Թեմաներ
Շաբաթ 11 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/16/2024   10:49 Անպարտելի Մայք Թայսոնը պարտվել է Ջեյք Փոլին 11/16/2024   10:28 Ձորագյուղ անասնագոմ է այրվել 11/16/2024   10:24 Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որ որևէ ձևաչափով երբեք չի եղել Սպիտակ տանը. Սուրեն Սարգսյան 11/16/2024   10:13 Պատահար Չկալովկա գյուղի մոտ. կա տուժած 11/16/2024   10:11 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/16/2024   08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ» 11/16/2024   08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ» 11/16/2024   08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ» 11/16/2024   08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ» 11/16/2024   08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ» 11/16/2024   08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ» 11/16/2024   08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ» 11/16/2024   07:58 Ադրբեջանցիները Ռուսաստանում իսկական գլխացավանք են դարձել. «Փաստ» 11/16/2024   07:55 Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» 11/16/2024   07:51 Իսկ Հայաստանում դա հնարավոր է.... «Փաստ» 11/15/2024   23:44 Ավտովթար՝ Երևանում. Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա վիրավոր 11/15/2024   23:27 Հրդեհ ՝ Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում 11/15/2024   23:11 Մեծ Բրիտանիան կործանիչներ է օդ բարձրացրել ռուսական Տու-142-ի պատճառով 11/15/2024   22:57 Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու էդուարդ Իսաբեկյան փողոցը 11/15/2024   22:42 ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ․ ԶԼՄ-ներ 11/15/2024   22:25 Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Չկալովկայում բախվել են «Samand»-ը, «Вольга»-ն ու «Hino»-ն․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա 11/15/2024   22:11 Վահագն Վերմիշյանը արդարացվել է 2 դրվագով. Ալեքսանդր Կոչուբաև 11/15/2024   22:01 Ընդդիմադիր դաշտի լրագրողները մեծ բարդություններ են ունենում իշխանությունների ու պետական մարմինների գործունեությունը լուսաբանելիս. Մելիքյան 11/15/2024   21:49 ԱԳ փոխնախարարը գործուղվում է Ֆրանսիա 11/15/2024   21:44 Այրվել է ավտոմեքենա 11/15/2024   21:28 Բաքուն և Երևանը ձգձգում են պայմանագրի ստորագրումը․ մեկը՝ նոր զիջումների, մյուսը՝ պաշտոնավարման համար․ Մետաքսե Հակոբյան (Տեսանյութ) 11/15/2024   21:23 Հայտնի է դարձել Աբխազիայի նախագահի՝ հրաժարական տալու համաձայնության մասին 11/15/2024   21:19 Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին 11/15/2024   21:15 Հաղթանակի խորհրդանիշ է՝ ըստ Հայկի առասպելի. Սիրուշոն կադրեր է հրապարակել 11/15/2024   21:08 Նոր Զելանդիայի խորհրդարանում Հակայով խափանել են աշխատանքները 11/15/2024   20:55 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/15/2024   20:31 Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Մաշտոցի պողոտայում երթեւեկությունը կդադարեցվի 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/15/2024   20:02 Քանյե Ուեսթին դատի են տվել հանդիպման ժամանակ սեքսի համար 11/15/2024   19:50 Միջադեպ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն է 11/15/2024   19:37 Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/15/2024   19:14 ՀԾԿՀ-ն ղեկավարելու է մի մարդ, որը ՀՀ-ն համարում է ՌԴ գաղութ, սա անհանգստացնող է. Աննա Գրիգորյան (տեսանյութ) 11/15/2024   19:03 Կրեմլում հաստատել են Շոլցի հետ Պուտինի զրույցը 11/15/2024   18:50 Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը 11/15/2024   18:44 ԱՄՆ-ն հայտնել է, որ Իսրայելի ավիահարվածներից Իրանում հույժ գաղտնի միջուկային կենտրոն է ոչնչացվել 11/15/2024   18:38 Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/15/2024   18:22 Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործը դատարանում ձգձգվում է, իսկ նախաքննական մարմինը որոշել է հետապնդումներ չհարուցել ավտոշարասյան ղեկավարի և նրա տեղակալի նկատմամբ 11/15/2024   18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը 11/15/2024   18:08 Քաղաքապետարանը ներկայացրել է հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 11/15/2024   18:02 ԱԺ-ում ԲԴԽ անդամի ընտրությունից առաջ ՔՊ-ի կողմից առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը, սոցիալական ցանցերում որպես ետնանկար հրապարակել է Փաշինյանի նկարը 11/15/2024   17:50 Հոկտեմբերի 27-ին մի խումբ մարդիկ երկրի ղեկավարին ցուցակ են ներկայացրել պաշտոնների նշանակելու, որոնցից 5-ին դուք եք պաշտոն տվել, այդ թվում Անդրանիկ Քոչարյանին. Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 11/15/2024   17:47 Ո՞վ է ձեզ ուզեցել սպանել, ինչի եք փորձում վախ սերմանելով ժողովրդի մեջ՝ հանրային միջոցները ձեզ ծառայեցնել. Մինասյան 11/15/2024   17:45 Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ
11/14/2024   11:20 Զինծառայող Նարեկ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում․ ՔԿ-ն՝ դեպքի մասին 11/14/2024   18:26 Անսպասելի անակնկալ Փաշինյանի կողմից. 6 տարի անց առաջին անգամ սափրվել է (տեսանյութ) 11/14/2024   16:20 Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը. MediaHub 11/15/2024   16:02 Մետրոյում տղամարդը ոտքով հարվածել է դեռահասի դեմքին, քանի որ վերջինս ծիծաղել է (տեսանյութը 18+) 11/14/2024   20:43 Թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 11/14/2024   18:40 Շուտով ադրբեջանցիները կակտիվանան Նախիջևանի ուղղությամբ, փորձեր կարվեն նոր բարձրունքներ վերցնել, որպեսզի հարմար առիթով ճեղքում ապահովեն. Հայկ Նահապետյան 11/15/2024   11:46 Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. սրա վերջը եկելա. Փաշինյանը խիստ զայրացած դիմեց դատաիրավական, ուժային համակարգերին 11/15/2024   19:19 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր․ ժամանել են ոստիկանների և պարեկների մեծ թվով ծառայողներ 11/14/2024   13:32 Արցախցուն ստիպել են, որ փորի գերեզմանը, որտեղ պետք է ողջ-ողջ թաղվեր․ Սահակյան 11/14/2024   21:44 Լարված իրավիճակ՝Հանրապետական մարզադաշտում 11/14/2024   18:04 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից նրան հարվածելու դեպքով 11/14/2024   12:11 Առնվազն յոթ հայ կին խոշտանգվել են ադրբեջանցիների կողմից, անգամ՝ գլխատվել․ իրավապաշտպան 11/15/2024   18:34 Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի ձայնով ինչ-որ ձայնագրություն հրապարակեց՝ իբրև ուղղված Պուտինին 11/16/2024   07:55 Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ» 11/14/2024   16:08 Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում արտակարգ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին. Հիվանդը հարազատի ներկայությամբ է խմել վարակազերծիչ նյութը՝ ջրի փոխարեն 11/14/2024   18:10 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանին 11/15/2024   20:14 Դատախազությունը լուրջ չի վերաբերվել Փաշինյանի հայտարարությանը, որն իր մեջ պետական ծանր հանցագործության հատկանիշներ է պարունակում 11/14/2024   21:00 Զգաց, որ չափն անցավ ու վուալյա, легким движением руки օրվա օրակարգը անվերադարձ շեղեց. մեդիափորձագետ 11/15/2024   08:08 Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» 11/14/2024   22:46 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները

Սուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին ՄԻԵԴ վճիռը, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին. դա կոչվում է «բեսպրեդել». Արթուր Գրիգորյան 02/05/2023   10:02  |  ԼՐԱՀՈՍ

Սուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին ՄԻԵԴ վճիռը, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն դադարեցրել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը:

Կարգապահական վարույտ հարուցելու որպես հիմք օգտագործվել էր «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ընդդեմ Հայաստանի վճիռը: Դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը և գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Իսկ գանգատը ներկայացրել էր փաստաբան Արթուր Գրիգորյանը` հաղթելով ՄԻԵԴ-ում, սակայն այսօր տարակուսած է, որ այդ վճիռն օգտագործվել է միայն մեկ դատավորի նկատմամբ, այն էլ նման ծայրահեղ պատժամիջոց կիրառելու համար:

Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ ՝ դեռևս 1998թ-2004թթ կողմերի միջև ծագած հողատարածքային վեճին։ Խնդիրն այն է, որ 2007թ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որով արձանագրվել էր, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել և սույն գործով ներկայցված առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր՝ առանց ժամկետների նշման։

Այդուհանդերձ, Գ.-ն երկրորդ անգամ բողոք է ներկայացրել նույն ակտի դեմ, որը 2007թ դեկտեմբերին մասնակի բավարարվել էր և գործը կրկին ուղարկվել էր նոր քննության, առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրե`՝ բավարարելով Գ.-ի հայցը՝ ճանաչելով նրա գույքի սեփականությունը, իսկ Ամիրխանյանի վերաքննիչ բողոքը մերժվել էր։ Վերջինս, փորձելով վերականգնել իր խախտված իրավունքները, դիմել է ՄԻԵԴ՝ արձանագրելով, որ խախտվել է res judicata սկզբունքը։ ՄԻԵԴ վճռի հիման վրա էլ հարուցվել է կարգապահական վարույթը՝ դատավոր Անտոնյանի նկատմամբ:

Հատկանշական է, որ Վճռաբեկ դատարանը գործերը քննում և որոշումները կայացնում է կոլեգիալ կազմով, կարգապահական վարույթը, սակայն հարուցվել է դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ, որը եղել է կազմի դատավոր:

Փաստաբան Արթուր Գրիգորյանը, որը ՄԻԵԴ-ում ներկայացրել է Կոնդրանով Ամիրխանյանի շահերը, մեզ հետ զրույցում նկատեց` իրավունքի խախտումն արդեն իսկ ՄԻԵԴ վճռով հաստատված փաստ է, դա վերահաստատելու ոչ անհրաժեշտություն կա, ոչ՝ իրավունք: ՄԻԵԴ վճռից հետո փաստաբանը դիմել է՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիման վրա վճռի վերանայման համար, Վճռաբեկ դատարանը բեկանել և օրինական ուժ է տվել Վերաքննիչ դատարանի վճռին՝ Ամիրխանյանի օգտին կայացված:

«Մտքովս անգամ չէի կարող անցկացնել, որ ոմանք՝ այսօր պահի տակ պաշտոնին հայտնված անձինք, այդ վճիռը կփորձեն խաղաքարտ և սպեկուլյացիայի առարկա դարձնել, կփորձեն օգտագործել՝ դատավորին պաշտոնից զրկելու համար: Այո, շատ ճիշտ նկատեցիք, դա քննարկվել է կոլեգիալ կազմով, Սուրեն Անտոնյանը եղել է դատավորներից մեկը, անգամ՝ զեկուցող չի եղել, բայց դա տարբերություն չի տալիս, որովհետև գաղտնի քվեարկությամբ են ընդունվում որոշումները, դատավորն անգամ իրավասու է հատուկ կարծիք գրել՝ իր անհամաձայնությունը հայտնելով»,-նշեց փաստաբանը՝ արձանագրելով, որ պետք էր մի պարզ փաստ ապացուցել՝ Սուրեն Անտոնյանը կողմ է քվեարկել, թե ոչ, ԲԴԽ-ում այդ պարզ հարցին անդրադարձ անգամ չի կատարվել:

«Այս պայմաններում ցանկացած առողջ դատող մարդ պետք է պատկերացնի հետևյալը, որ Սուրեն Անտոնյանին պաշտոնից ազատելու խնդիր ունեին, վերցրեցին այս վճիռը ներկայացրին, այսինքն, դա չլիներ՝ այլ բան կմոգոնեին»,- նշեց Արթուր Գրիգորյանը:

Նշենք, որ գործը քննած կազմի դատավորների մի մասի լիազորություններն այս տարիների ընթացքում արդեն դադարեցվել են, սակայն փաստաբանի փոխանցմամբ՝ կազմից երկու դատավոր այսօր գործող դատավորներ են.

«Նույն հաջողությամբ ինչու իրենց չէին ներգրավել այդ հարցով: Եթե այդպես է՝ այդպես է: Նշանակում է ընտրովի մոտեցում է ցուցաբերվել, դա կոչվում է «բեսպրեդել»: Եթե այս մարդիկ էլ ժամանակին ստորագրել էին այդ փաստաթղթի տակ, իսկ նրանք ստորագրել էին, ինչ եք ուզում այդ մարդուց: Նշանակում է՝ իրենք իրենց «փարավոնի» լիազորություններ են վերագրել, որ ոնց ուզեն, ոնց հավեսները տան՝ այդպես էլ անեն: Այդպես չի լինում: Այսօր իրենք այդ պաշտոնին են, իրենք այդ պաշտոնն են օգտագործում: Դա կոչվում է պաշտոնեական դիրքի չարաշահում»:

Իսկ թե ինչու են թիրախավորել հենց Սուրեն Անտոնյանին՝ փաստաբանը նշեց, որ կարող է միայն ենթադրել, բայց իրավաբան լինելով սովոր չէ դատողություն կառուցել` ենթադրությունների հիման վրա, բայց եթե այդ մարդու նկատմամբ հարթ չեն շնչել, ունեցել են այլ խնդիր, թող այդ խնդիրը ներկայացնեին:

«Ես Սուրեն Անտոնյանին որպես դատավոր առնվազն 1999թվականից ճանաչում եմ: Կոռեկտության, ինտելեգենտության և իրավաբանության չափանիշ և գիտակ եմ ճանաչում: Շահագրգռվածություն այդ մարդու նկատմամբ չունեմ, բայց մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգը հարուստ է լավ դատավորների առկայությամբ, իրենք դա էլ են ուզում ջնջել և ուզում են, որ յուրաքանչյուր անձ լինի իրենց գործիքը: Այս ամենի լույսի ներքո՝ մեկ երկու տարվա փորձով, օգնական, անգամ՝ ոչ իրավաբաններով են փորձում համալրել դատական համակարգը, ավելի քան ակնհայտ է, որ դա արվում է կոնկրետ մեկ նպատակով՝ այս տարիների ընթացքում մեր ջանքերի, անքուն գիշերների հաշվին ստեղծված, կառուցված համակարգը կազմաքանդելու համար: ԵԽ մասնակից երկրների մեջ մենք միակ երկիրն ենք, որ ԵԿ-ն՝ ԵԴ նախադեպային իրավունքով հանդերձ դարձրել ենք մեր երկրի ազգային օրենսդրության բաղկացուցիչ մաս: Այսինքն՝ դրանք մեր պետության համար նույնչափ ուժ ունենք, ինչպես ԱԺ կողմից ընդունված օրենքներն ու Սահմանադրությունը, ինչ-որ տեղ՝ Սահմանադրությունից էլ բարձր ուժ ունեն »,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ դա մի օրվա շրջանակներում չի ստեղծվել, դա ստեղծվել է իրավապաշտպան, երկարատեւ գործունեության շնորհիվ. «Հիմա սրանք արդեն մոռացել են ինչը ինչից հետո է եղել: Այսօր ԲԴԽ-ն ամեն Աստծո օր միջամտում է դատական գործունեությանը, դա հանցագործություն է: Ինքն արդարադատություն իրականացնող մարմին չի եղել և չի լինի: Ես դա թույլ չեմ տա: Ես բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհներով դրա դեմն առնելու եմ, թող համկարծ չմտածեմ, որ իրենք փարավոն են»:

Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտին՝ Գրիգորյանը նշեց, որ ժամանակին ինքը ևս եղել է ջատագովներից մեկը, որը գտնում էր, որ պետք է պատասխանատվության ենթարկվի այն դատավորը, ում կայացրած դատական ակտը ՀՀ-ի վրա թանկ է նստել, ՄԻԵԴ-ը դատապարտել է և փոխհատուցում վճռել:

«Հիմա հասկանում եմ, որ սպեկուլյացիայի առարկա է դարձել: Այսինքն, եթե պետք է գերիշխի ընտրովի մոտեցումը, այդ գործիքակազմն օգտագործեն անձնական խնդիրների համար, ես դա թույլ չեմ տալու, որքանով հնարավոր է՝ դրա դեմ պայքարելու եմ: Ինքնին դա վատ չէ, բայց հավասար մոտեցման դեպքում, եթե գերիշխի օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, բայց դա բացակայում է: Հիմա ես վերցնելու եմ նույն հաջողությամբ իմ դիմումի հիման վրա կայացված ՄԻԵԴ վճիռները, որոնց 15 տարին դեռ չի լրացել, ցուցակագրելու եմ, ուղարկեմ այդ նույն նախարարին, ասեմ՝ սպասելու եմ մյուսների վերաբերյալ Ձեր համարժեք վերաբերմունքին և եթե հանկարծ չարեց, ուրեմն ես պահանջելու եմ, որ նախարարին ենթարկեն քրեական պատասխանատվության »,- եզրափակեց փաստաբանը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:49 27/01/2023  |  ԼՐԱՀՈՍԻրավունքի եւ խայտառակության այս պայքարը կտեղափոխվի նոր հարթակներ՝ Սահմանադրական, գուցե՝ նաև Եվրոպական դատարան
17:01 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԿառավարության անգործության համար մեղավոր են հանում դատավորին՝ դադարեցնելով նրա լիազորությունները. Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)
12:05 26/01/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվեցին (տեսանյութ)
14:28 25/01/2023  |  ԼՐԱՀՈՍԴատավորներ Սուրեն Անտոնյանի և Էդուարդ Ամալյանի վերաբերյալ որոշումները ԲԴԽ-ն կհրապարակի վաղը
17:56 18/01/2023  |  ԼՐԱՀՈՍՍուրեն Անտոնյանի փաստաբանը միջնորդեց դիմել ՍԴ. ԲԴԽ-ն մերժեց տեղում՝ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու
13:23 18/01/2023  |  Դատական ռեպորտաժներԱՆ-ն Վճռաբեկ դատարանի դատավորին մեղադրում է դիտավորությամբ խախտում կատարելու մեջ՝ առանց անգամ պրակտիկան ուսումնասիրելու ու փաստարկ ներկայացնելու (տեսանյութ)
10:50 18/01/2023  |  Դատական ռեպորտաժներՍուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը՝ ուղիղ
12:19 16/01/2023  |  ՎերլուծություններՊատմության չսերտված դասեր՝ արդարադատության նախարարի ու ԲԴԽ-ի համար
11:19 14/01/2023  |  ՄամուլԲԴԽ-ի ախորժակն ուտելիս է բացվում. հերթը հասել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանին. «Փաստ»
15:28 09/01/2023  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՄԻԵԴ վճռի հիման վրա

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]