ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն». գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ 02/04/2023 15:51 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի փետրվարի 4-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզկենտրոն Արմավիր համայնքում: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Աննա Վարդապետյանը մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը, մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները:
Գլխավոր դատախազը, կարևորելով մարզային դատախազության գործունեությունը, շեշտել է, որ գլխավոր նպատակը արդյունավետ աշխատանքի կազմակերպումն ու քաղաքացիների համար անվտանգ և իրավական միջավայրի ձևավորումն է: «Այս առումով ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ, հաճախակի դարձնել մեր ապագա քաղաքացիների հետ շփումներն ու զրույցները՝ հասկանալու համար, թե ինչ պատկերացում ունեն նրանք իրավական համակարգի և օրինականության վերաբերյալ», - նշել է Աննա Վարդապետյանը:
Անդրադառնալով գործընկերների հետ աշխատանքի սկզբունքներին՝ գլխավոր դատախազն ընդգծել է. «Աշխատանքում մոտեցումս ու պահանջներս հստակ են՝ նվիրվածություն սեփական մասնագիտությանը, «ո՛չ» ասելու կարողություն, սկզբունքայնություն և ազնվություն: Ազնվություն՝ առաջին հերթին ինքդ քեզ հետ: Շատ պարզ սկզբունքներ են, որոնց վրա էլ Դատախազությունում կառուցված են աշխատանքն ու մասնագիտական առաջխաղացումը: Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»:
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Արմավիրի մարզ և վստահություն հայտնել, որ մարզային իշխանության և մարզի իրավապահ մարմինների միջև հաստատված փոխգործակցությունը կնպաստի Արմավիրում օրինականության ամրապնդմանը։
Մարզի դատախազ Վահան Սարգսյանը վստահեցրել է, որ սեղմ ժամկետներում կանեն հնարավորը՝ չափելի արդյունքներ գրանցելու համար։
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է նաև Արմավիրում մինչև տարեվերջ ներդրվող Պարեկային ծառայության գործընթացին՝ կարևորելով ծառայության դերը՝ իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից: Ինչպես մյուս մարզերում, այստեղ ևս Վարդապետյանը Դատախազությանը հանձնարարել է աջակցել ծառայության ներդրմանը՝ ընդգծելով, որ Արմավիրի մարզում նոր ձևավորվող կառույցը պետք է ունենա Դատախազության խիստ, բայց գործընկերային մոտեցումը։ Խորհրդակցության երկրորդ մասում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների պատճառները, Կառավարության օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո համայնքային շահի պաշտպանության համատեքստում իրականացվելիք իրավական գործընթացները:
Հանդիպման ավարտին քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ