ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տպավորություն է, որ Եղիշե Հակոբյանը բոցերի մեջ է գցել տունը, որտեղ զինծառայողները քնած են եղել, ցանկացած բաց կրակ տարածվելու համար, ժամանակ է պահանջում. Փաստաբանը պնդում է՝ Հակոբյանը ցուցմունք կտա 02/06/2023 17:07 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղակայված ինժեներասակրավորական վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան ելքով հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք չի տվել՝ առողջական վիճակով պայմանավորված։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը` նշելով, որ նա դեռևս ի վիճակի չէ ցուցմունք տալ։
Սարգսյանի գնահատմամբ՝ Հակոբյանին առաջադրված մեղադրանքը խիստ նախնական է, չի կարող փաստարկված լինել, քանի որ գործի քննությունն ամբողջական չէ, դեպքի հանգամանքներն ամբողջական բացահայտված չեն, ինչի վառ ապացույցն է երեկ Հանրային ՀԸ-ում դատախազ Արշակ Մարտիրոսյանի ելույթը, որն, ըստ էության, նշում էր, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ դեռևս քննություն է կատարվում, այսինքն, ցանկացած դետալ կարևոր նշանակություն ունի մեղադրանքի կողմի համար։
«Մոտ 20 օր է անցել, այդ օրերի ընթացքում փաստորեն քննություն իրականացնող քննիչները բամբասանքի մակարդակի լուրերի կապակցությամբ են սկսել քննություն կատարել, որ դեպքի հանգամանքները հստակեցնեն։ Ի սկզբանե ասել եմ՝ պետք չէ խանգարել քննությանը, ցանկացած անզգույշ խոսք կարող է վնասել գործի քննությանը։ Ինչևէ, ԱԻ պաշտոնատար անձի կողմից արված հայտարարությանը, թե զինծառայողների դիակները հայտնաբերվել են մահճակալների վրա՝ պառկած վիճակում, մեծ աժիոտաժ առաջացրեց։ Դեռևս գործի փաստական հանգամանքները պետք է վերհանվեն, որից հետո այդ մեղադրանքները կամ կվերհաստատվեն, կամ կհերքվեն»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ Եղիշե Հակոբյանը դիրքորոշում չի հայտնել և շահագրգիռ է, որ դեպքի բոլոր հանգամանքները վեր հանվեն, քննության առարկա դառնան։ Նա պատրաստակամ է ցուցմունք տալ, բայց այս պահին դեռևս առողջական վիճակը թույլ չի տալիս։ Սարգսյանի խոսքով՝ միայն Եղիշե Հակոբյանի ցուցմունքը չէ, որ էական նշանակություն ունի, բազմաթիվ գործողություններ կան իրականացվելու, բազմաթիվ ականատեսներ կան, գործընթացներ են նախորդել, վարույթն իրականացնող մարմինը շատ անելիք ունի։ Ինչ վերաբերում է զինծառայողների հետ փոխհարաբերություններին, պաշտպանը վստահեցրեց, որ Եղիշե Հակոբյանը որևէ զինծառայողի հետ որևէ խնդիր չի ունեցել, առավել ևս, որ ծառայության բերումով Հակոբյանն առնչություն չի ունեցել զինծառայողների հետ. «Զինվորներն ունեցել են իրենց դասակի հրամանատարը, վաշտի հրամանատարը, միայն ինքը չէ կապիտան։ Կապիտան էր նաև վաշտի հրամանատարը, որը եղել է զինվորների անմիջական հրամանատարը և առավոտից երեկո եղել է այնտեղ»։ Որքանով հայտնի է փաստաբանին՝ վաշտի հրամանատարը մեղադրյալի կարգավիճակ չունի։
Եղիշե Հակոբյանը, փաստաբանի փոխանցմամբ, 44-օրյա պատերազմի ընթացքում ծառայել է Ջաբրայիլում՝ որպես վաշտի հրամանատար, որն իր տրամադրության տակ ունեցել է զինվորական տեխնիկա, մեքենաներ, որոնցով նաև մասնակցել է պատերազմին, երբևէ զոհեր չի ունեցել ունեցել է վիրավորներ, պատերազմից հետո հաստիքը կրճատվել է, նրան տեղափոխել են գումարտակի շտաբի պետի տեղակալ, սակայն այդ հաստիքը նույնպես կրճատվել է, ապա տեղափոխել են ոչ իր մասնագիտացմամբ՝ ինժեներական ծառայության սպա, որտեղ կոնկրետ աշխատանք չի ունեցել, կատարել է պետի հանձնարարականները։
«Հետևաբար, նա չէր կարող զինծառայողների հետ անմիջական կապ ունենալ։ Բացի այդ, դեպքից երեք շաբաթ առաջ զորացրվելու դիմում է գրել, քանի որ հաստիքներն արդեն կրճատվում էին, ինքը՝ չէր հասկանում ինչ է կատարվում։ Ըստ էության, ինքը կադրային սպա է եղել, բայց իր աշխատանքով չի զբաղվել։ Զորացրման դիմում է գրել, բայց քանի որ դեռևս ութ տարի կար, որ իր ծառայության ժամկետն ավարտվի, ակադեմայի շրջանավարտ է, ուրեմն պետք է գումար վճարի՝ յուրաքանչյուր տարվա համար 1 մլն դրամի չափով, բայց ինքը չուներ այդ գումարը, զեկուցագիրը փոխել է և ներկայացրել տեղափոխման զեկուցագիր, որի մասին տվյալներ չունի»,- պատմեց փաստաբանը։
Իսկ թե արդյո՞ք Եղիշե Հակոբյանն ընդունում է, որ ավտոբենզինով փորձել է միացնել վառարանը, չէ՛ր գիտակցում դրա հնարավոր հետևանքները՝ փաստաբանը զերծ մնաց մանրամասնելուց, նշեց՝ խնդիրները տարբեր են, իր պաշտպանյալը դեռևս ցուցմունք չի տվել և փաստաբանական էթիկայից ելնելով՝ չի կարող ասել։
«Համենայն դեպս, իմ պատկերացմամբ, Եղիշե Հակոբյանը չէ այս դժբախտության պատճառը։ Ավելի հստակ պատասխանելու համար ձեռքիս տակ պետք է լինեն գործի քննության տվյալներ, մասնավորապես, բազմաթիվ փորձաքննությունների եզրակացությունները, առաջնային գոնե մահվան պատճառների վերաբերյալ, թմրաբանական, արյան, հիստոլոգիական փորձաքննությունների, հրդեհատեխնիկական, նյութագիտիական համալիր փորձաքննությունների եզրակացություններ, ցուցմունքներ։ Բացի այդ, տվյալ իրադրության մեջ՝ մինչև դեպքը եղած իրավիճակը և տվյալ իրադրության մեջ զինծառայողների փոխհարաբերությունները, ինչպես նաև՝ կապված մնացած բոլոր իրավահարաբերությունները, որոնք կարգավորվում են թե՛ հրամաններով, թե՛ օրենքներով։ Միայն այս բոլոր հանգամանքների առկայության պայմաններում հնարավոր կլինի ասել՝ ով է մեղավոր, ով մեղավոր չէ, ում մեղքի բաժինն ինչքան էր, ով է նպաստել և ինչ պատճառահետևանքային կապ ունի ենթադրյալ անձանց գործողության կամ անգործության միջև»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ կապիտանի արյան մեջ թմրանյութ էր հայտնաբերվել, ինչպես նաև՝ նշանակված փորձաքննությանը, փաստաբանը նշեց, որ առաջին անգամ է նման բան լսում, բամբասանքներ չի ցանկանում մեկնաբանել, դրանք բոլորը սիրողականից ցածր մակարդակի մեկնաբանություններ են. «Այդպես չի կարելի։ Այս դեպքը ալեկոծել է ամբողջ հանրությանը, յուրաքանչյուր անզգույշ խոսք տուժողների ցավին լրացուցիչ ցավ է պատճառում, չի կարելի սիրողական մակարդակով ինչ-որ բաներ անել և փորձել երևալ ավելի կաթոլիկ, քան՝ Հռոմի Պապն է»։
Անդրադառնալով զինծառայողների միջանձնային փոխհարաբերություններին, ինչ-որ իրադարձություններ եղել են արդյոք, թե ոչ՝ փաստաբանը զերծ մնաց մանրամասնելուց՝ նշելով, որ տեղեկություններ կան, որ ինչ-որ բաներ եղել են, որոնց վերաբերյալ տեղեկությունների տիրապետում է թե՛ Ռազմական ոստիկանությունը, թե՛ Քննչական մարմինը։
Դիտարկմանը, որ ի սկզբանե բարձրաձայնվել էր, որ կապիտանն է ավտոբենզինով փորձել միացնել վառարանը, արդյո՞ք դրանով ի սկզբանե չի խախտվել անմեղության կանխավարկածը, փաստաբանը նշեց, որ անմեղության կանխավարկածը խախտվել է նաև մեղադրանքի որոշմամբ, սակայն, հաշվի առնելով գործի հնչեղությունը, հանգամանքները, այն, որ մահացել են 15 զինծառայող, պաշտպանության կողմը և Եղիշե Հակոբյանը ձեռնպահ են մնում այդ տեսակի իրավունքների խախտումների մասին շահարկումից կամ բարձրաձայնումից։
«Գիտակցաբար լռում ենք, որ չխանգարենք։ Մենք սրանով նաև, ինչ-որ տեղ, թե՛ հասարակությանը, թե՛ քննությանը հնարավորություն ենք տալիս, որ անկաշկանդ՝ առանց որևէ այլևայլության, դետալային քննություն կատարվի, թեկուզ՝ եթե այդ քննությունը լինի Եղիշե Հակոբյանի խիստ նախնական մեղադրանք ներկայացնելու ճանապարհով։ Բոլորս էլ հասկանում ենք, որ դա արվել է նրա համար, որ ժամանակավորապես հագուրդ տրվի այն բամբասանքներին, որ Եղիշե Հակոբյանը վառարան է վառել և այլն։ Խիստ նախնական տեղեկություններ են։ Տպավորություն է, որ Եղիշե Հակոբյանը բոցերի մեջ է գցել տունը, որտեղ զինծառայողները քնած են եղել։
Ցանկացած բաց կրակ, որը կարող է տարածվել, ժամանակ է պահանջում։ Պետք է քննությանը հնարավորություն տալ՝ աշխատելու և բացահայտելու դեպքի հանգամանքները։ Եղիշե Հակոբյանը շահագրգիռ է, որ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն, անկախ նրանից՝ ինքը դրա արդյունքում կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում, կփոխվի մեղադրանքը, թե կմնա նույնը, էական չէ, որովհետև այստեղ խոսք է գնում 15 զինծառայողի մահվան մասին »,- եզրափակեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը, որը մեղադրվում է զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Նույն մեղադրանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն։ Վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև այրվածքներով հոսպիտալացված կապիտանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից