտ երկու ամսում շուրջ 70 մլն դրամ է հանգանակվել, որն էլ ուղղվել է տեխնոդպրոցի կայացմանը։
«Որոշեցի Հաղորտի գնամ, որ տեսնեմ՝ ինչով կարող եմ սատար կանգնել տեխնոդպրոցի երեխեքին։ «Մունք»-ի փորձառությունը հիմք է հանդիսացել, որ մարդիկ այստեղ սկսեն աշխատել ինքնաբավ համայնք ձևավորելու ուղղությամբ։ Ու հիմա ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Ճիշտ է, շրջափակումը բավականին դանդաղեցրել է ծրագրերի ընթացքը, բայց արդեն 30 ծրագիր են մշակել, որոնք ծառայելու են գյուղի ինքնաբավության հասնելուն։ Ավելի պարզ եթե ասեմ, ապա հիմա մի խումբ մարդիկ մշակել են 21-րդ դարի հայկական ինքնաբավ համայնքի մոդել՝ Արարավանը, որը ներառում է թե՛ կրթական, թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական ու թե մյուս ոլորտները։ Ծրագրերից մեկով, օրինակ, նախատեսվում է տների վրա արևային ջրատաքացուցիչներ տեղադրել, մեկ այլ ծրագրով, որն ինքնաբավ գյուղատնտեսության ծրագրի մաս է կազմում, ջերմոցներ պետք է կառուցվեն և այդպես շարունակ»,-ասում է Գևորգն ու վստահեցնում, որ այդ մոդելը պետք է որ կյանքի կոչվի Արցախի մյուս գյուղական համայնքներում ևս ու հետզհետե ընդգրկի ՀՀ ամբողջ տարածքը։
Գևորգը համոզված է՝ Արարավանի մոդելով ամբողջ Հայաստան-Արցախն ինքնաբավ կարող է դառնալ, այսինքն՝ ավելի շատ արժեք ստեղծվի, քան՝ սպառվի։
«30 ծրագրերից 5-ը գրեթե պատրաստ են, վերջնական տեսքի են բերվել, 1-ի իրականացման համար անհրաժեշտ գումարի մեծ մասն էլ՝ 10 մլն-ից 8.8 մլն-ը, արդեն «ռեԱրմենիա»-ով հավաքվել է, բայց ծրագրեր կան, որ շրջափակման պատճառով զգալի դանդաղել են։ Լուրջ լոգիստիկ խնդիրներ են առաջացել, օրինակ, արևային պանելները չենք կարողանում տեղափոխել, որ տեղում հավաքվեն ու նման բազմաթիվ խնդիրներ»,-նշում է Գևորգն ու ևս մեկ անգամ շեշտում՝ ինքնաբավ երկիր դառնալու համար Հայաստանը` ներառյալ Արցախը, բավարար ներուժ ունի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ