ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
81 դրվագ համակարգչային հափշտակության դեպքերով նախաքննությունն ավարտվել է․ գործն ուղարկվել է դատարան 02/06/2023 18:24 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների բազմաթիվ դեպքերի էական հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժած անձանց շրջանակը, որոնց թիվը, քննության տվյալներով, հասնում է շուրջ ութ տասնյակի, ինչպես նաև՝ վերջիններիս պատճառված վնասի չափը: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մասնավորապես, 2021թ․ ապրիլի 1-ին քաղաքացուց ստացվել է հաղորդում այն մասին, որ անհայտ անձն ապօրինի հասանելիություն է ստացել իրեն պատկանող «adjarabet.am» բուքմեյքերական ընկերությունում գրանցված խաղային հաշվին և դրան կցված՝ իր անվամբ թողարկված բանկային քարտից դրամական փոխանցումներ է կատարել խաղային հաշվին։ Այնուհետև՝ խաղարկելով և պարտություններ կրելու եղանակով նա գումարը փոխանցել է նույն կայքում գրանցված այլ խաղային հաշվի:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նույն եղանակով և մեխանիզմով կատարված հափշտակությունների դեպքերի առթիվ մի քանի տասնյակի հասնող քրեական վարույթներ են քննվում նաև ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում: Քրեական վարույթներով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նշված բոլոր քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի՝ 20–ամյա բնակիչը, 2021 թվականի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, շարունակաբար, նույնական արարքներով, առանց թույլտվության, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, մուտք է գործել հանրապետության տարբեր մարզերում բնակվող մի շարք անձանց «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվներ և դրանցից, ինչպես նաև դրանց կցված քարտային հաշիվներից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կատարել առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն։
Մասնավորապես՝ երիտասարդը համացանցում ստեղծել է «ծուղակային» էջ, որը արտաքինից ձևավորել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի տեսքով և այն որպես գովազդ տեղադրել է «lnstagram.com» սոցիալական կայքում, որը գովազդել է «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի կեղծ ակցիաներ՝ «Միացիր Աջարաբեթի նոր ակցիային, ստացիր՝ 2500-ից 25000 դրամ քեշ. 60-180 անվճար սփիններ, 40-80 անվճար ավիաբեթ ամեն օր, 7 օր շարունակ «ստանալ նվերը»» բովանդակությամբ։
Գովազդվող ակցիաներից օգտվելու նպատակով «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվների օգտատերերը մուտք են գործել «lnstagram.com» սոցիալական կայքի «ADJ-PROMO» կամ «ajajajjaj15» նույնականացման տվյալի անհատական էջեր, այնուհետև՝ այդ էջում առկա հղմամբ հասանելիություն ստացել ծուղակային՝ «ADJ-PROMO» կայքին, որտեղ մուտքագրել են իրենց անվամբ գրանցված կամ իրենց կողմից օգտագործվող «adjarabet.am» կայքի օգտահաշիվների մուտքանունն և գաղտնաբառը, սակայն գովազդվող ակցիաները չեն տրամադրվել նրանց:
Արդյունքում՝ երիտասարդը, «Adjarabet.am» բուքմեյքերական կայքի օգտատերերի տվյալները ստանալով, խաղային օգտահաշիվների մուտքանունների, գաղտնաբառերի և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության, ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» կայքի 58 օգտատերերի խաղային հաշիվներին և դրանցում առկա, ինչպես նաև խաղային հաշիվներին կցված քարտային հաշիվներից կատարել է առանձնապես խոշոր չափերի՝ 12․375․400 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն:
Հանցավոր գործունեության մեխանիզմն ի կատար ածելու նպատակով նա խաղային հաշիվներին փոխանցված կամ դրանցում առկա գումարները խաղարկելու և պարտություններ կրելու եղանակով փոխանցել է իր կողմից համացանցում ստեղծված ծուղակային էջի միջոցով պարզած 23 անձանց՝ «adjarabet.am» կայքի օգտատերերի խաղային հաշիվներին, այնուհետև դրանցից հափշտակված գումարները փոխանցել է իր կողմից տնօրինվող և կառավարվող բանկային քարտերին, էլեկտրոնային դրամապանակներին, այդ թվում՝ իր և այլ անձանց անվամբ թողարկված բանկային քարտերին։ Այդ այդ կերպ նա ստացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի նշված գումարը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու հնարավորություն:
Նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բանկային և քարտային հաշիվների վրա արգելանք է դրվել, նրա կողմից կատարվել է 8.150.000 դրամի չափով փոխանցում ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ( 58 դրվագ) և 362-րդ հոդվածի 1-ին մասով (23 դրվագ)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, այնուհետև այն փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել