ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրությունը մերն է. եթե ուզում ես էշ լինել, ուրեմն հասնում է, իսկ եթե ուզում ես արծիվ լինել, նշանակում է՝ կարող ես ազատ ապրել ․ Անդրանիկ Չավուշյան 02/05/2023 19:09 | ԼՐԱՀՈՍ
Արցախի շրջափակումից որոշ հետևություններ ենք արել, բայց քանի դեռ ազգովի չենք գիտակցում, թե ինչ է կատարվում, ազգի մի զգալի հատված անտարբեր է իր 120 հազար հայրենակցի վիճակի հանդեպ, ուրեմն դեռ շատ բան ունենք սովորելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց օկուպացված Աղավնոյի նախկին համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։
«Երբ սահմանին ես կանգնած, տեսնում ես, որ թշնամին դիմացդ է, բայց որ հայրենակիցդ չի հասկանում քեզ ու ասում է՝ թուրքը լավն է, այ դա է ահավոր։ Մի՞թե բավարար չէր վերջին շջանում տեղի ունեցածը թուրքին ճանաչելու համար և պարտադիր ամեն մեկի դուռն անհատապես պետք է թա՞կի հայրենազրկումը, կորուստը, որ հասկանան, թե ով է թուրքը»,-ասում է Չավուշյանը և ցավով հիշում օրերս ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավորների հնչեցրած մտքերը, որոնք ևս մեկ անգամ ապացուցում էին, որ ՀՀ ներկա իշխանությունը ձախողել է ու ակնհայտ գովերգում է թշնամուն։
Բռնի տեղահանված Աղավնոյի նախկին ղեկավարը նաև նկատում է՝ արատավոր երևույթները, ինչպիսիք են թալանը, կոռուպցիան, ավելի են տարածվել, բայց պոպուլիզմին խաբված մասսան չի ուզում տեսնել իր շուրջ կատարվողը և անտարբեր է իր հայրենակցի ցավի, ծանր դրության նկատմամբ։
«Ընտրությունը մերն է։ Ընդհանրապես, եթե ուզում ես էշ լինել, ուրեմն հասնում է, իսկ եթե ուզում ես արծիվ լինել, նշանակում է՝ կարող ես ազատ ապրել։ Դա էլ է մեզնից կախված։ Ես, ամեն դեպքում, հավատում եմ, որ գալիք օրերը լավը կլինեն․ այդ ուղղությամբ նաև աշխատում ենք, ոչ թե ուղղակի կանխատեսում անում։ Թշնամին ամեն ինչ անում է, որ Արցախում ապրողներս հիասթափվենք և մաս-մաս դուրս գանք այստեղից, բայց տոկուն ենք։ Չեմ կարծում, թե այսքանից հետո Արցախը կհրաժարվի պայքարից։ Որ ճանապարհը բացվի, մի քանի հոգի դուրս կգան, իհարկե, բայց շատերը կմնան իրենց հողում»,-նշում է մեր զրուցակիցը և ուրախությամբ ավելացնում՝ մարդիկ սկսել են մշակել իրենց ունեցած թեկուզ փոքր հողակտորը։
Չավուշյանը, սակայն, մեկ այլ խնդիր է նկատում այստեղ․ պատերազմի ժամանակ «հողը ժողովրդինն է» արտահայտությունն է անընդհատ հնչում, իսկ երբ այն ավարտվում է, պարզվում է, որ այդ նույն հողը այս կամ այն պաշտոնյային է պատկանում․
«Շրջափակումը ցույց տվեց, որ մեր հողը մշակելով՝ կարող ենք երկար գոյատևել, ուղղակի ռեսուրսներն էլ են քիչ․․․ Ես էլ կուզեմ մի քանի հա կարտոֆիլ մշակել, բայց հող չկա․․․»։
Աղավնոյի համար մինչև վերջ պայքարած ու հողի գինն իմացող մեր զրուցակիցը շեշտում է՝ պետք չէ խուսափել սխալների, բացթողումների մասին խոսելուց, իշխանավորներին ուղիղ պետք է ասել, թե որտեղ են սխալվում, որպեսզի շտկվեն դրանք, որպեսզի կարողանանք ավելի միասնական ու տոկուն դառնալ։
«Իշխանավորների աչքերին նայելով՝ պետք է կարողանանք ճշմարտությունն ասել, մատնացույց անել սխալները։ Ճշմարտությունն ասողները քիչ են հիմա, դրա համար էլ տարօրինակ են նայում նման մարդկանց, պիտակավորում են, մինչդեռ շատ կարևոր է դա՝ հատկապես հիմա։ Արցախահայությունը շրջափակման մեջ է․ Արցախը բանակցող կողմ կարող է լինել, բայց ոչ՝ որոշող։ Որոշումները պետք է ՀՀ իշխանությունները կայացնեն, ավելի շուտ՝ արդեն կայացրած լինեին»,-ասում է Չավուշյանն ու նկատում՝ այս ամենը մոտալուտ լայնածավալ պատերազմի մասին է հուշում է, որը թշնամին ցանկանում է սանձնազերծել այս անգամ Իրանի դեմ, բայց թատերաբեմում, միանշանակ, հայտնվելու ենք նաև մենք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից