ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավրովն այդտեղ սխալվում է․ Ալմաթայի պայմանագրին Հայաստանը միացել էր հատուկ կարծիքով՝ ամրագրելով, որ Արցախը չի ճանաչում Ադրբեջանի տարածք․ Ստեփան Դանիելյան 02/03/2023 14:47 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի բոլոր իշխանությունները բանակցությունների սեղանի շուրջ ընդունել էին, որ Արցախին հարակից յոթ շրջանները պետք է վերադարձվեն, ուղղակի պայման կար, որ դրանք պետք է տրվեին Ադրբեջանին Արցախի կարգավիճակը ճանաչելու դիմաց։ Այդ առումով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայկական քաղաքականությանը հակասող հայտարարություն չի արել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
«Այստեղ խնդիրը յոթ շրջանները վերադարձնելու պայմանին է վերաբերում, որի մասին Լավրովը չի խոսել։ Իսկ Լավրովի հնչեցրած այն պնդումը, թե, իբր, Ալմաթայի պայմանագրով Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս, սխալ է։ Այդտեղ Լավրով ասածը հակասում է իրականությանը։ Երբ Խորհրդարանը վավերացնում էր այդ պայմանագիրը, Հայաստանը հատուկ կարծիքով է հանդես եկել, որում ամրագրված էր, որ չի ճանաչում Արցախն Ադրբեջանի մաս»,-ասաց քաղաքագետն ու հռետորական հարց տվեց՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի ներկա իշխանությունը չի բարձրաձայնում, որ ՀՀ-ն այդ պայմանագրին հատուկ կարծիքով է միացել։
Լավրովի՝ Արցախի հետ կապված իրավիճակն աղճատված ներկայացնելու փորձը, ըստ Դանիելյանի, ինքնարդարացման նպատակ ունի։
«Շեշտադրումն անելով յոթ շրջանների վրա, իմ կարծիքով, Լավրովը փորձում է արդարացնել ՌԴ-ին։ Չէ՞ որ ՀՀ-ն մեղադրում է Ռուսաստանին՝ որպես դաշնակից երկիր, որը պատերազմի ընթացքում էլ, դրանից հետո էլ, երբ արդեն ՀՀ սուվերեն տարածք էր ներխուժել Ադրբեջանը, չօգնեց իրեն։ Մյուս կողմից, անգամ ՀՀ իշխանությունը չի խոսում այն մասին, որ Արցախից տարածքներ է օկուպացրել Ադրբեջանը, ԱԺ-ում վարչապետը հայտարարում է, թե ինքը տեր է 29,8 հազար քառ․ կմ-ին ու Արցախը համարում Ադրբեջանի տարածք։ Էլ ինչո՞ւ ենք նեղանում դրսի խաղացողներից»,-ասում է վերլուծաբանը։
Արցախի հարցում Հայաստանի որդեգրած սխալ քաղաքականության հիմքը, Դանիելյանի համոզմամբ, 1994-ից է դրվել, երբ չի ճանաչվել Արցախի անկախությունը։
«Հայաստանն Արցախի անկախությունը պետք է ճանաչեր 1994թ․ զինադադարից առաջ դեռևս, ինչպես Ռուսաստանն է ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Դա չի արվել, և այն ժամանակվա իշխանությունների մեծագույն սխալն էր դա»,-նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ճիշտ դիվանագիտություն վարելու ու բանակն արդիականացնելու դեպքում նաև վիճահարույց դարձած յոթ շրջանները կարելի կլիներ պահել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ